ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2016 թվականի N 905-Ա
ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանին` 2016 թվականի հոկտեմբերի 4-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Բեգլարյանին` 2016 թվականի հոկտեմբերի 4-7-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ Համաշխարհային փոստային միության 26-րդ համագումարին մասնակցելու համար:
2. Գագիկ Թադևոսյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Թադևոսյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 3 Երևան |