Գլխավոր տեղեկություն
Համար
N 1538-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2010-01.10.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1435
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 1538-Ն

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 11-րդ, 32-րդ հոդվածի 4-րդ, 40-րդ հոդվածի 5-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին, 49-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 2-րդ, 51-րդ հոդվածի 7-րդ և 52-րդ հոդվածի 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 30
Երևան

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման կարգը և դրանում ընդգրկվող տվյալների ցանկը, ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևն ու պարունակվող տեղեկությունների ցանկը, ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և այն ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը, պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևն ու այն ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը։

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. Ապրանքային նշանները պետական գրանցամատյանում գրանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում ներկայացվելու դեպքում։

4. Պետական գրանցամատյանը տվյալների էլեկտրոնային բազա է, որը ներառում է գրառումներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած ապրանքային նշանների, ինչպես նաև տրված գրանցման վկայագրերի մասին, որոնք հաստատում են իրավատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ։

5. Պետական գրանցամատյանը նաև պարունակում է տվյալներ օրենքի և սույն կարգի համաձայն պետական գրանցամատյանում և տրված վկայագրերում, փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին։

6. Ապրանքային նշանների գրանցման թվական համարվում է պետական գրանցամատյանում դրանց փաստացի գրանցման թվականը։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

7. Ըստ վկայագրերի հերթական համարների, որոնք, ըստ էության, ապրանքային նշանների գրանցման համարներն են, ապրանքային նշանների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային ծածկագրերի ՄՍՀԿ ST.60 ստանդարտին համապատասխան, գործակալության ապրանքային նշանների ընթացիկ հիմնապաշարից ծրագրով պետական գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

 

1) (210) հայտի համարը.

2) (220) հայտը ներկայացնելու թվականը.

3) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

4) (310) առաջնային հայտի համարը.

5) (320) միջազգային առաջնության թվականը.

6) (330) երկրի ծածկագիրը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (510) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

8) (511) դասերն ըստ նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ).

9) (526) չպահպանվող տարրերը.

10) (540) ապրանքային նշանի պատկերը.

11) (551) կոլեկտիվ նշանը.

12) (554) ծավալային նշանը.

13) (556) ձայնային նշանը.

14) (551) հավաստագրային նշանը.

15) (555) հոլոգրաֆիական նշանը.

16) (561) ապրանքային նշանի հայերեն տառադարձությունը.

17) (591) ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը.

18) (646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.

19) (730) նշանի իրավատերը, գտնվելու վայրը (հասցեն), երկրի ծածկագիրը, իրավատիրոջ ներկայացուցիչը։

8. Օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գործակալությունն ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է պետական գրանցամատյանում։ Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար գործակալության պետական գրանցամատյանների ստորաբաժանումը (այսուհետ՝ գրանցամատյանների ստորաբաժանում) իրականացնում է հետևյալ գործողությունները՝

1) որոշում է գրանցման համարը, որը պետական գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է.

2) մուտքագրում է ապրանքային նշանի պատկերը.

3) գրանցում (մուտքագրվում) է ապրանքային նշանի մատենագիտական տվյալները`

ա. իրավատիրոջ մասին տեղեկությունները,

բ. ապրանքային նշանի առաջնության թվականը,

գ. ապրանքային նշանի գրանցման թվականը,

դ. այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը,

ե. գրանցման գործողության ենթադրյալ ավարտը,

զ. ապրանքային նշանի առաջնության մասին տվյալները (եթե խնդրարկված են).

4) պատրաստում (լրացվում) է ապրանքային նշանի վկայագիրը և գործակալության պետի ստորագրելուց հետո հանձնում (առաքվում) է դրա իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացնում է վկայագիրը տալու (առաքելու) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները)։

9. Պետական գրանցամատյանի վարման ընթացքում գրանցամատյանների ստորաբաժանումը պետական գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկությունները՝

1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին՝

ա. ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքում,

բ. ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգելու (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս) դեպքում,

գ. ապրանքային նշանի իրավատիրոջ (իրավաբանական անձի) լուծարման կամ դրանից իրավատիրոջ հրաժարվելու դեպքում.

3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.

4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու մասին.

5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու) վայրի (հասցեի) փոփոխության մասին.

6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

7) ապրանքային նշանի գրանցման բաժանման (զատման) մասին.

8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության մասին, որոնք չեն փոխում նշանի էությունը.

9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու մասին.

10) վկայագրի կրկնակ տալու մասին.

11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.

12) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) մասին.

13) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

14) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) կամ ֆրանչայզինգի պայմանագրի փոփոխությունները գրանցելու մասին.

15) գրանցված լիցենզիան (ենթալիցենզիան) կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին.

16) ապրանքային նշանը գրավադրելու կամ արգելանքի տակ դնելու մասին:

10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան պետական գրանցամատյանում կատարված ցանկացած գրառման և դրա հետագա փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

11. Ըստ սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունների՝ պետական գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

ա. «Ուղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը),

բ. հիմքը (նշվում են համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

2) ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանը հանվել է պետական գրանցամատյանից _________ թվականից,

բ. հիմքը՝ դատարանի վճիռը (նշվում է վճիռն ուժի մեջ մտնելու թվականը) ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու մասին, կամ՝

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս), կամ՝

ապրանքային նշանի իրավատիրոջ ________________թվականի դիմումը, կամ

լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

3) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչվելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում ________ թվականից, հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար (տրվում է ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը),

բ. հիմքը՝ դատարանի _____________թվականի որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

4) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»,

բ. հիմքը՝ իրավատիրոջ դիմումը (ստացման թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

5) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

ա. «Իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝

բ. իրավատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն),

գ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

6) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման դեպքում՝

ա. «Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվել են (ապրանքները և (կամ)՝

բ. ծառայություններն ըստ դասերի),

գ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

7) ապրանքային նշանի գրանցման զատման դեպքում՝

ա. «Զատվել է առանձին գրանցում (N    , թվականը, ապրանքները և (կամ) ծառայությունները),

բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը կամ նշանի մասնակի զիջման մասին պայմանագիրը (գրանցման N    , թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ. պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

8) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության դեպքում՝

ա. «Փոփոխվել են (նշվում են փոփոխությունները, և կատարվում է գրառում՝ «Նշանի փոփոխված պատկերը կցվում է» (որը պետք է մուտքագրվի),

բ. հիմքը՝ իրավատիրոջ (ստացման թվականը) դիմումը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը։».

9) կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի կամ հակառակը փոխակերպելու դեպքում՝

ա. «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է անձի ապրանքային նշանի կամ հակառակը,

բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),

գ. օգտագործման իրավունք ունեն (նշվում են յուրաքանչյուրի ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն), եթե ապրանքային նշանը փոխակերպվել է կոլեկտիվ նշանի,

դ. հիմքը (ստացման թվականը) ծանուցագիրը,

ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

10) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

ա. «Տրված է կրկնակ (թվական),

բ. հիմքը (ստացման թվականը) դիմումը,

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N    , թվականը։».

11) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանի իրավատերը (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները փոխանցվել են պայմանագրով (գրանց. N    , թվականը),

բ. նոր իրավատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),

գ. հիմքը՝ փոխանցումը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N    , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

12) լիցենզիան (ենթալիցենզիան) գրանցելու դեպքում՝

ա. «Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. N    , թվականը) գործում է մինչև (թվականը),

բ. լիցենզառու (ենթալիցենզառու) (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),

գ. լիցենզայի տեսակը՝ բացառիկ (ոչ բացառիկ կամ եզակի),

դ. հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N    , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

ե. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

զ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

13) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում՝

ա. «Ֆրանչայզինգ. պայմանագիր (գրանց. N     , թվականը),

բ. օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն),

գ. հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N     , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

14) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում՝

ա. «Փոփոխություն (գրանց. N    , թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N     , թվականը) պայմանագրում,

բ. պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը),

գ. հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N    , թվականը), ծանուցագիր N    , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները),

դ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

ե. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

15) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

ա. «(Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. N    , թվականը) պայմանագիրը դադարեցվել է (թվականից),

բ. հիմքը (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։».

16) ապրանքային նշանը գրավադրելու կամ արգելանքի տակ դնելու դեպքում՝

ա. «Ապրանքային նշանը գրավադրվել կամ դրվել է արգելանքի տակ,

բ. հիմքը՝ դատարանի որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը),

գ. գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

դ. հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N     , թվականը։»:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

12. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևը՝ համաձայն N 1 ձևի, լրացվում է գործակալության գրանցամատյանների ստորաբաժանման կողմից՝ պետական գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից։

13. Վկայագրի ձևը լրացնելիս՝

1) «Վկայագիր N»-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (111).

2) «իրավատեր» բառից հետո նշվում են իրավատիրոջ (իրավատերերի) ազգանունը, անունը (անվանումը)՝ ուղղական հոլովով.

3) «Ապրանքներ (ծառայություններ)» բառերից հետո նշվում են այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը (510).

4) ապրանքներից և (կամ) ծառայություններից հետո նշվում են ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը (591), որից հետո՝ չպահպանվող տարրերը (526).

5) «Հայտի N»-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).

6) «Ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտը ներկայացնելու թվականը (220).

7) «Նշանի առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (320)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը։ Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտը ներկայացնելու թվականը (220).

8) «Գրանցված է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է պետական գրանցամատյանում փաստացի գրանցման թվականը.

9) «Գործողության ժամկետը» բառերից հետո նշվում է գրանցման գործողության ենթադրյալ ավարտը (181), ինչը որոշվում է (220) ծածկագրի թվականին 10 տարի ավելացնելով.

10) վկայագրի հակառակ երեսին փակցվում (տպագրական եղանակով զետեղվում) է ապրանքային նշանի պատկերը։

14. Պետական գրանցամատյանների ստորաբաժանումը, վկայագիրը հանձնելիս, իրավատիրոջը հայտնում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի, դրա հերթական երկարաձգման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է կատարել գրանցման գործողությունն ուժի մեջ պահելու համար։

15. Ապրանքային նշանի գրանցման վկայագրի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ապրանքային նշանի իրավատերը դրա կրկնակն ստանալու համար կարող է պետական լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է տասնօրյա ժամկետում։ Վկայագրի կրկնակը լրացվում է սույն գլխի 13-րդ կետի համաձայն, բացառությամբ 2-րդ ենթակետի, որում ներկայացվում են կրկնակը տալու թվականի դրությամբ փաստացի իրավատիրոջ տվյալները։ Ապրանքային նշանի գրանցման վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)՝ այդ գրանցումների միջև բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝

1) գործակալությունում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.

2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով գործակալության ընդունած որոշման բողոքարկման հետ։

17. Ապրանքային նշանի գրանցումը զատվում է տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում մինչև դրա իրավական պահպանության վիճարկման արդյունքում որոշում ընդունելը։

18. Դիմումը, որը ներկայացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ անունից, լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.

2) 3.1-ին կետում նշվում են իրավատիրոջ լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը.

3) 3.2-րդ կետում նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն) և նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ իրավատերերը մեկից ավելի են։ Այս դեպքում դիմումի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված՝ դրանց մասին տվյալները տրվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են դիմումին.

5) 4-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ իրավատերը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք։ Այս դեպքում 4.1-ին կետում նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը.

6) 5-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 6.1-ին կետում նշվում է զատված գրանցումների թիվը.

8) 6.2-6.n-րդ կետերում, ըստ յուրաքանչյուր զատված գրանցման, տրվում են սկզբնական գրանցման մեջ թվարկվածներից համապատասխան ապրանքները և (կամ) ծառայությունները.

9) 7-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝

ա. 7.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

բ. 7.2-րդ կետում նշվում է ստորագրման թվականը,

գ. 7.3-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է ստորագրողի անձի ով լինելը.

10) 8-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Ընդ որում, վճարվում է պետական տուրք՝ գրանցումը զատելու և նոր վկայագրեր տալու համար պետական տուրք՝ զատված առանձին գրանցումներից յուրաքանչյուրի համար։ Վանդակը նշվում է, և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 8-րդ կետի վանդակը չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի.

11) 8.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

12) 9-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ դիմումի 3.3-րդ և 6-րդ կետերի համաձայն դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ) փաստաթղթեր, որոնք նշված չեն դիմումի նախորդ կետերում։ Կետերում չնշված այլ փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։

19. Գործակալությունը քննարկում է գրանցման զատման մասին դիմումը և, եթե պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին, և վճարված է համապատասխան պետական տուրքը, գործակալությունը՝

1) պետական գրանցամատյանում և սկզբնական նշանի վկայագրում կատարում է գրանցման զատման մասին գրառում՝ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը սահմանափակելով դիմումի 6.2-րդ կետում նշվածներով, պահպանելով հայտի համարը, ինչպես նաև այն ներկայացնելու թվականը և առաջնության թվականը (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

2) 6.3-6.n-րդ կետերում նշված յուրաքանչյուր զատված գրանցման համար սույն կարգի 3-րդ գլխով սահմանված կարգով լրացվում և տրվում է նոր վկայագիր.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված զատված գրանցումների մասին տվյալները մուտքագրում է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում՝ պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները, բացառությամբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի, որը յուրաքանչյուր զատված գրանցման համար որոշվում է ըստ դիմումի 6.3-6.n-րդ կետերում նշվածների։

20. Ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։

21. Գործակալությունը զատված գրանցումների մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

22. Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն հայտատուն գործակալությանը պետք է տեղեկացնի հետևյալի մասին՝

1) իրավատիրոջ անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության.

2) իրավատիրոջ ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության.

3) գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման.

5) ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու։

23. Փոփոխությունները կատարվում են իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 3 ձևի։

24. Դիմումը լրացնելու համար կիրառվում են սույն կարգի 4-րդ գլխում ներկայացված դիմումի համապատասխան անվանումներով կետերը լրացնելու համար նշված կանոնները, բացառությամբ 2.1-ին կետի, որում աճման կարգով նշվում են այն գրանցումների համարները, որոնց մեջ կատարվում են փոփոխությունները (2.2-րդ կետը նշվում է համապատասխան դեպքերում), և 6.1-ին և 6.2-րդ կետերի, որտեղ 6.1-ին կետում նշվում է փոփոխվող տվյալը, օրինակ՝ «Իրավատիրոջ անվանումը», իսկ 6.2-րդ կետում՝ համապատասխան տվյալը՝ փոփոխված տեսքով։

25. Ներկայացված դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։ Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա իրավատիրոջն ուղարկվում է ծանուցում՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում փոփոխություն կատարելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը։ Նշված ժամկետում այդ գումարը չվճարվելու և անդորրագիրը գործակալություն չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

26. Դիմումը քննարկման ընդունելու դեպքում՝ առաջարկվող փոփոխությունները հաշվի է առնում գործակալությունը և դրանց հիման վրա համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում ու ապրանքային նշանի վկայագրում (առկայության դեպքում), եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին, և օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքեր չկան։

27. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

28. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես, ներկայացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և դրանում նշված տվյալների (իրավատիրոջ անվանման և գտնվելու վայրի, ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապատասխանությունը օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին։

29. Եթե օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դիմումում նշված փոփոխությունները հիմնավոր կասկածներ են հարուցում, օրինակ՝ առաջարկվում է պիտակի տեսքով ապրանքային նշանի պատկերի վրա որպես ապրանքն արտադրողի անվանում ավելացնել կամ փոփոխել և դարձնել իրավատիրոջ անվանումից տարբերվող անվանում, ապա գործակալությունը համապատասխան հարցում է ուղարկում դիմում ներկայացնողին՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու պահանջով։

30. Դիմումով առաջարկվող փոփոխությունները գործակալության կողմից հաշվի չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են գրանցված ապրանքային նշանի պատկերը, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում։

31. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե լրացուցիչ նյութերն էապես փոփոխում են գրանցման ներկայացված ապրանքային նշանը, կամ եթե գրանցված նշանի ապրանքների ցանկում ներառում են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում, և կարող են իրավատիրոջ կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի մասին՝ համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է իրավատերը։

32. Գրանցված ապրանքային նշանում փոփոխություններ կատարելիս՝ դիմումին կից ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը՝ 5 օրինակից, և նշանի նկարագրությունը՝ մատնանշելով կատարվող փոփոխությունը։

33. Իրավատիրոջ անվանման փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը։

34. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանում գրառում կատարելու թվականից, և գործակալության կողմից հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Համաձայն օրենքի 50-րդ հոդվածի՝ ցանկացած անձի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, գործակալությունը քաղվածքներ է տրամադրում ապրանքային նշանների պետական գրանցամատյանից։

36. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքը (քաղվածքները) տրամադրվում է տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 4 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում ցանկացած անձի կողմից (դիմող)։

37. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-ին կետում նշվում է ապրանքային նշանի պետական գրանցման համարը.

2) 3.1-ին կետում նշվում են դիմողի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում տրվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը.

3) 4-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 5-րդ կետում նշվում է տրամադրվող քաղվածքի տեսակը, ընդ որում՝

ա. 5.1-ին կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է սովորական քաղվածք՝ առանց պետական գրանցամատյանում կատարված փոփոխությունների նշման,

բ. 5.2-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է ընդլայնված քաղվածք, որը ներառում է այդ գրանցմանը վերաբերող՝ պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխությունները և գրառումները, այդ թվում՝ նաև տվյալներ իրավատիրոջ փոփոխության և լիցենզիայի գրանցման մասին,

գ. 6-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝ դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

դ. 6.2-րդ կետում նշվում է ստորագրման թվականը,

ե. 7-րդ կետում նշվում է (նշվում են) տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը` թվերով։ Ընդ որում, վճարվում է պետական տուրք՝ գրանցումը զատելու համար, և նոր վկայագրեր տալու համար պետական տուրք՝ զատված առանձին գրանցումներից յուրաքանչյուրի համար։ Վանդակը նշվում է, և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 8-րդ կետի վանդակը չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի,

զ. 7.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

 

Ներմուծեք նկարագրությունը_966

 

Ձև N 2

 

 Դ Ի ՄՈՒ Մ

ապրանքային նշանի գրանցման զատման մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման զատում

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցման բաժանմանը

2.1. գրանցման համարը ______________________________________________________

 

3. Իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

 Հեռախոսահամարը 

ֆաքսը 

էլ. փոստի հասցեն

3.3.   մեկից ավելի իրավատերեր (Իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)
  

6. 2.1-ին կետում նշված գրանցումը բաժանվում է՝
6.1. ________ գրանցումների՝ դրանում թվարկված
ապրանքները և (կամ ) ծառայությունները բաշխելով հետևյալ կերպ՝

Հայտը

Ապրանքները և (կամ ) ծառայությունները

6.2. սկզբնական գրանցում

 

 

 

6.3. զատված 1-ին գրանցում

 

 

 

6.4. զատված 2-րդ գրանցում

 

 

 

6.5. զատված 3-րդ գրանցում

 

 

  Մնացած զատված գրանցումների տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա:

 

7. Ստորագրությունը _______________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը՝ ____________________201 թ.

7.2. ստորագրողը  իրավատերն է  իրավատիրոջ ներկայացուցիչն է

8.  Վճարված է _________ դրամ պետական տուրք  անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը ___________________________________________________________

9.  Դիմումին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր  այլ փաստաթղթեր______________

___________________________________________________________________________

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի թիվը)

____________________________________________________________________________

 

Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ապրանքային նշանի պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

  1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

 

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

 

2.2  գրանցումների համարները տրված են առանձին թերթի վրա

3. Իրավատերը (իրավատերերը)

3.1. (նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

 Հեռախոսահամարը

ֆաքսը

 էլ. փոստի հասցեն

3.3.  մեկից ավելի իրավատերեր (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. (նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)
 

6. Փոփոխությունը (փոփոխությունները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

 

 

 

 

 

 

 

 

 

6.2. Փոփոխված տեսքով տվյալները

 

 

 

 

 6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա:

 

7. Ստորագրությունը ________________________________________________________

__________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.1. թվականը՝ ____________________201 թ.

7.2. ստորագրողը  իրավատերն է    իրավատիրոջ ներկայացուցիչն է

8.  Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է:

9.  Դիմումին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

Ձև N 4

 

Դ Ի Մ ՈՒ Մ

պետական գրանցամատյանից քաղվածքներ
տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010 Երևան

  1. Խնդրարկվում է տրամադրել քաղվածք (քաղվածքներ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից՝ ստորև նշված գրանցման (գրանցումների) համար

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

 

3. Դիմող

3.1. (նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

(փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)

5. Քաղվածքի տեսակը

 5.1. սովորական քաղվածք

 5.2. ընդլայնված քաղվածք՝ պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններով և գրառումներով

6. Ստորագրությունը __________________________________________________________

___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

6.1. թվականը ____________________201 թ.

7.  Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

7.1. վճարման ձևը _____________________________________________________________

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի փոխակերպելու և հակառակը՝ անձի ապրանքային նշանը կամ ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի կամ դրա հայտի փոխակերպելու (այսուհետ՝ փոխակերպում) կարգը։

2. Կոլեկտիվ նշանը որևէ անձի ապրանքային նշանի փոխակերպվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի։

3. Դիմումը, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) և, որին կցվում է փոխակերպվող կոլեկտիվ նշանի վկայագիրը, լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-6-րդ կետերը լրացվում են ըստ դրանցում նշված ցուցումների։ Ընդ որում, 5-րդ դաշտը լրացվում է այն դեպքում, երբ նոր իրավատերը ներկայացված է ներկայացուցչի միջոցով.

2) 7-րդ և 8-րդ կետերը լրացվում են այն դեպքում, երբ փոխակերպումն իրականացվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների սահմանափակմամբ, որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը։ Այս դեպքում՝

ա. 7-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար նախատեսվում է պահպանել ապրանքային նշանի գրանցման գործողությունը։ Նշված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասերին համապատասխան խմբավորված.

բ. 8-րդ կետում նշվում են միայն կոլեկտիվ նշանի վկայագրում ներկայացված այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար չի նախատեսվում պահպանել ապրանքային նշանի գրանցման գործողությունը։ Այդ ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված.

3) 10–րդ կետը լրացվում է՝ համապատասխան վանդակները նշելու միջոցով՝ հաշվի առնելով, որ փոխակերպման հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ և այն անձի միջև կնքված պայմանագիրը կամ փոխանցման ակտը, որի ապրանքային նշանին է փոխակերպվում կոլեկտիվ նշանը, կամ կոլեկտիվ նշանի իրավատիրոջ որոշումը, կամ օրենքին չհակասող այլ փաստաթուղթ։ Փոխակերպման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ նոտարական կարգով վավերացված դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքները պետք է կցվեն դիմումին.

4) 10–րդ կետում՝

ա. 10.1-ին և 10.2-րդ կետերը լրացվում և ստորագրվում են կոլեկտիվ նշանի իրավատիրոջ և ապրանքային նշանի նոր իրավատիրոջ կողմից։ Նշված անձանց փոխարեն կարող են ստորագրել նաև նրանց ներկայացուցիչները։ Ստորագրողների ինքնությունից կախված՝ նշվում են 10.4-րդ կետի համապատասխան վանդակները.

բ. 10.3-րդ կետում նշվում է դիմումի ստորագրման թվականը՝ օրը, ամիսը, տարեթիվը.

 5) 11–րդ կետը լրացվում է վանդակը նշելու, վճարված պետական տուրքի գումարի չափը լրացնելու և վճարման եղանակին համապատասխանող վանդակը նշելու միջոցով։ Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար։ Վկայագրի կրկնակ խնդրարկելու դեպքում վճարվում է նաև դրա համար սահմանված պետական տուրքը։ Այս դեպքում դիմումի 11-րդ կետի համաձայն վճարված պետական տուրքի գումարի չափը նշվում է երկու գումարելիների տեսքով, եթե դրանք վճարված են առանձին-առանձին.

6) 12-րդ կետը լրացվում է վանդակը և դիմումին կից ներկայացված լրացուցիչ թերթերի թիվը նշելու միջոցով, որոնք պայմանավորված են դիմումի 2.2-րդ, 4.3-րդ, 7-րդ, 8-րդ և 10.4-րդ կետերին համապատասխան տվյալները ներկայացնելով.

7) 13-րդ կետին համապատասխան դաշտը լրացվում է` հաշվի առնելով «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 49-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապրանքային նշանի գրանցման վկայագրի կրկնակ տրամադրելու վերաբերյալ պահանջները։

4. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի, որին կից պետք է ներկայացվի նաև օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը։

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները N 2 ձևի համաձայն ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են համապատասխան փոփոխություններով, այսինքն՝ «կոլեկտիվ նշան» բառակապակցությունը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինելով «ապրանքային նշան» բառակապակցությամբ և դրան համապատասխան հոլովաձևերով և՝ հակառակը։

6. Գործակալությունը սույն կարգի 2-րդ կամ 4-րդ կետում նշված դիմումները քննարկում է դրանց ստացման օրվանից 10-օրյա ժամկետում՝ ստուգելով դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։

7. Որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում նաև կոլեկտիվ նշանի գրանցումը մերժելու մասին օրենքի 34–րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը։

8. Եթե պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, իսկ համապատասխան դեպքում՝ որևէ անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի քննարկման արդյունքում պարզվել է նաև, որ առկա չէ օրենքի 34–րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ նշանի գրանցման մերժման որևէ հիմք, ապա գործակալությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա մասին գրառում կատարելով ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և փոխակերպված կոլեկտիվ նշանի կամ համապատասխան դեպքում՝ ապրանքային նշանի վկայագրում (այսուհետ՝ վկայագիր)։

9. Դիմումին կից վկայագիրը չներկայացնելու և դրա կրկնակը խնդրարկելու դեպքում՝ նշված 10-օրյա ժամկետում գործակալությունը պատրաստում է վկայագրի կրկնակը՝ փոխակերպան մասին համապատասխան գրառում կատարելով դրա մեջ։

10. Գործակալությունը սույն կարգի 8-րդ կետի համաձայն ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և փոխակերպված կոլեկտիվ նշանի վկայագրում կատարում է հետևյալ գրառումներից մեկը՝

1) «Կոլեկտիվ նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը և գտնվելու վայրը (հասցեն) ապրանքային նշանի»՝ նշելով փոխակերպման թվականը (պետական գրանցամատյանում դրա մասին գրառում կատարելու օրը, ամիսը, տարեթիվը).

2) «Ապրանքային նշանը փոխակերպվել է (նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը և գտնվելու վայրը (հասցեն) կոլեկտիվ նշանի»՝ նշելով փոխակերպման թվականը։

11. Փոխակերպման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը կրճատելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և վկայագրում կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն ապրանքների (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակի գործել փոխակերպված գրանցումը։

12. Գործակալությունը վկայագիրը կամ համապատասխան դեպքում՝ վկայագրի կրկնակը նոր իրավատիրոջն է հանձնում պատվիրված փոստային առաքմամբ՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն՝ ստացականով։

13. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը հարցում է ուղարկում դիմումատուին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը և (կամ) դրան կից ներկայացված նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։

14. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում գործակալությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով սույն կարգի 7-11-րդ կետերով։

15. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին գործակալությունը 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Այս դեպքում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ փոխանցման ակտը և վճարված պետական տուրքերի անդորրագրերը վերադարձվում են դիմումատուին առձեռն՝ ստացականով, կամ պատվիրված փոստային առաքմամբ։

16. Եթե անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, սակայն առկա են օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված կոլեկտիվ նշանի գրանցման մերժման հիմքեր, ապա գործակալությունը մերժում է ներկայացված դիմումը, ինչի մասին 10-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին։

 17. Կոլեկտիվ նշանի հայտը որևէ անձի ապրանքային նշանի հայտի փոխակերպվում է N 3 ձևի համաձայն ներկայացված դիմումի, իսկ որևէ անձի ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպվում է N 4 ձևի համաձայն ներկայացված դիմումի հիման վրա: Նշված դիմումները գործակալություն են ներկայացվում մինչև հայտարկված կոլեկտիվ նշանի (ապրանքային նշանի) գրանցման մասին որոշման ընդունումը։

18. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները (բացառությամբ 7-րդ ենթակետի) NN 3 և 4 ձևերի համաձայն ներկայացված դիմումների նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis - համապատասխան փոփոխություններով): Տվյալ դեպքում պետական տուրքը վճարվում է ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար։

19. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված դիմումները քննարկում է դրանց ստացման օրվանից 10-օրյա ժամկետում՝ ստուգելով դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին։

20. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը կատարում է համապատասխան փոխակերպումը՝ դրա մասին համապատասխան փոփոխություններ կատարելով ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում, ինչի մասին 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին։

21. Փոխակերպման ժամանակ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը սահմանափակելու դեպքում գործակալությունն ապրանքային նշանների հիմնապաշարում կատարում է գրառում նաև դրա մասին՝ նշելով այն ապրանքների (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ կշարունակվի հայտի հետագա քննարկումը։

22. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ այն չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը հարցում է ուղարկում դիմումատուին՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմումը (և) կամ դրան կից ներկայացված նյութերը ճշգրտելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։

23. Պահանջված նյութերը երկամսյա ժամկետում ստանալու դեպքում գործակալությունը կատարում է դիմումում նշված փոխակերպումը՝ առաջնորդվելով սույն կարգի 20-21-րդ կետերով։

24. Պահանջված նյութերը դիմումատուի կողմից երկամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին գործակալությունը 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է դիմումատուին։ Այս դեպքում դիմումատուին են վերադարձվում դիմումի 9-րդ կետում նշված պայմանագիրը կամ փոխանցման ակտը և վճարված պետական տուրքի անդորրագիրը։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանն անձի ապրանքային նշանի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,
Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ նշանը փոխակերպել սույն դիմումում նշված անձի ապրանքային նշանի

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)
2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է կոլեկտիվ նշանը 
 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի է փոխակերպվում կոլեկտիվ նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4.3.  նոր իրավատերերը մի քանիսն են (նոր իրավատերերի և նրանց ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4-4.2-րդ և 5–րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված ապրանքային նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8.  Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Կոլեկտիվ նշանի փոխակերպումն իրականացվում է՝

  պայմանագրի     փոխանցման ակտի  այլ փաստաթղթի հիման վրա

 ( պայմանագիրը, փոխանցման ակտը,  այլ փաստաթուղթը կամ  դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը ____________________________________________

10.1.____________________________________________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2.____________________________________________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը ____________________201_ թ.

10.4. Ստորագրողը՝  կոլեկտիվ նշանի իրավատերն է    նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)   
 նոր իրավատերն է  նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)
 կոլեկտիվ նշանի նոր իրավատերերն են  նրանց ներկայացուցիչներն են
  
   նոր իրավատերերը մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11.  Վճարված է ___________դրամ պետական տուրք՝

   բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է)    էլեկտրոնային եղանակով

12.  Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

13. Կոլեկտիվ նշանի գրանցման վկայագիրը՝    կցվում է  չի կցվում, խնդրարկվում է դրա
  կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

Ձև N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

անձի ապրանքային նշանը կոլեկտիվ նշանի փոխակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,
Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ գրանցմանը (վկայագիրը կցվում է)
2.1. գրանցման համարը և թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

3.3.  իրավատերերը մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի է փոխակերպվում ապրանքային նշանը (նոր իրավատեր)

4.1. նշվում են նոր իրավատիրոջ լրիվ անվանումը  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4.2. նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն)

4.3. նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն),  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

5. Նոր իրավատիրոջ ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն,  հեռախոսահամարը .

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

7.  Կոլեկտիվ նշանի գրանցման գործողությունը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա
 

8. Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9. Ապրանքային նշանի փոխակերպումն իրականացվում է՝ 
 պայմանագրի,  փոխանցման ակտի,  այլ փաստաթղթի հիման վրա
( պայմանագիրը,  փոխանցման ակտը,  այլ փաստաթուղթը կամ  դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրություն՝

10.1._______________________________________________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2._______________________________________________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը, պաշտոնը)


10.3. Թվականը ____________________201_ թ.

10.4. Ստորագրողը՝

   ապրանքային նշանի իրավատերն է  նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

   նոր իրավատերն է  նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

 □ ապրանքային նշանի և կոլեկտիվ նշանի իրավատերերն են  նրանց ներկայացուցիչներն են

   ապրանքային նշանի իրավատերերը մի քանիսն են (11.2-րդ կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11.  Վճարված է ___________դրամ պետական տուրք՝

   բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է)   էլեկտրոնային եղանակով

12.  Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր

13. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը՝  կցվում է  չի կցվում, խնդրարկվում է

 դրա կրկնակը (սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է)

14.  Սույն դիմումին կից ներկայացվում է կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը

Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

կոլեկտիվ նշանի հայտը անձի ապրանքային նշանի հայտի փոխակերպելու մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,
կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված կոլեկտիվ նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված անձի ապրանքային նշանի հայտի

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է կոլեկտիվ նշանի հետևյալ հայտին՝
2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված կոլեկտիվ նշանը
 (ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի)  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Կոլեկտիվ նշանի հայտատուն (հայտատուները)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4. Անձը, որի ապրանքային նշանի հայտի է փոխակերպվում կոլեկտիվ նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

 

4.2. Նոր հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն),  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

 

4.3.   նոր հայտատուները մի քանիսն են (նոր հայտատուների և նրանց ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4-4.2-րդ և 5-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

7. Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

8. Կոլեկտիվ նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9.  Կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝
 □պայմանագրի,  փոխանցման ակտի,  այլ փաստաթղթի հիման վրա
( պայմանագիրը,  փոխանցման ակտը,  այլ փաստաթուղթը կամ  դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը _____________________________________________

10.1. _______________________________________________________________

 

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2. ________________________________________________________________

 

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.3. Թվականը ____________________201_ թ.

10.4. Ստորագրողը՝  կոլեկտիվ նշանի հայտատուն է  նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

 նոր հայտատուն է

 նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

 կոլեկտիվ նշանի նոր հայտատուներն են  

 նրանց ներկայացուցիչներն են

   նոր հայտատուները մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11.  Վճարված է ____________ պետական տուրք՝

   բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է)  էլեկտրոնային եղանակով

12.  Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

Ձև N 4

 

Դ Ի Մ ՈՒ Մ

անձի ապրանքային նշանի հայտը կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպելու մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա,
Կառավարական տուն, 3, 0010 Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված ապրանքային նշանի հայտը փոխակերպել սույն դիմումում նշված կոլեկտիվ նշանի հայտի

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է ապրանքային նշանի հետևյալ հայտին՝
2.1. հայտի համարը և այն ներկայացնելու թվականը

2.2. ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցման է ներկայացված ապրանքային նշանը

 (ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի)  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

3. Ապրանքային նշանի հայտատուն (հայտատու)

3.1. նշվում են իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

նշվում են հայտատուի գտնվելու վայրը (հասցեն),  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

3.3.  հայտատուները մի քանիսն են (նրանց մասին տվյալները, ըստ 3.1–3.2–րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթերի վրա)

4. Անձը, որի կոլեկտիվ նշանի հայտի է փոխակերպվում ապրանքային նշանի հայտը (նոր հայտատու)

4.1. նշվում են նոր հայտատուի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

4.2. նոր հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

4.3. նշվում են նոր իրավատիրոջ գտնվելու վայրը (հասցեն),  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

5. Նոր հայտատուի ներկայացուցիչը

5.1. նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

6. Նամակագրության հասցեն՝

նշվում են փոստային հասցեն,  հեռախոսահամարը

ֆաքսը 

 էլ. փոստի հասցեն

7.  Փոխակերպված հայտը սահմանափակվում է հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար

 ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա
 

8. Ապրանքային նշանի հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են

 ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ ԱԾՄԴ-ի դասերի  շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա

9.  Ապրանքային նշանի հայտի փոխակերպումն իրականացվում է՝
   պայմանագրի,  փոխանցման ակտի,  այլ փաստաթղթի հիման վրա 
 ( պայմանագիրը,  փոխանցման ակտը,  այլ փաստաթուղթը կամ  դրա քաղվածքը կցվում են)

10. Ստորագրությունը _______________________________________
10.1. _________________________________________________________________

 

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

10.2. __________________________________________________________________

 

 (անունը, ազգանունը, պաշտոնը)


10.3. թվականը ____________________201_ թ.
10.4. Ստորագրողը՝  ապրանքային նշանի հայտատուն է  նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

 նոր հայտատուն է

 նրա ներկայացուցիչն է (լիազորագիրը կցվում է)

 ապրանքային նշանի նոր հայտատուներն են

  նրանց ներկայացուցիչներն են

   ապրանքային նշանի հայտատուները մի քանիսն են (10.1-ին կետի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա)

11.  Վճարված է ____________ պետական տուրք՝

   բանկային սովորական փոխանցմամբ (անդորրագիրը կցվում է)    էլեկտրոնային եղանակով

12.  Հայտին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր:

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ապրանքային նշանների հայտերը լրացնելու և ներկայացնելու, դրանց նախնական և ըստ էության փորձաքննություններն անցկացնելու, զատելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու կարգերը։

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի, որը գործակալություն է ներկայացվում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտը, դրան կից ներկայացվող փաստաթղթերը և, անհրաժեշտության դեպքում, հայտին վերաբերող հետագա հաղորդագրությունները ներկայացվում են հայերեն։

 4. Հայտը, որը ներկայացվում է հայտատուի անունից, լրացվում է տպագիր, հետևյալ կարգով՝

1) հայտի 2-րդ կետում նշվում են հայտատուի անհատականացման համար անհրաժեշտ հետևյալ տվյալները՝

ա. 2.1-ին կետում նշվում են հայտատուի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը։ Իրավաբանական անձի դեպքում համապատասխան դաշտում նշվում է նաև նրա իրական գործունեության երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի՝ նշելով համապատասխան վանդակը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության երկրի երկտառ ծածկագիրը՝ նշելով համապատասխան վանդակը,

բ. 2.2-րդ կետում նշվում է հայտատուի գտնվելու վայրը (հասցեն), իսկ 2.3-րդ կետում նշվում են նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ. 2.4-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտատուները մեկից ավելի են։ Այս դեպքում հայտի 2.1-2.3-րդ կետերում նախատեսված դրանց մասին տվյալները տրվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են հայտին.

2) 3-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ հայտատուն ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք։ Այս դեպքում նշվում է 3-րդ կետի վանդակը և՝

ա. 3.1-ին կետում նշվում են ներկայացուցչի լրիվ անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը,

բ. 3.2-3.3-րդ կետերը լրացվում են սույն կետի 1-ին ենթակետին համանման կարգով, իսկ ներկայացուցչի լիազորագիր ներկայացնելու մասին տեղեկություն տրվում է համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով.

3) 4-րդ կետում նշվում են ներկայացված հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ընթացքում հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) հայտի 5-րդ կետում տրվում են (զետեղվում կամ փակցվում է) հայտարկված ապրանքային նշանի վերաբերյալ պահանջները՝

ա. 5.1-ին կետում զետեղվում է հայտարկված ապրանքային նշանի պատկերը, որի չափերը չպետք է գերազանցեն 8 x 8 սմ։ Պատկերը պետք է ունենա ժամանակակից տեխնիկական միջոցներով անսահմանափակ վերարտադրման (բազմացման) հնարավորություն, որակյալ և հստակ գրաֆիկական կատարում և ներկայացվի որակյալ, հարթ և սպիտակ թղթի կամ այլ կրիչի վրա,

բ. պիտակը որպես ապրանքային նշան գրանցման ներկայացնելու դեպքում դրա պատկերը կարող է ներկայացվել իր բնական մեծությամբ։ Եթե պիտակի չափը գերազանցում է 21 x 29.7 սմ, ապա հայտարկվող ապրանքային նշանը ներկայացվում է փոքրացված չափերով,

գ. եթե ապրանքային նշանի չափերը գերազանցում են 8 x 8 սմ-ը, ապա նշվում է 5.1-ին կետի վանդակը, և ապրանքային նշանի պատկերը տրվում է առանձին (կցվում է),

դ. եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է հոլոգրաֆիկ նշան, ապա ներկայացվում է նշանի՝ հոլոգրամի փոփոխության հաջորդականությունը՝ պատկերի տեսքով,

ե. եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է ձայնային ապրանքային նշան, ապա որպես պատկեր տրվում է դրա նոտագրությունը (հնարավորության դեպքում), և հայտին կցվում են օպտիկական սկավառակի վրա գրառված, կամ հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում՝ ֆայլի տեսքով, հետևյալ տվյալները՝

ե1. ձայնագրությունը՝ MP3 ֆորմատով և 128 kbps (Bit rate) պարամետրով,

ե2. գրաֆիկը,

ե3. նոտագրությունը (հնարավորության դեպքում),

զ. 5.2-րդ կետում տրվում է ապրանքային նշանի համառոտ նկարագրությունը՝ հայտարկվող ապրանքային նշանի էությունը հասկանալու համար, որն ապրանքային նշանի գրանցման դեպքում չի հրապարակվում,

է. նկարագրության մեջ տրվում է հայտարկվող ապրանքային նշանի բնութագիրը՝ բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, ապրանքային նշանի և դրա առանձին մասերի իմաստային նշանակությունը։ Եթե բառային ապրանքային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը, օրինակ՝ մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն,

ը. եթե բառային ապրանքային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ՝ հատուկ տերմին, պատմական անվանում, հնացած բառ), ապա տրվում է դրա իմաստի պարզաբանումը,

թ. եթե բառային ապրանքային նշանը ներկայացվում է ոչ հայերեն, ապա տրվում է դրա տառադարձությունը՝ հայոց լեզվի այբուբենի տառերով և թարգմանությունը, եթե նշանն ունի բառային իմաստ,

ժ. եթե ապրանքային նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում դրանց իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա,

ժա. եթե պատկերային ապրանքային նշանը վերացական բնույթի է, ապա նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում,

ժբ. եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է ձայնային նշան, ապա տրվում է ձայնի տեսակը (երաժշտական ստեղծագործություն կամ դրա մի մասը, որևէ ծագում ունեցող աղմուկ և այլն),

ժգ. 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանում օգտագործված նիշերը, մասնավորապես, տառերը չունեն կատարման որոշակի առանձնահատկություններ և ներկայացված են ստանդարտ տեսքով,

ժդ. 5.4-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանը ներկայացված է մեկ գույնով, և դրա պահպանությունը խնդրարկվում է որպես տարբերակիչ տարր,

ժե. 5.5-րդ կետի վանդակը նշվում է, եթե ներկայացված ապրանքային նշանը ծավալային է։ Այս դեպքում 5.1-ին դաշտում տրվում է այդ նշանի ընդհանուր տեսքը, իսկ հայտին կից ներկայացվում են նաև հայտարկվող ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները,

ժզ. 5.6-5.9-րդ կետերի վանդակները նշվում են համապատասխան դեպքերում, երբ հայտարկված ապրանքային նշանը վերաբերում է տվյալ կետում նշվածին,

ժէ. 5.10-րդ կետի վանդակը նշվում է կոլեկտիվ նշանի հայտ ներկայացվելու դեպքում՝ կցելով օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ձևակերպված կոլեկտիվ նշանի կանոնակարգը,

ժը. 5.11-րդ կետի վանդակը նշվում է գունավոր ապրանքային նշանների հայտարկման դեպքում՝ նշելով նաև այն գույները, որոնց համար խնդրարկվում է գրանցումը,

ժթ. 5.12-րդ կետի վանդակը նշվում է, եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է դիսկլամացիայի ենթակա տարրեր, այսինքն, տարրեր, որոնց իրավական պահպանությունից հայտատուն հրաժարվում է,

ի. 5.13-րդ կետի վանդակը նշվում է միայն օտարերկրյա հայտատուների դեպքում, եթե տվյալ ապրանքային նշանը գրանցված է ծագման՝ հայտի 2-րդ կետում նշված երկրում։ Այս դեպքում հայտին կցվում է այդ գրանցման վկայագրի պատճենը,

իա. 5.14-րդ և 5.15-րդ կետերի վանդակները նշվում են՝ ելնելով հայտարկված ապրանքային նշանի բնույթից.

5) 6-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ, օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, հայտարկված ապրանքային նշանի համար խնդրարկվում է առաջնություն։ Այս դեպքում նշվում է վանդակը և նշվում է 6.1-ին կետի վանդակը, եթե օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրարկվում է միջազգային առաջնություն՝ առաջին հայտը ներկայացնելու թվականով, կամ 6.2-րդ կետի վանդակը, եթե օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն՝ միջազգային ցուցահանդեսում տվյալ ապրանքային նշանի ներքո հայտարկված ապրանքների և (կամ) ծառայությունների առաջին ցուցադրման թվականով։ Ընդ որում, նշվում է նաև 6.2-րդ կետի մյուս վանդակներից որևէ մեկը՝ ելնելով համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու հանգամանքից.

6) 6.1-ին կետի վանդակը նշելու դեպքում՝

ա. 6.3-րդ կետում տրվում է առաջին հայտի համարը, 6.4-րդ կետում՝ առաջին հայտը ներկայացնելու թվականը, իսկ 6.5-րդ կետում՝ առաջին հայտը ներկայացնելու երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի, կամ, եթե առաջնությունը խնդրարկվում է որևէ տարածաշրջանային կազմակերպություն ներկայացրած հայտը ներկայացնելու թվականով, նշվում է տվյալ կազմակերպության երկտառ ծածկագիրը, օրինակ՝ BX (Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների Բենիլյուքսի կազմակերպություն), EM (Եվրամիության ներքին շուկայի ներդաշնակման կազմակերպություն),

բ. 6.6-6.9-րդ կետերի վանդակները նշվում են՝ ելնելով համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու հանգամանքներից, ընդ որում, 6.7-րդ կետի վանդակը նշելու դեպքում հայտին կցվում է առաջին հայտի պատճենը, որը պետք է վավերացված լինի այն երկրի՝ ապրանքային նշանների գրանցում իրականացնող ազգային կազմակերպության կամ միջազգային կազմակերպության կողմից, որին (որտեղ) ներկայացվել է առաջին հայտը, և 6.9-րդ կետում նշված առաջին հայտի թարգմանությունը,

գ. 6.10-րդ կետի վանդակը նշվում է, եթե խնդրարկվում է մեկից ավելի առաջնություններ, ինչը պայմանավորված է տարբեր ապրանքների և (կամ) ծառայությունների համար տարբեր առաջնությունների խնդրարկմամբ։ Այս դեպքում 6.3-6.9-րդ կետերում նշվող տվյալները ներկայացվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են հայտին.

7) 7-րդ կետը լրացվում է հայտում նշված աղյուսակի ձևով, որտեղ առաջին սյունակում տրվում են այն ապրանքների և (կամ) ծառայությունների ԱԾՄԴ-ի դասերը՝ աճման կարգով, իսկ երկրորդ սյունակում՝ առաջին սյունակում տրված ԱԾՄԴ-ի յուրաքանչյուր դասին համապատասխան այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը։ Ապրանքները և ծառայությունները տրվում են դրանց նույնականացման հնարավորությունն ապահովող ճշգրիտ տերմիններով։ Այն դեպքում, երբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ամբողջությամբ չի տեղավորվում հայտի 7-րդ կետում նախատեսված դաշտում, նշվում է վանդակը, և ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա, որը կցվում է հայտին.

8) հայտի 8-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝

ա. 8.1-ին կետում դրվում է հայտն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

բ. 8.2-րդ կետում նշվում է ստորագրման թվականը,

գ. 8.3-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է ստորագրողի անձի ով լինելը.

9) հայտի 9-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝

ա. լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է, և հայտին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այսինքն, նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմի (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրման դեպքում 9-րդ կետի վանդակը չպետք է նշվի, և վճարման անդորրագիրը չպետք է կցվի,

բ. 9.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

10) 10-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտի 2.4-րդ, 6.2-րդ, 6.10-րդ և 7-րդ կետերի համաձայն հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ) փաստաթղթեր, որոնք նշված չեն հայտի նախորդ կետերում։ Կետերում չնշված այլ փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտը գործակալություն է ներկայացնում հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով։ Հայտը մի քանի անձանց կողմից ներկայացվելու (մի քանի հայտատուներ) դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով։

6. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն չունեցող օտարերկրյա իրավաբանական անձինք հայտը ներկայացնում և գործակալությունում դրա քննարկման ընթացակարգով նախատեսված գործերը վարում են ապրանքային նշանների հավատարմատարների կամ այլ ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական կամ գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն ունեցող իրավաբանական անձի միջոցով։

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները կիրառվում են նաև այն դեպքում, երբ հայտատուները մի քանիսն են, և նշված անձինք հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ համատեղ։

8. Ապրանքային նշանի հայտը գործակալություն է ներկայացվում գրավոր՝ 1 (մեկ) օրինակից կամ էլեկտրոնային եղանակով։ Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացվում է հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ միասին, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում։ Այն դեպքում, երբ հայտի փաստաթղթերը ներկայացվում են ներկայացուցչի միջոցով, դրանց հայերեն թարգմանությունը կարող է ապահովվել և հաստատվել ներկայացուցչի կողմից։

9. Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել գործակալության www.aipa.am կայքը և հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ձևակերպել և ներկայացնել հայտը՝ առաջնորդվելով համակարգում զետեղված համապատասխան ցուցումներով։ Հայտի ձևակերպման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները։

10. Հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ՝ նրան տալով պատշաճ ձևակերպված լիազորագիր:

11. Հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետի պահանջները՝ հայտատուն ներկայացուցիչ կարող է նշանակել հայտը ներկայացնելիս կամ դրա քննարկման ցանկացած փուլում, իսկ լիազորագիրը ներկայացնել հայտին կից կամ հայտի քննարկման ընթացքում։

12. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր, և դրանք հայտի քննարկման ընթացքում հաշվի չեն առնվում։

13. Ներկայացուցչի ցանկացած գործողություն՝ նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը։

14. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը։

15. Լիազորագրով տրված լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից գործակալություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում)։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

16. Գործակալությունը որպես հայտ ներկայացված նյութերը քննարկում է դրանց ստանալու օրվանից սկսած՝ օրենքի և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

17. Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու և այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով, դրանք ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում գործակալությունն ստուգում է դրանց համապատասխանությունը օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։

18. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը բավարարում են ստորև նշված հետևյալ պայմանները`

ա. ներկայացված նյութերից բխում է, որ խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցում, այսինքն՝ ուղղակիորեն նշված է դրա մասին, կամ ներկայացված փաստաթղթերից որևէ մեկի բովանդակությունը հիմք է տալիս ենթադրելու, որ փաստաթղթերը ներկայացվել են ապրանքային նշան գրանցելու նպատակով,

բ. նշված են հայտատուի նույնականացման բավարար տվյալներ՝ անունը, կամ անվան առաջին տառը, ազգանունը, կամ իրավաբանական անձի անվանումը կամ անվանման մի մասը՝ առանց կազմակերպաիրավական ձևը բնորոշող բառերի, կամ ֆիրմային անվանման տարբերակող անունը,

գ. նշված են հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (ներկայացուցչի առկայության դեպքում) կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալներ, մասնավորապես, գտնվելու վայրը կամ նամակագրության հասցեն, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն,

դ. գրանցման ներկայացված նիշի հստակ պատկերը՝ վերարտադրելու հնարավորությամբ,

ե. այն ապրանքների և կամ ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը, կամ առնազն մեկ ապրանքի կամ ծառայության անվանում,

զ. օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, նույնիսկ եթե վճարված գումարի չափը չի համապատասխանում օրենքով սահմանված դրույքաչափին, ապա գործակալությունը սահմանում է հայտը ներկայացնելու թվականը։

19. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին, ապա գործակալությունը դրանց ստացման օրվանից 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ երկամսյա ժամկետում չհամապատասխանող փաստաթղթերն այդ պահանջներին համապատասխանեցնելու առաջարկությամբ։

20. Նշված երկամսյա ժամկետում սահմանված պահանջներին համապատասխանեցված փաստաթղթերն ստանալու դեպքում օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գործակալությունը հայտը ներկայացնելու թվականը սահմանում է այդ փաստաթղթերի ստացման թվականով, կամ դրանցից վերջինի ստացման թվականով, եթե դրանք ներկայացվել են ոչ միաժամանակ։

21. Սույն կարգի 18-րդ կետի համաձայն պահանջված փաստաթղթերը չներկայացվելու (գործակալության ծանուցումն անպատասխան թողնելու կամ պահանջված ոչ բոլոր նյութերը ներկայացնելու) դեպքում՝ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործակալությունը հայտը ներկայացնելու թվական չի սահմանում, հայտը համարում է չներկայացված, և ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է հայտատուին։

22. Եթե ներկայացված փաստաթղթերում բացակայում են սույն կարգի 18-րդ կետում նշված՝ հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները, ապա գործակալությունը հայտը ներկայացնելու թվական չի սահմանում, և հայտը համարում է չներկայացված։

23. Հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց անմիջապես հետո գործակալությունը գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար։

24. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո մեկամսյա ժամկետում։ Նախնական փորձաքննության ընթացքում գործակալությունն ստուգում է հայտի կցված փաստաթղթերի և դրանք ներկայացնելու պայմանների համապատասխանությունն օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին։

25. Նախնական փորձաքննության ընթացքում գործակալությունն առաջին հերթին ստուգում է հայտին կցված փաստաթղթերի՝ սահմանված ձևով ներկայացված հայտի և դրան կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Այնուհետև ստուգվում է դրանց և դրանք ներկայացնելու համապատասխանությունն օրենքի 40-րդ հոդվածով և սույն կարգի 4-9-րդ կետերով սահմանված պահանջներին, մասնավորապես, ստուգվում է՝

1) հայտի 2-4-րդ կետերի լրացման համապատասխանությունը սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին.

2) հայտի 5.2-րդ կետի լրացման համապատասխանությունը, հայտի 5.1-ին, 5.3-5.9-րդ, 5.11-5.12-րդ կետերի վանդակների նշումների առկայությունը և գրանցման ներկայացված ապրանքային նշանի համապատասխանությունն այդ նշումներին, ինչպես նաև 5.10-րդ, 5.13-5.15-րդ կետերի վանդակների նշումների և այդ նշումներին համապատասխան հայտին կցված փաստաթղթերի առկայությունը.

3) հայտի 6-րդ կետի վանդակը նշելու դեպքում 6.1-6.10-րդ կետերի նշումների և համապատասխան տվյալների կամ փաստաթղթերի առկայությունը.

