Գլխավոր տեղեկություն
Номер
N 1399-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083).1 Հոդ.1214
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2014
Дата вступления в силу
29.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1399-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման նախաբանը «17-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերից հետո լրացնել «և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգը 5.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.4-րդ կետով.

«5.4. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար գործունեության այդ տեսակի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող՝ օտարերկրյա անձանց կողմից տրամադրված փաստաթղթերին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ապրանքների ձեռքբերման՝ մատակարարի կողմից հաստատված փաստաթղթերում արտացոլված են մատակարարի անվանումը, փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները՝ անկախ այդ փաստաթղթերի՝ մաքսային մարմնի կողմից կնքված (հաստատված) լինելու հանգամանքից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 17
Երևան