Գլխավոր տեղեկություն
Համար
N 1567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1567-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված հիմնական միջոցները` 40284.86 հազ. դրամ ընդհանուր արժեքով` համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

 

  

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 2-ի N 1567-Ա  որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ

Հիմնական միջոցի
անվանումը

Քանակը (հատ)

Սկզբնական
արժեքը
(հազ. դրամ)

Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

Թողարկման տարեթիվը

1.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21214»

1

4050.0

2592.0

2006 թ.

2.

Ավտոմեքենա «ՎԱԶ-2106»

1

2386.8

954.72

2005 թ.

3.

Ավտոմեքենա «Տոյոտա - կորոլա»

1

8500.0

8500.0

2010 թ.

4.

Համակարգիչ Core2quad2.33/1333/, Intel 41 chipset, HDD 320GB, RAM 2048MB, VGA 512MB, DVD-RW

20

4680.0

4680.0

2010 թ.

5.

Մոնիթոր` LG 19" LCD

20

1460.0

1460.0

2010 թ.

6.

Անխափան սնուցման սարք` 
 E-pro 600VA

20

420.0

420.0

2010 թ.

7.

Համակարգիչ P4

2

629.8

629.8

2005 թ.

8.

Մոնիթոր Samsung 793

2

171.2

171.2

2005 թ.

9.

Անխափան սնուցման սարք`
UPS 600VA

2

69.56

69.56

2005 թ.

10.

Տպիչ HP LG 1010

2

236.58

236.58

2005 թ.

11.

Համակարգիչ P4 (մոնիթոր LCD, անխափան սնուցման սարք UPS 600VA, ստեղնաշար, մկնիկ)

50

20070.0

20070.0

2007 թ.

12.

Տպիչ Canon 2900

10

501.0

501.0

2007 թ.

 

 Ընդամենը

   

40284.86

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան