Գլխավոր տեղեկություն
Номер
N 801-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2014
Дата вступления в силу
27.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2014 թվականի N 801-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

 Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (2014 թվականի մայիսի 20-ի ՀՕ-46-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

օգոստոսի 26-ի N 801-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնին նախնական տեղեկատվություն տրամադրելու կարգը, ժամկետները և նախնական տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն առաքողի և նրա կողմից լրացված հայտարարագրում նշված անձանց կողմից հրաժարվելու դեպքում «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով ձևակերպվող հայտարարագրերի պարզեցված կարգը և ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները մաքսային օրենսգրքով սահմանված մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրին դասելու կիրառման դեպքերը, նշված կարգով հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան