«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 731-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համապատասխան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը:
2. Համայնքների ղեկավարները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդունում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված ինքնակամ կառույցների մասին որոշում, որով ինքնակամ կառույցները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Նշված որոշմանը կցվում է հողամասի հատակագիծը` ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափերով:
(2-րդ կետը փոփ. 30.04.09 N 462-Ն, 14.07.11 N 981-Ն)
3. Սույն կարգով սահմանված որոշումն ընդունած լիազոր մարմինը` դիմումի հետ միասին, պետական գրանցում իրականացնող մարմնի` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետում նշված որոշումը` կից հատակագծով` օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.01.2012, N 131-Ն | 03.03.2012, N 731-Ն | |
14.07.2011, N 981-Ն | 28.07.2011, N 731-Ն | |
30.04.2009, N 462-Ն | 08.06.2009, N 731-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|