Գլխավոր տեղեկություն
Номер
N 131-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2014
Дата вступления в силу
19.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 131-Ա

 

«ՈՐՍՈՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նուբարաշեն 12/3, գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Նուբարաշեն խճուղի 7) տալ զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության լիցենզիայի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  18

Երևան