4) հայտի 7-րդ կետում ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի համապատասխանությունը ԱԾՄԴ-ի դասերին և ապրանքը կամ ծառայությունը նշելու համար օգտագործված տերմինի միջոցով ԱԾՄԴ-ի այս կամ այն դասի որոշակի ապրանքի կամ ծառայության հետ միանշանակ նույնականացման ապահովումը.

5) հայտատուի կողմից ապրանքների խմբավորման ճշտությունը՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի.

6) հայտի 8-10-րդ կետերի լրացման ճշտությունը և դրանց համապատասխան փաստաթղթերի առկայությունը.

7) վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին։

26. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ բացակայում են հայտին կցված որոշ փաստաթղթեր, և (կամ) դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, այսինքն, լրացված կամ տրված են ոչ լիարժեք կամ թերի են, ապա գործակալությունը հայտատուին ծանուցում է հայտի անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության, ինչպես նաև հայտի համարի և այն ներկայացնելու թվականի մասին։

27. Սույն կարգի 26-րդ կետով նախատասված ծանուցման համաձայն անհամապատասխանությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում գործակալությունը որոշում է ընդունում հայտը հետ կանչված համարելու մասին և հնգօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է հայտատուին։

28. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, կամ սույն կարգի 26-րդ կետում նշված երկամսյա ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին։ Գործակալությունը նշված որոշման մասին հայտատուին ծանուցում է հնգօրյա ժամկետում՝ ծանուցելով նաև հայտի համարի և այն ներկայացնելու թվականի մասին։

29. Հայտատուի կողմից ներկայացված ապրանքների ցանկի ճշգրտման անհրաժեշտության դեպքում (եթե հայտում տրված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը շատ ընդհանրացված է և հնարավորություն չի տալիս միանշանակ որոշելու ապրանքների դասերը) հայտատուից պահանջվում է համապատասխան ճշգրտումներ կատարել այդ ցանկում կամ, անհրաժեշտության դեպքում, պարզել ապրանքների կիրառման բնագավառը կամ պահանջել այն նյութերի ցանկը, որոնցից դրանք պատրաստված են։ Օրինակ՝ շատ ընդհանրացված «կարի արտադրանքներ» անվանումը ներառում է կարի արտադրանքի որոշակի տեսակներ, որոնք վերաբերում են ԱԾՄԴ-ի տարբեր դասերի, ինչպես օրինակ՝ հագուստ՝ դաս 25, սպիտակեղեն (անկողնային)՝ դաս 24, կտորից պարկեր՝ դաս 22, տիկնիկների հագուստ՝ դաս 28։

30. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից նշված ԱԾՄԴ-ի դասերի իրական քանակն ավելին է ԱԾՄԴ-ի դասերի այն քանակից, որոնց համար վճարված է փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքը, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր լրացուցիչ պետական տուրք վճարելու կամ իր հավակնությունների սահմանափակման (ԱԾՄԴ-ի այն դասերի քանակի կրճատման, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը) անհրաժեշտության մասին։

31. Լրացուցիչ պետական տուրքի վճարումից կամ իր հավակնությունների սահմանափակումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում փորձաքննությունն անցկացվում է հայտում առաջինը նշված ԱԾՄԴ-ի այն քանակի դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար վճարված է պետական տուրքը։

32. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից հայտում նշված ապրանքները ճիշտ դասակարգված չեն ըստ ԱԾՄԴ-ի դասերի և դրանց ճիշտ դասակարգման դեպքում ԱԾՄԴ-ի դասերի թիվն ավելանում է հայտում նշվածներից, որոնց համար վճարված է պետական տուրք, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` երկամսյա ժամկետում լրացուցիչ պետական տուրք վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու կամ ապրանքների ցանկի սահմանափակման անհրաժեշտության մասին։

33. Լրացուցիչ պետական տուրքի վճարումից կամ ապրանքների ցանկի սահմանափակումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում՝ փորձաքննության նպատակներով ապրանքների և (կամ) ծառայությունների դասերը սահմանափակվում են հայտում առաջինը նշված այն քանակով, որի համար բավարարում է վճարված պետական տուրքը։ Օրինակ, եթե հայտում նշված ապրանքները ներկայացված են որպես 2-րդ և 25-րդ դասի ապրանքներ և պետական տուրքը վճարված է մեկ լրացուցիչ դասի համար, իսկ գործակալության կողմից ճիշտ դասակարգման արդյունքում 2-րդ դասում նշված տեխնիկական յուղերը դասակարգվել են 4-րդ դասում, ինչի հետևանքով հայտում նշված բոլոր ապրանքները դասակարգվում են 2-րդ, 4-րդ և 25-րդ դասերում, ապա տվյալ դեպքում փորձաքննությունը կանցկացվի 2-րդ և 4-րդ դասերի ապրանքների նկատմամբ։ Կամ եթե հայտում նշված ապրանքները ներկայացված են որպես 2-րդ դասի ապրանքներ և մեկ լրացուցիչ դասի համար պետական տուրքը վճարված չէ, իսկ փորձաքննության կողմից ճիշտ դասակարգման արդյունքում 2-րդ դասում նշված առաջին ապրանքը՝ տեխնիկական յուղերը դասակարգվել են 4-րդ դասում, ապա ապրանքային նշանի փորձաքննությունը կանցկացվի 2-րդ դասի ապրանքների նկատմամբ։

34. Եթե պարզվում է, որ հայտին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

35. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

36. Եթե պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցում՝ պակաս վճարված գումարը ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում վճարելու և դրա անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։

37. Նշված գումարի վճարման անդորրագիրը գործակալություն է ներկայացվում մինչև նշված երկամսյա ժամկետի ավարտից 10 օրը լրանալը, եթե այն վճարվել է երկամսյա ժամկետի ընթացքում։ Այս ժամկետում վճարման անդորրագիրը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

38. Եթե ներկայացված անդորրագրով հաստատվում է հայտ ներկայացնելու և ԱԾՄԴ-ի մեկ կամ մի քանի դասի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարումը, սակայն դա չի համապատասխանում ԱԾՄԴ-ի դասերի քանակին, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ներկայացնել դասերի թվին համապատասխան լրացուցիչ վճարված պետական տուրքի անդորրագիրը կամ ճշգրտել ԱԾՄԴ-ի դասերի թիվը, որոնցով պետք է կատարվի նշանի գրանցումը։

39. Սույն կարգի 34-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացվելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում՝ հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին։

40. Եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը, որում նշվում է տվյալ իրավաբանական անձի աշխատողների թիվը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ։

41. Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին ուղարկվում է ծանուցում՝ երկամսյա ժամկետում այն ներկայացնելու կամ պետական տուրքի համապատասխան լրավճարում կատարելու և դրա անդորրագիրը ներկայացնելու կամ վճարված գումարին համապատասխան նրա հավակնությունների ծավալի սահմանափակման առաջարկությամբ, եթե դա հնարավոր է։

42. Երկու ամսվա ընթացքում նշված տեղեկանքը կամ պետական տուրքի լրավճարման անդորրագիրը չներկայացվելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում՝ հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հայտը կհամարվի հետ կանչված։

43. Եթե հայտում նշված է 6-րդ կետի վանդակը, այսինքն՝ խնդրարկվում է առաջնություն, ապա գործակալությունը հայտի նախնական փորձաքննության փուլում ստուգում է նաև հայտի 6.2-6.6-րդ և 6.8-րդ (6-6.9-րդ) կետերում նշված տվյալների և նյութերի առկայությունը։ Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված են նաև 6.2-6.6-րդ և 6.8-րդ կետերում կամ 6.2-րդ կետում նշված նյութերը և տվյալները, ապա գործակալությունը հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը սահմանում է համապատասխանաբար՝ առաջին հայտը ներկայացնելու թվականով կամ ցուցահանդեսում ցուցանմուշի առաջին ցուցադրման թվականով՝ առաջնության համապատասխան տվյալները ներառելով սույն կարգի 28-րդ կետում նշված հայտը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման մեջ։

44. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ հայտի 6-6.10-րդ կետերից որևէ մեկի կամ մի քանիսի վանդակը նշված է, սակայն դրան համապատասխան հայտին կցվող փաստաթղթերը կամ տվյալները բացակայում են, ապա գործակալությունը հայտատուին ծանուցում է երկամսյա ժամկետում բացակայող տվյալները կամ փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև հայտի համարի և այն ներկայացնելու թվականի մասին։

45. Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված ծանուցման համաձայն անհամապատասխանությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում գործակալությունն առաջնության իրավունքից օգտվելու մասին դիմումը համարում է չներկայացված։

46. Սույն կարգի 24-43-րդ կետերի համաձայն հայտի նախնական փորձաքննության ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների և անճշտությունների վերացման վերաբերյալ հայտատուին ներկայացված առաջարկությունները ներառվում են մեկ ծանուցման մեջ։

47. Հայտի նախնական փորձաքննության անցկացման ժամկետի ընթացքը կասեցվում է համապատասխան ծանուցումը հայտատուին, իսկ համապատասխան դեպքերում՝ նրա ներկայացուցչին ուղարկելու օրվանից՝ մինչև դրա պատասխանի ստացման թվականը։

48. Հայտի քննարկման ընթացքում գործակալության հետ գրագրությունը կատարում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը՝ յուրաքանչյուր հայտով առանձին։

49. Հայտ ներկայացնելուց հետո գործակալություն ուղարկվող նյութերում, որոնք ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, նշվում է հայտի համարը։

50. Եթե ներկայացված նյութերում նշված չէ հայտի համարը, և այլ կերպ հնարավոր չէ այն պարզել, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման։

51. Հայտի քննարկման ընթացքում գործակալություն ուղարկվող նյութերը ներկայացվում են օրենքով սահմանված ժամկետում։ Եթե ժամկետն արտահայտված է «ընթացքում…» բառով, իսկ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա դրա ավարտը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Եթե ժամկետի ավարտը վերջանում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը։

52. Գործակալության գրությանը (ծանուցմանը, որոշմանը և այլն) համապատասխան անհրաժեշտ նյութերը ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է հայտատուի կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչի կողմից նյութերի ստացման օրվանից։

53. Եթե գործակալության կողմից պատվիրված փոստային առաքմամբ ուղարկված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին չեն հասնում նամակագրության հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցիչը տեղյակ չի պահել գործակալությանը, ապա նշված նյութերը պատվիրված փոստային առաքմամբ ուղարկվում են հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին՝ գտնվելու վայրի հասցեով։ Եթե նշված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին չեն հասնում նրա գտնվելու վայրի փոփոխության պատճառով, ինչի մասին գործակալությունը չի տեղեկացվել, ապա տվյալ հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտը համարվում է հետ կանչված։

54. Գործակալությունը հայտի քննարկման հետ կապված գործավարությունը իրականացնում է հայերեն։ Հայտատուի կողմից այլ լեզվով ներկայացված նյութին պետք է կցվի դրա հայերեն թարգմանությունը՝ նոտարական կարգով հաստատված։

55. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտի քննարկման ցանկացած փուլում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կարող է ներկայացնել դիմում հայտում փոփոխություններ կատարելու մասին, որոնք պայմանավորված են հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) գտնվելու վայրը ճշգրտելու, ձևակերպումները հստակեցնելու կամ վրիպակները վերացնելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ դրանք էապես չեն փոխում հայտարկված ապրանքային նշանի պատկերը կամ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը։

56. Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն հայտատուն գործակալությանը պետք է տեղեկացնի՝

1) իր անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

2) իր ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե գործակալության կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

5) հայտատուի փոփոխության մասին.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին։

Փոփոխությունները կատարվում են հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի։

57. Դիմումը լրացնելու համար կիրառվում են հայտի համապատասխան անվանումներով կետերը լրացնելու համար սույն կարգի 4-րդ կետում նշված կանոնները, բացառությամբ 2.1-ին կետի, որտեղ աճման կարգով նշվում են այն հայտերի համարները, որոնց մեջ կատարվում են փոփոխությունները (2.2-րդ կետը նշվում է համապատասխան դեպքերում), և 6.1-6.2-րդ կետերի, որտեղ 6.1-ին կետում նշվում է փոփոխվող տվյալը, օրինակ՝ «հայտատուի անվանումը», իսկ 6.2-րդ կետում տրվում է համապատասխան տվյալը՝ փոփոխված տեսքով, օրինակ՝ «Մերկուրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»։

58. Ներկայացված դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։ Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցում՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում փորձաքննության ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը։ Նշված ժամկետում այդ գումարը չվճարվելու և անդորրագիրը գործակալություն չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

59. Դիմումը քննարկման ընդունվելու դեպքում առաջարկվող փոփոխությունները հաշվի է առնում գործակալությունը և դրանց հիման վրա համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում հայտերի հիմնապաշարում, եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին և, օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, լրացուցիչ ապացույցներ պահանջելու հիմքեր չկան։

60. Եթե օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դիմումում նշված փոփոխությունները հիմնավոր կասկածներ են հարուցում, օրինակ՝ առաջարկվում է հայտարկված պիտակի տեսքով ապրանքային նշանի պատկերի վրա որպես ապրանքն արտադրողի անվանում ավելացնել կամ փոփոխել և դարձնել հայտատուի անվանումից տարբերվող անվանում, գործակալությունը համապատասխան ծանուցում է ուղարկում դիմում ներկայացնողին՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու պահանջով։

61. Դիմումով առաջարկվող փոփոխությունները գործակալության կողմից հաշվի չեն առնվում, եթե դրանք էապես փոխում են հայտարկված ապրանքային նշանի պատկերը, կամ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում։

62. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե լրացուցիչ նյութերն էապես փոփոխում են գրանցման ներկայացված ապրանքային նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառում են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա դիմումով առաջարկվող փոփոխությունները պետական լիազոր մարմնի կողմից հաշվի չեն առնվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է հայտատուն։

63. Հայտարկվող նշանում փոփոխություններ կատարելիս՝ դիմումին կից ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը՝ 5 օրինակից, և սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նշանի նկարագրությունը՝ մատնանշելով կատարվող փոփոխությունը։

64. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը։

65. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար ներկայացված հայտը հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։

66. Հայտի զատումն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն N 3 ձևի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում՝

1) մինչև պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշման ընդունումը՝ հայտի քննարկման ցանկացած փուլում.

2) ապրանքային նշանի գրանցման մասին որոշման դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում։

67. Դիմումը, որը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի միջոցով, գործակալություն է ներկայացվում առձեռն կամ փոստային առաքմամբ։

68. Դիմումը լրացնելու համար կիրառվում են հայտի համապատասխան անվանումներով կետերը լրացնելու համար սույն կարգի 4-րդ կետում նշված կանոնները՝ բացառությամբ 6-րդ կետի։ 6.1-ին կետում նշվում է զատված հայտերի թիվը, իսկ 6.2-6.n-րդ կետերում, ըստ յուրաքանչյուր զատված հայտի, տրվում են սկզբնական հայտում թվարկվածներին համապատասխան ապրանքները և (կամ) ծառայությունները:

69. Գործակալությունը հայտի զատման մասին դիմումը քննարկում է այն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում, և եթե պարզում է, որ ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգի 36-րդ կետով սահմանված պահանջներին և վճարված է համապատասխան պետական տուրքը, գործակալությունը՝

1) զատված սկզբնական հայտում կատարում է գրառում զատման մասին՝ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը սահմանափակելով դիմումի 6.2-րդ կետում նշվածներով, պահպանելով հայտի համարը, ինչպես նաև այն ներկայացնելու թվականը և առաջնության թվականը (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

2) 6.3-6.n-րդ կետերում նշված յուրաքանչյուր զատված հայտին տալիս է նոր համար, որն սկզբնական հայտի գրանցման համարն է՝ գծիկով ավելացված հերթական համարով՝ (օրինակ՝ 20100025-1, 20100025-2 և այլն).

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված զատված հայտերի տվյալները մուտքագրում է հայտերի հիմնապաշար՝ պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները, բացառությամբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի, որը յուրաքանչյուր զատված հայտի համար որոշվում է ըստ դիմումի 6.3-6.n-րդ կետերում նշվածների.

4) հայտի զատման մասին 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին և յուրաքանչյուր զատված հայտի հետագա քննարկումն իրականացնում է՝ որպես սկզբնական հայտի քննարկման համապատասխան փուլի շարունակություն։

70. Եթե Գործակալությունը պարզում է, որ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 49-52-րդ կետերով սահմանված պահանջներին և (կամ) վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափին կամ բացակայում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ դիմումը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու և (կամ) սահմանված պետական տուրքի վճարման բացակայող անդորրագիրը կամ սահմանված չափից պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում հայտի զատման մասին դիմումի հետագա քննարկումն իրականացվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրվանից 5-օրյա ժամկետում։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

71. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին և սույն կարգի 28-րդ կետին համապատասխան ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, գործակալությունը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և այն ներկայացնելու թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը։

72. Նշված տվյալների հետ միասին պաշտոնական տեղեկագրում զետեղվում է նաև առաջնության թվականը, եթե հայտի նախնական փորձաքննության փուլում այն սահմանվել է։

73. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով ներկայացված գրավոր դիտողության մասին գործակալությունը 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

74. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով ներկայացված գրավոր առարկությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում գործակալությունն ստուգում է այն, այդ թվում՝ առարկություն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը, և սահմանված պահանջներին դրանց համապատասխանության դեպքում, գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

75. Սույն կարգի 73-րդ և 74-րդ կետերի համաձայն պահանջված նկատառումները հայտատուի կողմից չներկայացվելու դեպքում դիտողությունների և առարկությունների քննարկումը գործակալությունն իրականացնում է դրանք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, առկա նյութերի հիման վրա, որպես օրենքի և սույն կարգի համաձայն հայտի՝ ըստ էության փորձաքննության նպատակներով հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար ի հայտ բերված հնարավոր հիմքի։

76. Ապրանքային նշանի գրանցման դեմ ներկայացված առարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև սույն կարգի 73-րդ և 74-րդ կետերի համաձայն դիտողության և առարկության վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները գործակալությունն ըստ էության քննարկում է դրանց ստացման օրվանից 10-օրյա ժամկետում՝ կիրառելով օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով և սույն կարգի 5-րդ գլխում սահմանված դրույթները։

77. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դիտողության քննարկումը կասեցվում է հայտատուի կողմից հիմնավոր դիմում ներկայացվելու դեպքում։ Այս դեպքում դիմումում պետք է նշվի և հիմնավորվի նաև կասեցման ժամկետը։ Օրինակ, եթե դիտողությունը վերաբերում է ապրանքային նշանում պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր օգտագործելուն, դիտողության քննարկման ժամկետի կասեցումը կարող է հիմնավորվել համապատասխան իրավասու մարմնի թույլտվություն ստանալու համար պահանջվող ժամանակահատվածով։

78. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝

1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանի կամ արդյունաբերական նմուշի գրանցման հայտ՝ մինչև դրա վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը.

2) առարկության հիմքում դրված ավելի վաղ ապրանքային նշանը կամ արդյունաբերական նմուշը գտնվում է գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը.

3) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել՝ մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը։

79. Դիտողության և առարկության քննարկման արդյունքում գործակալությունը համապատասխանաբար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

 1) դիտողությունը կամ առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանի գրանցումը հայտի մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու մասին.

 2) դիտողությունը կամ առարկությունը մերժելու մասին։

80. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն կարգի 63-րդ կետում նշված որոշումները հաշվի են առնվում ներկայացված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ հայտի՝ ըստ էության փորձաքննության արդյունքում որոշում կայացնելիս, ինչի մասին ծանուցվում է նաև դիտողություն կամ առարկություն ներկայացնող անձը։

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՀԱՅՏԻ՝ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

81. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի՝ ըստ էության փորձաքննության (սույն գլխում այսուհետ նաև՝ փորձաքննության) նպատակն է պարզել հայտարկվող նշանի համապատասխանությունն օրենքով սահմանված պահպանության պայմաններին, այն է՝ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների պահանջներին և սահմանել ապրանքային նշանի առաջնությունը, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում։

82. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում հայտի՝ ըստ էության փորձաքննությունը գործակալությունն անցկացնում է սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան։

83. Փորձաքննության նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված ժամկետներով, այսինքն՝ 1 ամսով։ Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի դիտողություն և (կամ) առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ համարվում է դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը՝ դրանցից վերջինի ստացման հետ կապված, օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասում նշված ժամկետի ավարտով։

84. Սույն կարգի 81-րդ կետում նշված փորձաքննության նպատակներից ելնելով՝ գործակալության խնդիրն է ի հայտ բերել՝

1) օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման-մերժման բացարձակ հիմքերը, այսինքն, ստուգել նշված հիմքերի առկայությունը հայտարկված ապրանքային նշանի համար, կամ որ նույնն է՝ հայտարկված ապրանքային նշանի առնչության աստիճանն այդ հիմքերին՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող կամ ցանկացած միջոցներով հասանելի գիտական, տեխնիկական, մշակութային հոգևոր և այլ բնույթի տեղեկությունները.

2) օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ հայտարկված ապրանքային նշանի գրանցման-մերժման հարաբերական հիմքերը՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր տեղեկությունները և տեղեկատվական միջոցները, այդ թվում՝ ինտերնետը.

3) ստուգել օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան ստացված դիտողությունների և առարկությունների հիմքերի առնչությունն օրենքի 9-րդ կամ 10-րդ հոդվածով սահմանված հիմքերին։

85. Մինչև հայտի՝ ըստ էության փորձաքննությանն անցնելը գործակալությունը՝

1) ստուգում է հայտի նյութերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին՝ բացառությամբ այն նյութերի, որոնք սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերի համաձայն ստուգվել են նախնական փորձաքննության ընթացքում.

2) ստուգում է ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

3) սահմանում է ապրանքային նշանի առաջնությունն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում:

86. Գործակալությունը փորձաքննությունն անցկացնում է և հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում ընդունում է օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի և սույն կարգի 84-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դիտողությունների և առարկությունների քննարկման արդյունքում ընդունված որոշումները (այդպիսի որոշումների առկայության դեպքերում)։ Փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին գործակալությունը հնգօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում), ինչպես նաև օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձին։

87. Գործակալությունը փորձաքննությունն անցկացնում է հետևյալ փուլերով՝

1) հայտարկված նշանը ենթարկում է վերլուծության ինչպես իր ամբողջական, այնպես էլ ըստ բաղկացուցիչ տարրերի և դրանց բովանդակության, որպեսզի հնարավոր լինի պարզել դրա գրանցումը մերժելու բացարձակ հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը.

2) հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար իր կամ իրեն հասանելի համապատասխան տվյալների բազաներում անցկացնում է՝

ա. ավելի վաղ ներկայացնելու թվական ունեցող (կամ առաջնությամբ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ պահպանության ներկայացված և հայտարկված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների որոնում,

բ. հայտարկված ապրանքային նշանին նույնական կամ նման և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների որոնում,

գ. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշների, օգտակար մոդելների կամ արդյունաբերական սեփականության այլ օբյեկտների որոնում, որոնք վերարտադրված կամ ներառված են հայտարկված ապրանքային նշանում,

դ. հայտը ներկայացնելու թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող և դեռևս օգտագործման մեջ գտնվող ապրանքային նշանների որոնում, որոնց նկատմամբ հայտարկված ապրանքային նշանի գրանցումը կարող է շփոթություն առաջացնել.

3) իր տրամադրության տակ ունեցած կամ իրեն հասանելի տեղեկությունների հիման վրա պարզում է հայտարկված ապրանքային նշանում՝

ա. հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործությունների, դրանց անվանումների կամ դրանցից մեջբերումների ու հատվածների, դրանց հերոսների վերարտադրման կամ ներառման հանգամանքը՝ հաշվի առնելով, որ այդ իրավունքները ձեռք են բերված մինչև տվյալ ապրանքային նշանի հայտը ներկայացնելու կամ առաջնության թվականը,

բ. որևէ հայտնի անձի անվան կամ ազգանվան կամ կեղծանվան, կամ որևէ անձի պատկերի վերարտադրման կամ ներառման հանգամանքը՝ հաշվի առնելով, որ դրանց հետ նմանությունը շփոթություն է առաջացնում.

4) սույն կարգի համաձայն անցկացնում է հետազոտություն՝ պարզելու համար սույն կետի համաձայն ի հայտ բերված իրավունքներով հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու հնարավորությունը:

88. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման՝ հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, գործակալությունը որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

2) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման՝ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, գործակալությունը որոշում է ընդունում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված ապրանքային նշանի գրանցումը ենթակա չէ մերժման՝ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, գործակալությունը որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցելու մասին։

89. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գործակալության՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները, այդ թվում՝ մասնակի գրանցման, կամ որ նույնն է, մասնակի մերժման մասին որոշումները պետք է լինեն հիմնավորված։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն կարգի 88-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումներում պետք է նշվեն դրանց ընդունման պատճառները և հիմքերը։

90. Ապրանքային նշանի գրանցման-մերժման բացարձակ հիմքերը հիմնականում պայմանավորված են նշանի առանձնահատկություններով ու բնույթով և շատ դեպքերում կախված չէ նրանից, թե ինչ ապրանքների և (կամ) ծառայությունների համար է խնդրարկվում դրա գրանցումը (ապրանքի բնույթից)։ Հայտարկված ապրանքային նշանի ստուգմամբ գործակալությունն առաջին հերթին պարզում է, թե արդյոք դա օրենքի 8-րդ հոդվածում նշված նիշերից է, թե որպես տարր ներառում է այդպիսի նիշ։ Դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝

1) չի համապատասխանում օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին։ Որպես այդպիսին կարելի է նշել, օրինակ, հոտային նշանները, որոնց գրանցումը նախատեսված չէ օրենքով.

2) չունի տարբերակիչ հատկություն, օրինակ՝ սոսկ պարզ երկրաչափական պատկերներից, գծերից, ինչպես նաև դրանց զուգակցումից բաղկացած նիշերը, որոնց համակցությունը չի տալիս դրա մեջ մտնող տարրերի ընկալումից տարբերվող ընկալման այլ որակական մակարդակ, կամ բաղկացած են գրաֆիկական յուրահատուկ ոճ չունեցող առանձին տառերից, թվերից, որպես բառ չընկալվող տառերի զուգակցումից։ Դրանց թվին են պատկանում՝

ա. որպես միակ տարր եռանկյունի, շրջան, քառակուսի, գիծ կամ այդ տարրերի պարզ համակցության պատկերները ներառող նիշերը կամ միայն մեկ գույնի պարզ երկրաչափական պատկերներից բաղկացած նիշերը,

բ. այն նիշերը, որոնք գրանցման են ներկայացվել որպես բառային ապրանքային նշաններ, սակայն ունեն հիերոգլիֆներով, արաբական, պարսկական, վրացական և այլ համանման տառերով գրված բառի տեսք և ընդհանուր առմամբ որպես այդպիսիք ընկալելի չեն Հայաստանի Հանրապետության սպառողների համար, ինչպես նաև այն նշանները, որոնց մեջ այդպիսի նշանը գերիշխող տարր է հանդիսանում։ Դա պայմանավորված է նրանով, որ, օրինակ, հիերոգլիֆներով ներկայացված բոլոր բառերն սպառողների կողմից ուղղակի ընկալվում են որպես «հիերոգլիֆներով բառ» կամ «հիերոգլիֆների համակցություն», այսինքն՝ Հայաստանի սպառողի համար բացակայում է որպես բառի ընկալման հատկությունը, մասնավորապես, արտասանության կամ իմաստային,

գ. նաև ապրանք արտադրողի վերաբերյալ տեղեկությունները՝ արտադրության ստեղծման պատմությանը, հասցեին և այլնին վերաբերող տվյալները, օրինակ՝ «հիմնադրված է 1951 թ.», կամ «1887» և այլն.

3) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առևտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը կամ ապրանքների և (կամ) ծառայությունների այլ բնութագրերը նշելու համար։ Այդպիսի նիշերից են, օրինակ՝ նկարագրական կամ գովաբանական բնույթի նիշերը, այսինքն այն նիշերը, որոնք ուղղակիորեն նկարագրում կամ ցույց են տալիս նշված բնութագրերը, օրինակ՝ «արտադրված է Երևանում», կամ «Երևան, 2010» «հակաբորբոքիչ միջոց», «LIGEROS» (թեթև) սիգարետների համար՝ բնորոշում է որակը, «ЭКСТРА», «ЛЮКС», «SUPER» համընդհանուր օգտագործվող գովաբանական բնույթի հատկանիշները, «SUGAR WIN» (շաքարի երկվորյակը) արհեստականորեն քաղցրացնող նյութի համար՝ կիրառությունը, «GALVANAL» գալվանապատման եղանակով ստացվող մետաղաթերթերի համար՝ արտադրման եղանակը, «METALL» ձևավոր ձուլվածքի համար՝ նյութը և այլն.

4) բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք համընդհանուր են դարձել խոսակցական կամ առևտրային պրակտիկայում։ Այդպիսի նիշեր են, մասնավորապես՝

ա. այն նիշերը, որոնք իրենցից ներկայացնում են, օրինակ՝ համընդհանուր ընդունված անվանումներ, որոնք, որպես կանոն, իրենցից ներկայացնում են ապրանքների կամ դրանց արտադրության (մատուցման) հաստատության պարզ նշումներ կազմակերպությունների, ընկերությունների, բնագավառների, համընդհանուր ընդունված անվանումներ (գործարան, ֆաբրիկա, ընկերություն, միություն, առողջապահություն) և այլն,

բ. գիտության և տեխնիկայի մեջ օգտագործվող պայմանական նշանները, օրինակ՝ քիմիական տարրերի սիմվոլները (Fe, Ca), կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ, ժհԽԺ) սկզբունքային սխեմաների գրաֆիկական նշանները, գիտության և տեխնիկայի մասնագիտացված ճյուղերին վերաբերող բառապաշարային միավորները, ինչպես նաև ընդունված խորհրդանիշները, օրինակ՝ կենտրոնախույս աղեղներից բաղկացած շրջանաձև պատկերը, որը խորհրդանշում է հավերժությունը, գլոբուսի պատկերը մայր ցամաքների ուրվագծերով՝ որպես երկիր մոլորակի խորհրդանիշ, գավաթին փաթաթված օձի պատկերը, որը խորհրդանշում է բժշկությունը և այլն,

գ. ապրանքների տեսակային անվանումները, որոնք ներկայացվում են գրանցման՝ որպես ապրանքային նշաններ՝ այդ նույն ապրանքների նշումով, օրինակ՝ մեղվի մեղր, օշարակ, խնձորի հյութ և այլն,

դ. որոշակի գործունեության հետ կապված՝ համընդհանուր ճանաչում ստացած այն նշանները, որոնք մատնանշում են ապրանքների ցանկի մեջ ընդգրկված տնտեսության կամ գործունեության այն ճյուղը, բնագավառը, որին վերաբերում է հայտարկվող նշանը, օրինակ՝ թել ու ասեղի կամ մկրատի պատկերները՝ կարի արտադրության համար, ատամնանիվը՝ մեքենաշինության համար, կարկինը՝ նախագծային կազմակերպության համար, որոնք չեն կարող ծառայել որպես անհատականացման միջոց.

5) բացառապես ներկայացնում է ապրանքի արտաքին ձևը, որը բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկություններից), տեխնիկական արդյունքի հասնելու անհրաժեշտությունից, կամ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը) կամ ապրանքին տալիս է էական արժեք, մասնավորապես, այն նիշերը, որոնք վերարտադրում են ապրանքի պատկերը և ներկայացվում են գրանցման այդ նույն ապրանքների համար, օրինակ՝ աթոռի պատկերը՝ կահույքի համար, ծանրաձողի պատկերը՝ սպորտային միջոցառումների համար և այլն.

6) հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, ինչպիսիք են, օրինակ, այն նկարները, պատկերները, բառերը կամ բառային արտահայտություններն ու դրանց համակցությունները, որոնց տեսքը, բովանդակությունը կամ իմաստը հակասում են հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, օրինակ՝ մարդու գնդակահարության տեսարան պատկերող նկարը, զանազան հայհոյանքի խոսքերը և այլն։ Այս կապակցությամբ՝

ա. փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում, որ ազգային և հոգևոր արժեքներ են համարվում նյութական, գիտական, մշակութային արժեքները, ինչպես նաև հոգևոր արժեքները։ Արժեք հասկացությամբ նշվում է այն հանգամանքը, որ մարդկային գործունեության մեջ ներգրավված իրականությունը ձեռք է բերում մի նոր հատկանիշ, այն իմաստավորվում է հասարակական-մշակութային և հոգևոր ենթատեքստում և դառնում որոշակի գնահատականների առարկա։ Օրինակ՝ խաչքարը ճարտարապետական հուշարձան է, սակայն հայ ժողովրդի իրականության մեջ այն ձեռք է բերել մի նոր հատկանիշ։ Մեր ազգային մտածելակերպին հարիր չէ, օրինակ՝ օղու պիտակի վրա զետեղել մեր սրբերից որևէ մեկի անունը կամ պատկերը, եկեղեցու պատկերը կամ հայ ժողովրդի պատմության և գրականության մեջ նշանակալի և առանձնահատուկ տեղ զբաղեցնող անձանց, ինչպես, օրինակ՝ Ներսես Շնորհալու, Կոմիտասի կամ Գրիգոր Նարեկացու անունները,

բ. անհրաժեշտ է, որ ապրանքային նշանների փորձաքննության ընթացքում հաշվի առնվեն հատկապես այն ապրանքների արտադրության, սպառման և կիրառման առանձնահատկությունները, որոնց համար գրանցվում է տվյալ ապրանքային նշանը,

գ. հարցին առնչվող ապրանքային նշանների փորձաքննության ընթացքում կողմնորոշման համար հաշվի են առնվում նաև համապատասխան իրավասու մարմինների և կառույցների (պետական համապատասխան մարմիններ, հասարակական կազմակերպություններ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և այլն) եզրակացություններն ու պարզաբանումները.

7) սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, դրանց որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում։ Այսպիսի նիշերից են այն նիշերը, որոնք իրենց բնույթով կամ ներառված առանձին տարրերով սպառողին կարող են մոլորության մեջ գցել։ Օրինակ՝ «РУССКАЯ Классика» բառակապակցություն պարունակող ապրանքային նշանն օղու համար չի կարող գրանցվել հայկական ընկերության անունով, քանի որ այն սպառողին մոլորության մեջ կգցի, որ ապրանքն արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում, կամ ատամի մածուկի համար չի կարող գրանցվել սրվակի պատկեր, որի վրա գրված է «օծանելիք» բառը, քանի որ դա սպառողին մոլորության մեջ կգցի ապրանքի հարցում և այլն.

8) վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ ու այլ տարբերանշաններ (Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածի համաձայն) կամ շփոթելու աստիճան նման է դրանց.

9) վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշներ, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով, սակայն ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն, օրինակ՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի պատկերը, կամ Սարդարապատի հուշահամալիրի պատկերը, Արցախի խորհրդանիշը հանդիսացող «պապի ու տատի» հուշարձանը և այլն.

10) պարունակում է մեծ նշանակություն ունեցող հոգևոր կամ մշակութային ժառանգություն հանդիսացող խորհրդանիշներ, մասնավորապես, կրոնական, եթե այն պարունակում է կրոնական կամ բարոյական արժեքները նսեմացնող տարրեր.

11) վերարտադրում կամ պարունակում է տարրեր, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են Հայաստանի Հանրապետության կամ համաշխարհային մշակութային ժառանգության պատկերներին կամ դրանց պաշտոնական անվանումներին, ինչպես նաև ֆոնդերում և հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների պատկերներին, եթե գրանցումը հայտարկվում է այն անձի անունով, որը չի հանդիսանում դրա իրավատերը կամ չունի համապատասխան թույլտվություն.

12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական նշում և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մոլորության մեջ է գցում հանրությանն ապրանքների իրական ծագման վայրի հարցում։ Նշված դրույթը կիրառվում է նաև այն աշխարհագրական նշման նկատմամբ, որը չնայած նշում է ապրանքների իրական ծագումը, սակայն մոլորեցնում է հանրությանը, իբրև ապրանքները ծագել են մեկ այլ տարածքից՝

ա. այստեղ խոսքը վերաբերում է այն աշխարհագրական նշումներին, որոնք պահպանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այսինքն՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանմանը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։ Այսպիսի անվանումներն առանձին չեն կարող գրանցվել որևէ սուբյեկտի անունով՝ անկախ ապրանքների ցանկից և հայտատուի գտնվելու վայրից, քանի որ մի դեպքում (եթե դա իրոք այդպիսի աշխարհագրական նշում է և համապատասխան ապրանքների համար գրանցման է ներկայացվել դրա օգտագործման իրավունք ունեցող որևէ սուբյեկտի կողմից) դա կխախտի մնացած սուբյեկտների՝ դրա օրինաչափ օգտագործման իրավունքը, մյուս դեպքում (եթե տվյալ տեղանքից դուրս գտնվող սուբյեկտի կողմից դա գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից և որոնց նույնականացման համար տվյալ աշխարհագրական նշումը չի օգտագործվում) սպառողներին մոլորության մեջ կգցի ապրանքի ծագման հարցում,

բ. եթե խոսքը վերաբերում է ապրանքային նշաններին, որոնց մեջ ներառված են (զետեղված են) աշխարհագրական նշումներ, ապա նշանը կարող է գրանցվել՝ առանձին պահպանություն չընձեռելով աշխարհագրական նշումներին, եթե նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր չկան, և նշանում առկա է ապրանքի ծագման և դրա արտադրողի հարցում սպառողին լիարժեք կողմնորոշող տեղեկատվություն, ինչը լիովին բացառում է սպառողին մոլորեցնելու հնարավորությունը.

 13) բաղկացած է կամ պարունակում է գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ։

91. Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ միայն այն դեպքում, երբ հայտատուն օրենքով սահմանված կարգով ստացել է դրանց օգտագործման իրավունք։ Այսինքն նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի հայտատուն ներկայացնի նաև տվյալ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե խոսքը վերաբերում է ծագման երկրում գրանցված այլ երկրի աշխարհագրական նշումներին և ծագման տեղանուններին։ Ապրանքային նշանում ներառված, գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները հանդիսանում են ապրանքային նշանի չպահպանվող տարրեր։

92. Սույն կարգի 90-րդ կետի 2-4-րդ ենթակետերը չեն կիրառվում, եթե հայտատուն բավարար ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ օգտագործման արդյունքում, մինչև հայտը ներկայացնելու թվականը տվյալ ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման է ներկայացվել։ Մնացած դեպքերում նշված նիշերը որպես չպահպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանում, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մաս։

93. Սույն կարգի 90-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ՝ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։

94. Ապրանքային նշանը գրանցելիս սույն կարգի 92-րդ և 93-րդ կետերի համաձայն՝ նշվում է, որ այդպիսի տարրերը հանվում են պահպանությունից (հայտատուի համապատասխան հայտարարության հիման վրա), եթե դրանք նշանի մյուս տարրերի հետ հորինվածքային կապ չունեն։ Այն դեպքում, երբ այդպիսի տարրերն ապրանքային նշանի մյուս տարրերի հետ գտնվում են հորինվածքային կապի մեջ, այսինքն արտահայտում են նոր միտք, իմաստ կամ նշանակություն են հաղորդում այդպիսի կապի արդյունքում, համարվում է որ ապրանքային նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, և այդ տարրերը պահպանությունից կարող են չհանվել։ Այդպիսի նշանների հիմնական տեսակներ են՝

1) ապրանքների անվանումները, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը, օրինակ՝ «սիգարետներ», «բրենդի», «օծանելիք» և այլն.

2) ապրանքներ բնորոշող պատկերները, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը.

3) նկարագրական նշանները, որոնք նշում են ապրանքի արտադրման կամ սպառման ժամանակը, տեղը, եղանակը, տեսքը կամ ձևը, որակը, հատկությունները, բաղադրությունը, ստեղծման նպատակը, արժեքը, օրինակ՝ ”witհ tհe micronite filter”, ”formate ovale”, ”made in USA”, ”distilled”, ”профилактическая зубная паста”, «սեղանի սպիտակ» և այլն.

4) որևէ իրավաբանական անձի մասին տեղեկություն տվող նշանները. օրինակ՝ ապրանքի կամ իրավաբանական անձի ստեղծման պատմությունը, թվականը, իրավաբանական անձի հիմնադրումը, օրինակ՝ «հայկական կոնյակի արտադրությունն սկսվել է 1887 թ.» և այլն.

5) տարբերակիչ բնույթ չունեցող ընդհանուր նշանակության բառերը, օրինակ՝ «ֆորմուլա 70».

6) ապրանքի որակի գովաբանական բնույթի նշումը, օրինակ՝ ”lսxսs klass”, ”finest qսality beer”, «բարձր տեսակի» և այլն.

