«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 186-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 25-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 4-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 3-րդ կետի երկրորդ 25-րդ ենթակետը,
2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 26-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«26) մասնակից, մասնակիցների ռեեստրը վարող, կենսաթոշակային հաշիվ, կենսաթոշակային ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, հաշվի Օպերատոր` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:»,
3) Կանոնակարգի 56.1-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «հաշվարկման» բառը փոխարինել «հրապարակման» բառով,
4) Կանոնակարգի 56.7-րդ կետի 4-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «և տեղեկատվության ստացման դադարեցնելու ու տեղեկատվության ստացման վերականգնելու» բառերով,
5) Կանոնակարգի 56.7-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվին փոխանցված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու և ընդունելու կարգի վերաբերյալ:»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |