ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 407-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ) ՀՈՂԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ (ԳՆԵՐԸ) ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2011 թվականի կադաստրային արժեքները (գները) և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի 2007 թվականի չափերը սահմանելու մասին» N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|