Գլխավոր տեղեկություն
Համար
N 1509-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2011-23.02.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1515
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1509-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու և սողանքի հետևանքով զոհված 5 անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհված անձի համար մեկական միլիոն դրամ՝ որպես օգնություն տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 65,642.6 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

1) «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 1,545.0 հազ. դրամ.

2) «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ 22,470.5 հազ. դրամ.

3) «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով` 10,880.0 հազ. դրամ.

4) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 13,037.1 հազ. դրամ.

5) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3,920.0 հազ. դրամ.

6) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 400.0 հազ. դրամ.

7) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 8,390.0 հազ. դրամ.

8) «Սոցիալական օգնություն, դրամական արտահայտությամբ նպաստներ» հոդվածով՝ 5,000.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն

49,762.6

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

49,762.6

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

49,762.6

ԱՊՐԱՆՔՆԵՐ

     

49,762.6

Միանվագ օգտագործման սպասք

ՇՀ

լրակազմ (1 մարդուն՝
օրական
3 լրակազմ)

3,600.0

1,080.0

Մետաղյա խոր թաս

ՇՀ

հատ

150.0

105.0

Գդալ

ՇՀ

հատ

150.0

30.0

Բաժակ

ՇՀ

հատ

150.0

90.0

Դույլ

ՇՀ

հատ

20.0

40.0

Մետաղյա թեյնիկ

ՇՀ

հատ

10.0

40.0

Օճառ

ՇՀ

կգ

160.0

160.0

Ինքնակպչուն թաղանթ

ՇՀ

հատ

43.0

236.1

Երկաթ կտրող քար

ԲԸԱՀ

հատ

100.0

120.0

Քար կտրող քար

ԲԸԱՀ

հատ

110.0

121.0

Պարան` փրկարարական (12 մմ)

ԲԸԱՀ

մ

1,000.0

1,500.0

Անձրևանոց

ՇՀ

կ/տ

300.0

3,600.0

Ձեռնոց

ՇՀ

զույգ

800.0

320.0

Բահ

ԲԸԱՀ

հատ

160.0

480.0

Քլունգ

ԲԸԱՀ

հատ

100.0

400.0

Լինգ

ԲԸԱՀ

հատ

100.0

500.0

Լուսարձակ՝ 1 կՎտ

ԲԸԱՀ

հատ

20.0

600.0

Ապահովման գոտի

ԲԸԱՀ

հատ

100.0

2,000.0

Ութնյակ

ԲԸԱՀ

հատ

60.0

1,200.0

Ժումար

ԲԸԱՀ

հատ

60.0

1,920.0

Դեսանտյոր

ԲԸԱՀ

հատ

40.0

1,120.0

Զսպանակակեռիկ

ԲԸԱՀ

հատ

100.0

800.0

Ռոլիկ

ԲԸԱՀ

հատ

30.0

750.0

Բենզին

ՇՀ

լ

18,000.0

7,434.0

Դիզելային վառելիք

ՇՀ

լ

30,000.0

11,520.0

Շարժիչի յուղ՝ 10w40

ՇՀ

լ

1,090.0

1,635.0

Շարժիչի յուղ՝ դիզելային

ՇՀ

լ

1,400.0

1,540.0

Քսայուղ՝ լիտոլ 24

ՇՀ

կգ

240.0

240.0

Քսայուղ՝ սոլիդոլ

ՇՀ

կգ

145.0

101.5

Բիոտուալետների վարձակալություն

ՇՀ

հատ/օր

11/9

220.0

Բիոտուալետների սպասարկում (11)

ՇՀ

օր

9.0

135.0

Տարածքի սպասարկում

ՇՀ

օր

9.0

45.0

Էլեկտրական գեներատոր

ԲԸԱՀ

հատ

2.0

1,640.0

Պերֆերատոր

ԲԸԱՀ

հատ

2.0

1,000.0

Մոտոսղոց

ԲԸԱՀ

հատ

3.0

900.0

Վրան

ԲԸԱՀ

հատ

1.0

50.0

Ալմազային սկավառակ

ԲԸԱՀ

հատ

15.0

75.0

Փայտի սղոց՝ ձեռքի

ԲԸԱՀ

հատ

6.0

15.0

Դաշտային խոհանոց

ԲԸԱՀ

հատ

1.0

2,300.0

Ձեռքի լիցքավորվող լապտեր

ԲԸԱՀ

հատ

100.0

1,200.0

Վթարային լուսավորման նեոնային աշտարակ

ԲԸԱՀ

հատ

1.0

 1,000.0

Կարապիկ

ԲԸԱՀ

հատ

6.0

1,500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2011, N 1933-Ն 23.02.2012, N 1509-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան