Գլխավոր տեղեկություն
Номер
N 239-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.26/15(1028) Հոդ.194
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2014
Дата вступления в силу
05.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2014 թվականի N 239-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:»,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լիազորված մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի հիման վրա ընդունում է համապատասխան որոշում:»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 5.1-ին կետով.

«5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:»,

դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 9.1-ին կետով.

«9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,

ե. 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.»,

զ. 9-րդ կետի 3-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)» բառերով,

է. 9-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.»,

ը. ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետի 8-րդ ենթակետը և N 2 ձևը,

թ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 3 հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:»,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լիազորված մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի հիման վրա ընդունում է համապատասխան որոշում:»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 5.1-ին կետով.

«5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:»,

դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 9.1-ին կետով.

«9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,

ե. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.»,

զ. 10-րդ կետի 3-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ)» բառերով,

է. 17-րդ կետում «տասն օրվա ընթացքում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ը. ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետի 7-րդ ենթակետը և N 2 ձևը,

թ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 239-Ն որոշման

«Ձև N 1

Հ Ա Յ Տ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ——---

________________________________________________________________________________

2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

————————————————————————————————————————-

________________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը □□□□□□□□□□

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը □□□□□□□□□□

5.  Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

6. Կից ներկայացնում եմ`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը,

լիցենզավորման ենթակա` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում են արտադրել,

տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,

տեղեկանք գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին,

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները,

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր)

________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____ ______________ 20  թ.»:    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 239-Ն որոշման

«Ձև N 1

Հ Ա Յ Տ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

________________________________________________________________________________

2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

 ————————————————————————————————————————-

________________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը □□□□□□□□□□

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը □□□□□□□□□□

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

6. Կից ներկայացնում եմ`

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված` առանձնացված տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին` բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքի,

տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ):