Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 ապրիլի 2013 թվականի N 16
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 25-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐՈՎ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐՈՎ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Բաղադրիչ 1. Օրենսդրության վերանայում և նորմատիվ-իրավական դաշտի ապահովում | ||||
Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ` | ||||
1) Ալյուրի հարստացման նպատակով օրենսդրական դաշտի վերլուծության և անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) նախագծի մշակման, մարկեթինգային ծրագրի, ինչպես նաև ավելացվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշման նպատակով համապատասխան փորձագիտական խմբերի ձևավորում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013-2014 թվականներ |
Բնագավառի օրենսդրական դաշտի, մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) նախագծի, մարկեթինգային ծրագրի, ինչպես նաև ավելացվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշման նպատակով համապատասխան փորձագիտական խմբերը ձևավորված են |
2) Հայաստանի Հանրապետությունում ալյուրի հարստացման համար նախատեսվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013 -2014 թվականներ |
Ալյուրի հարստացման համար նախատեսված պրեմիքսների տեսականին և չափաքանակները որոշված և սահմանված են |
3) Հարստացված ալյուրի կամ դրանով պատրաստված արտադրանքի (հաց, հրուշակեղեն, մակարոն) մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) մշակում և հաստատում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2014 թվական |
Հարստացված ալյուրի կամ դրանով պատրաստված արտադրանքի (հաց, հրուշակեղեն, մակարոն) մակնշման ապրանքային նշանը մշակված և հաստատված է |
4) Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական դաշտի վերլուծություն և ալյուրի հարստացման համար անհրաժեշտ օրենքի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013-2014 թվականներ |
1.Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական դաշտը վերլուծված է: 2. ալյուրի հարստացման համար անհրաժեշտ օրենքի նախագիծը և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթները մշակված են: |
5) Ալյուրի հարստացման ներդրման արդյունքում հացի գների թանկացումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումների կամ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2014-2015 թվականներ |
Ալյուրի հարստացման ներդրման արդյունքում հացի գների թանկացումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումները, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակված են, գնային կարգավորման մեխանիզմները ներդրված են: |
Բաղադրիչ 2. Կարողությունների գնահատում և հզորացում | ||||
Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ` | ||||
1) Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր ալրաղացների արտադրական (ներառյալ առանձին հոսքագծերի) և լաբորատոր կարողություննների գնահատում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2013 -2014 թվականներ |
Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր ալրաղացների արտադրական (ներառյալ առանձին հոսքագծերի) և լաբորատոր կարողություննները գնահատված են |
2) Անհրաժեշտ քանակությամբ հարստացման սարքավորումների (դոզատորներ) ձեռքբերում և տեղադրում խոշոր ալրաղացներում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013-2014 թվականներ |
Ալյուրի հարստացման սարքավորումները (դոզատորներ) ձեռքբերված են և տեղադրված են ալրաղացներում: |
3) Անհրաժեշտ քանակությամբ լաբորատոր սարքավորումների, պրեմիքսների և ռեակտիվների ձեռքբերում և տրամադրում ա. ալրաղացներին և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, բ. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2015 թվականներ |
անհրաժեշտ քանակությամբ լաբորատոր սարքավորումները, պրեմիքսների և ռեակտիվները ձեռքբերված են և տրամադրված են ալրաղացներին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին | |
4) Տեխնոլոգների և ալրաղացների ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիարական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին լաբորանտների մասնագետների ուսուցում ալյուրի հարստացման տեխնոլոգիայի և պրեմիքսների պարունակության որոշման փորձարկման մեթոդների վերաբերյալ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2014-2015 թվականներ |
