ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2014 թվականի N 548-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող` ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 26-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 548-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NNը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
9406 |
Ջերմոցներ |
կգ |
1700000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
3,100,000,000 |
2. |
4901 |
Տպագիր նյութեր |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,800,000 |
3. |
3506 |
Սոսնձանյութեր |
կգ |
700 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
8,700,000 |
4. |
5305 |
Կոկոսե հիմք |
կգ |
120000 |
Շրիլանկա |
60,000,000 |
5. |
8201 |
Գործիքներ |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
30,000,000 |
6. |
8716 |
Բեռնասայլակներ |
հատ |
60 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
12,800,000 |
7. |
8428 |
Տեղափոխող հարթակ |
հատ |
42 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
87,000,000 |
8. |
8403 |
Կաթսաներ |
հատ |
2 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
150,000,000 |
9. |
9603 |
Խոզանակներ |
կգ |
300 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
10,000,000 |
10. |
6307 |
Այլ տեքստիլ արտադրանք |
կգ |
500 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
4,600,000 |
11. |
5407 |
Սինթետիկ կտոր |
մ.ք. |
110000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
30,000,000 |
12. |
5911 |
Մանածագործական նյութեր և իրեր՝ տեխնիկական նպատակների համար |
կգ |
1000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,432,000 |
13. |
3403 |
Քսանյութեր և միջոցներ, մանածագործական նյութեր՝ կաշվի, մորթու մշակման համար |
կգ |
3000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
20,000,000 |
14. |
3208 |
Ներկեր և լաքեր |
կգ |
10000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
50,000,000 |
15. |
1515 |
Բուսական և կենդանական ծագման յուղեր և ճարպեր |
կգ |
1000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
5,432,000 |
16. |
3805 |
Սկիպիդար և այլ յուղեր |
կգ |
1600 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
8,691,200 |
17. |
1209 |
Լոլիկի և վարունգի սերմեր |
հատ |
500000 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
60,000,000 |
18. |
8424 |
Հեղուկացիրներ |
հատ |
2 |
Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ |
12,000,000 |
Ընդամենը |
3,660,455,200 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |