Գլխավոր տեղեկություն
Номер
N 902
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2016-30.03.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.30
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Дата вступления в силу
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի  2000 թվականի N 902
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Անմաքս առևտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

դ) «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.09.01 N 913, փոփ. 04.12.14 N 1369-Ն)

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.

բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է.

գ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ:

Սույն ենթակետում նշված ավտոմեքենաների վրա տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

(2-րդ կետը լրաց. 25.03.04 N 427-Ն, 07.03.07 N 373-Ն, 27.12.07 N 1548-Ն, փոփ. 12.11.09 N 1334-Ն, 04.12.14 N 1369-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի  հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման

Ց Ա Ն Կ

«Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» եվ «անմաքս առեվտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
(վերնագիրը փոփ. 04.12.14 N 1369-Ն)

1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ

3. Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404)

(հավելվածը խմբ. 31.03.01 N 265, լրաց. 15.10.09 N 1157-Ն, փոփ. 04.12.14 N 1369-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

 

1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների

2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

 

1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ

2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Բացթողում ներքին սպառման համար», «անմաքս առեվտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» եվ «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
(վերնագիրը փոփ. 04.12.14 N 1369-Ն)

 

1. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 137-Ն)

2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 2710 12 510 և 2710 12 590):

3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910):

4. (կետն ուժը կորցրել է 07.03.07 N 373-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 137-Ն)

6. «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները

 

Անվանումը

CAS
գրանցման
համարը

ՄՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Հավելված Ա

Ալդրին

309-00-2

2903 82 000 0
3808 50 000 9

Քլորդան

57-74-9

2903 82 000 0
3808 50 000 9

Դիելդրին

60-57-1

2910 40 000 0
3808 50 000 9

Էնդրին

72-20-8

2910 90 000 0

Հեպտաքլոր

76-44-8

2903 82 000 0
3808 50 000 9

Հեքսաքլորբենզոլ

118-74-1

2903 92 000 0
3808 50 000 9

Միրեքս

2385-85-5

2903 89 900 0
3808 91 200 0

Կամֆեքլոր (տոքսաֆեն)

8001-35-2

3808 50 000 9

Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ),
պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)

 

2903 99
3824 82 000 0

Հավելված Բ

ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս(ո-քլորֆենիլ) էթան)

50-29-3

2903 92 000 0
3808 50 000 9

(հավելվածը լրաց. 29.09.01 N 913, 12.02.04 N 353-Ն, 03.03.05 N 220-Ն, փոփ. 07.03.07 N 373-Ն, 25.04.13 N 438-Ն, լրաց. 03.10.13 N 1079-Ն, փոփ., լրաց. 04.12.14 N 1369-Ն, փոփ. 11.02.16 N 137-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