ալյուրի հարստացման տեխնոլոգիայի և պրեմիքսների պարունակության որոշման փորձարկման մեթոդների վերաբերյալ տեխնոլոգները և ալրաղացների ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»փակ բաժնետիրական ընկերությանը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության լաբորանտների ուսուցումը իրականացված է |
5) Հավելանյութերի և լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների, պրեմիքսների և ռեակտիվների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2014-2015 թվականներ |
Հավելանյութերի և լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումները, պրեմիքսների և ռեակտիվների առաջնային խմբաքանակը ձեռքբերված է: |
Բաղադրիչ 3. Հանրային իրազեկում և քարոզչություն | ||||
Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ` | ||||
1) Զանգվածային լրատվության, տեսահոլովակների, բուկլետների, գովազդի և բոլոր հնարավոր այլ միջոցներով միկրոտարրերի և վիտամինների անբավարարության և ալյուրի հարստացման հարցերի, այդ թվում` արտադրանքի մակնշման վերաբերյալ հանրության իրազեկում և քարոզչություն, ներառելով նաև հետևյալ թիրախային խմբերը. ա. որոշում կայացնողներ, բ. բուժաշխատողներ, գ. ալյուր արտադրողներ դ. սպառողներ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013-2015 թվականներ |
Ալյուրի հարստացման վերաբերյալ իրազեկման աշխատանքները իրականացված են, այդ թվում` որոշում կայացնողների, սպարողների, բուժաշխատողների, և ալյուր արտադրողների շրջանում |
Բաղադրիչ 4. Որակի ապահովման մոնիտորինգ և գնահատում | ||||
Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ | ||||
1) Ալրաղացների համար որակի հսկման ներքին համակարգի մշակում և ներդրում |
Ալյուր արտադրողներ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2014 թվականներ |
Ալրաղացների համար որակի հսկման ներքին համակարգը մշակված և ներդրված է |
2) Հարստացված ալյուրում պրեմիքսների սահմանված չափաքանակների ապահովման նկատմամբ արտաքին մոնիտորինգի և գնահատման համակարգի մշակում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2013-2015 թվականներ |
Հարստացված ալյուրում պրեմիքսների սահմանված չափաքանակների ապահովման նկատմամբ արտաքին մոնիտորինգի և գնահատման համակարգը մշակված է |
3) Պետական վերահսկողություն իրականացնող և ալրաղացների արտադրական հսկողություն իրականացնող մասնագետների ուսուցում և վերապատրաստում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2013-2015 թվականներ |
Պետական վերահսկողություն իրականացնող և ալրաղացների արտադրական հսկողություն, ինչպես նաև ալյուրի մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, տնային տնտեսություններում, հանրային սննդի կազմակերպություններում հսկողություն իրականացնող մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը կազմակերպված և իրականացված է |
Բաղադրիչ 5. Ծրագրի արդյունավետության մոնիտորինգ և գնահատում | ||||
1) Ծրագրի իրականացման ընթացքում արտադրությունում ներքին մոնիտորինգի իրականացում |
Ալյուր արտադրողներ |
- |
2014-2016 թվականներ |
Ծրագրի իրականացման ընթացքում արտադրությունում ներքին մոնիտորինգը իրականացված է |
2) Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի արտադրությունում արտաքին մոնիտորինգի իրականացում և գնահատում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
- |
2014-2016 թվականներ |
Ծրագրի իրականացման ընթացքում ալրաղացներում արտաքին մոնիտորինգը և գնահատումը իրականացված է |
3) Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի` ա.մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, հանրային սննդի կազմակերպություններում արտաքին մոնիտորինգի իրականացում բ.տնային տնտեսություններում արտաքին մոնիտորինգի իրականացում և գնահատում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
- |
2014-2016 թվականներ |
Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, տնային տնտեսություններում, հանրային սննդի կազմակերպություններում արտաքին մոնիտորինգը և գնահատումը իրականացված է |
4) Ծրագրի արդյունավետության վերջնական մոնիտորինգ և գնահատում Ծրագրի արդյունավետության վերջնական մոնիտորինգի և գնահատման արդյունքների հրապարակում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2016-2018 թվականներ |
Ծրագրի արդյունավետության ընթացիկ և վերջնական մոնիտորինգը և գնահատումը իրականացված է և արդյունքները հրապարակված են |