7) նշումն այն մասին, որ նշաններն ապրանքային նշաններ կամ գրանցված ապրանքային նշաններ են, օրինակ՝ ”R”, ”TM”, ”trade mark”, ”registered trade mark” և այլն.

8) աշխարհագրական անվանումներն այն դեպքում, երբ դրանք աշխարհագրական նշումներ կամ ծագման տեղանուններ են, օրինակ՝ «Ջերմուկ», «Բջնի», ”Cognac”, ”Canadien”, ”Santiago de Cսba”.

9) երկրի պատկերն աշխարհագրական քարտեզի վրա.

10) առանձին տառերը և թվերը, առանձնահատուկ նշանակություն չունեցող դժվար արտասանելի տառերի զուգակցումը.

11) պարզ երկրաչափական պատկերները, օրինակ՝ եռանկյունի, շրջանագիծ, քառակուսի և այլն:

95. Ապրանքային նշանի կազմի մեջ մտնող ոչ պահպանունակ տարրի բացառումը պահպանությունից ձևակերպվում է այդ մասին հատուկ գրառման տեսքով՝ ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ, ապրանքային նշանների պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում և գործակալության «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

96. Եթե հայտարկված ապրանքային նշանը որպես տարրեր ներառում է սույն կարգի 90-րդ կետի 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում նշված տարրերից գոնե մեկը, կամ կազմված է միայն նույն կետի 2-5-րդ ենթակետերում նշված ոչ պահպանունակ տարրերից, ապա ապրանքային նշանի գրանցումը մերժվում է։

97. Եթե հայտարկված ապրանքային նշանը կազմված է միայն սույն կարգի 90-րդ կետի 2-5-րդ, 8-9-րդ ու 11–րդ ենթակետերում նշված նիշերից կամ ներառում է դրանցից գոնե մեկը, ապա՝

1) սույն կարգի 90-րդ կետի 2-5-րդ ենթակետերում նշված ոչ պահպանունակ տարրերի ներառման դեպքում ստուգվում է, թե արդյոք դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը։ Այդ նպատակով հաշվի է առնվում տվյալ տարրի իմաստային և (կամ) տարածական նշանակությունը.

2) ապրանքային նշանը միայն սույն կարգի 90-րդ կետի 11-րդ ենթակետում նշված նիշից կազմված (վերարտադրված) լինելու դեպքում ստուգվում է դրա սեփականատիրոջ (իրավատիրոջ) կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը.

3) ապրանքային նշանի մեջ սույն կարգի 90-րդ կետի 8-րդ ու 9-րդ և 11-րդ ենթակետերում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է դրա սեփականատիրոջ (իրավատիրոջ) կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը։

98. Եթե տվյալ չպահպանվող տարրը տարածական առումով ավելի մեծ տեղ է զբաղեցնում ապրանքային նշանի ընդհանուր պատկերի մեջ («ստվերում է» մնացած տարրերը) կամ ապրանքային նշանի բոլոր տարրերով արտահայտված հավաքական իմաստը տվյալ տարրի իմաստից բացի այլ իմաստ չի արտահայտում, այսինքն՝ սպառողին այլ իմաստ, միտք չի հաղորդում, քան հաղորդում է տվյալ ոչ պահպանունակ տարրը և այդ պատճառով սպառողի մոտ այլ պատկերացում (ասոցիացիա) չի առաջացնում, ապա համարվում է, որ տվյալ չպահպանվող տարրն ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում։

99. Չպահպանվող տարրի գերիշխող լինելը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ տարրի գունային կատարմամբ։ Այսինքն՝ եթե տվյալ չպահպանվող տարրն ապրանքային նշանի պատկերի ընդհանուր ֆոնի վրա կատարված է խիստ ընդգծված (վառ) գունային լուծմամբ և դրանով իսկ ձեռք է բերել «առաջնահերթ» ընկալման հատկանիշ, ապա համարվում է, որ տվյալ տարրն ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում։

100. Եթե չպահպանվող տարրը կազմում է ապրանքային նշանի գերիշխող մասը, ապա եզրակացություն է արվում տվյալ նշանը որպես ապրանքային նշան գրանցելու անհնարինության մասին և որոշում է ընդունվում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։

101. Չպահպանվող տարրի առկայությունն ու դրա հորինվածքային կապերը մնացած տարրերի հետ ապահովում են տվյալ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությունը, սակայն չպահպանվող տարրն այլ սուբյեկտների կողմից ևս կարող է բարեխղճորեն օգտագործվել։ Այս դեպքում չպահպանվող տարրերն սպառողի մոտ չպետք է շփոթություն առաջացնեն տարբեր արտադրողների, նրանց գտնվելու վայրի, կամ ապրանքի արտադրության հարցում։

102. Մասնավորապես, շատ կարևոր է ապրանքային նշաններում աշխարհագրական անվանումների ներառման հարցն այն դեպքերում, երբ առկա է արդեն գրանցված ապրանքային նշան, որի մեջ աշխարհագրական անվանումը կենտրոնական տեղ է զբաղեցնում (օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանի անունով թիվ 3192 գրանցում ունեցող պիտակի տեսքով ապրանքային նշանի մեջ օգտագործված են «Երևան» և «ЕРЕВАН» բառերը, որոնք պահպանությունից հանված են) և ծառայում է որպես տվյալ ապրանքի յուրատեսակ առևտրային անվանում։ Այս դեպքում մյուս տնտեսավարող այլ սուբյեկտներն իրենց ապրանքային նշաններում կարող են օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում՝ այլ լեզուներով)՝ նշելու համար իրենց գտնվելու կամ ապրանքի արտադրության վայրը, կամ իրենց ֆիրմային անվանումը, որի մեջ առկա է «Երևան» անվանումը և այլ տվյալներ, սակայն նրանք ապրանքային նշաններում չեն կարող օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում՝ այլ լեզուներով), եթե այդ անվանումն սպառողի կողմից ըստ էության չի կարող ընկալվել այլ կերպ, քան նույնատիպ ապրանքների առևտրային անվանում, հետևապես՝ այսպիսի ապրանքային նշանների գրանցումը ենթակա է մերժման։

103. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք տարբերակիչ հատկություն չունեն ու օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով, մասնավորապես, 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա գործակալությունը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

104. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետում հայտարարություն չներկայացնելու կամ հայտարարությունը նշված տարրերից մի մասի նկատմամբ ներկայացնելու դեպքում, նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն գործակալությունը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։

105. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտարարությունն ստանալու դեպքում գործակալությունն այդ մասին նշում է ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ, և այդ տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին տեղեկությունները հրապարակում է ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միասին։

106. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերի առկայությունն ստուգելու համար գործակալությունը կատարում է հետևյալ գործողությունները՝

1) իր տվյալների բազաներում անցկացնում է հայտարկված ապրանքային նշանին նույնական կամ նման ավելի վաղ ապրանքային նշանների որոնում։ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝

ա. ապրանքային նշաններ, որոնց հայտը ներկայացնելու թվականը, կամ եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտը ներկայացնելու թվականին, կամ եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ այդ հայտով խնդրարկվել է առաջնություն այդ առաջնության թվականին, և հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա կամ միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ,

բ. սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքային նշանների հայտեր՝ այդ ապրանքային նշանների հետագա գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) պայմանով,

գ. ապրանքային նշաններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են ճանաչված հայտարկված ապրանքային նշանի հայտը ներկայացնելու կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկված առաջնության թվականի դրությամբ.

2) անցկացնում է հայտարկված ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանների որոնում, որոնք գրանցվել են նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար և որոնց գրանցման գործողությունը չերկարաձգելու պատճառով դադարեցվել է քննարկվող հայտը ներկայացնելու թվականին նախորդող երկամյա ժամկետում.

3) իր տվյալների բազաներում անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող և հայտարկված ապրանքային նշանին նույնական կամ նման աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների որոնում.

4) իր տվյալների բազաներում անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշների, օգտակար մոդելների կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտների որոնում, որոնք վերարտադրված կամ ներառված են հայտարկված ապրանքային նշանում.

5) իր տրամադրության տակ գտնվող տեղեկություններում և իր ունեցած միջոցներով անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանների որոնում, որոնք դեռևս օգտագործման մեջ են գտնվում.

6) իր տրամադրության տակ գտնվող տեղեկություններից ելնելով՝ ի հայտ է բերում մինչև տվյալ ապրանքային նշանի հայտը ներկայացնելու կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա) ձեռք բերված հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործությունները, դրանց անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները, դրանց հերոսները, որոնք վերարտադրված կամ ներառված են հայտարկված ապրանքային նշանում.

7) պարզում է հայտարկված ապրանքային նշանում որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն, կամ որևէ անձի պատկերի վերարտադրված կամ ներառված լինելու հանգամանքի առկայությունը.

8) սույն կետի 1-8-րդ ենթակետերի համաձայն ի հայտ բերված ապրանքային նշանները, անունները, անվանումները, պատկերները, արդյունաբերական սեփականության օբյեկտները և իրավունքի այլ օբյեկտները համեմատում է հայտարկված ապրանքային նշանի հետ և դրա արդյունքում որոշում է ընդունում վերջինիս գրանցման վերաբերյալ.

9) որոշվում է քննարկվող հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների նույնատիպ լինելն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված կամ գրանցման են ներկայացված (այդ թվում՝ միջազգային ընթացակարգով) ավելի վաղ ապրանքային նշանները։

107. Եթե սույն կարգի 106-րդ կետի համաձայն ստուգման արդյունքում կամ ներկայացված առարկությունների և դիտողությունների հիման վրա գործակալությունը պարզում է, որ՝

1) հայտարկված ապրանքային նշանը նույնական է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա կամ միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այլ անձի ապրանքային նշանին, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար մերժելու մասին.

2) հայտարկված ապրանքային նշանը նույնական է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա կամ միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այլ անձի ապրանքային նշանին, որոշում է ընդունում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա կամ միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշանին, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար մերժելու մասին.

4) հայտարկված ապրանքային նշանը շփոթելու աստիճանի նման է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա կամ միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այլ անձի ապրանքային նշանին, որոշում է ընդունում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

5) հայտարկված ապրանքային նշանը շփոթելու աստիճանի նման է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանին, որի հայտը (ավելի վաղ հայտ) ներկայացնելու թվականը, կամ եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտը ներկայացնելու թվականին, կամ եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն այդ առաջնության թվականին՝ որոշում է ընդունվում հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգելու մասին՝ այդ մասին 5-օրյա ժամկետում ծանուցելով հայտատուին։ Այս դեպքում նշված որոշման ընդունումը հետաձգվում է, մինչև ավելի վաղ հայտով ապրանքային նշանի գրանցումը, կամ գրանցումը մերժելու մասին որոշման վիճարկման հնարավորությունների սպառումը։ Սույն ենթակետի իմաստով ավելի վաղ հայտին հավասարեցվում է նաև հայտարկված ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականին, կամ, եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականին նախորդող՝

ա. ապրանքային նշանի միջազգային գրանցման թվական, կամ եթե խնդրարկվել է առաջնություն՝ առաջնություն ունեցող միջազգային գրանցումը, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը նշված է որպես «նշված երկիր», այսինքն՝ տվյալ ապրանքային նշանի պահպանություն խնդրարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունում,

բ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային ընդարձակման թվական ունեցող միջազգային գրանցումը, որոնց հիման վրա գործակալությունն ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում պահպանություն տրամադրելու մասին որոշում չի ընդունել, կամ պահպանության տրամադրումն ամբողջովին կամ մասնակիորեն մերժելու մասին գործակալության որոշման վիճարկման հնարավորությունները սպառված չեն.

6) հայտարկված ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ անձի ֆիրմային անվանմանը, որը Հայաստանի Հանրապետությունում այդ անվանման նկատմամբ իրավունք է ձեռք բերել մինչև ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացնելու թվականը կամ առաջնության թվականը, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին, եթե գործակալության տրամադրության տակ գտնվող տեղեկություններից հետևում է, որ տվյալ անձը մինչև այդ թվականն իրական գործունեություն է իրականացրել նույն կամ նույնատիպ ապրանքների (որոնց համար գրանցման է ներկայացվել ապրանքային նշանը) արտադրության կամ ծառայությունների մատուցման բնագավառում և այդ նույնականությունը կամ նմանությունը կվնասի ֆիրմային անվանման բարի համբավին.

7) հայտարկված ապրանքային նշանը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին և գրանցման է ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին, եթե գործակալության տրամադրության տակ գտնվող տեղեկություններից հետևում է, որ ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի՝ ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին.

8) հայտարկված ապրանքային նշանը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է հայտարկված ապրանքային նշանի հայտը ներկայացնելու, կամ, եթե օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն այդ առաջնության թվականի դրությամբ նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։ Եթե ի հայտ բերված ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչված հայտում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար, ապա որոշում է ընդունում մասնակի գրանցման՝ հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին։ Նշված մասնակի գրանցման որոշման ընդունման ժամանակ գործակալությունը հաշվի է առնում մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին (ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագրի (ԹՐԻՓՍ (TRIPS) ստորագրված է 1994 թ. ապրիլի 15-ին Մարաքեշում) 16-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, որի համաձայն հանրահայտ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները գործում են նաև ոչ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, պայմանով, որ հանրահայտ ապրանքային նշանի օգտագործումը ոչ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ ցույց կտա դրանց և գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ փոխկապվածություն.

9) հայտարկված ապրանքային նշանը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցվել է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար և չերկարաձգման պատճառով այդ գրանցման գործողությունը դադարեցվել է ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականին նախորդող երկամյա ժամկետում, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը կամ ապացույց այն մասին, որ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը։ Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ավելի վաղ ապրանքային նշանը գրանցվել է քննարկվող հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, ապա գործակալության նշված մոտեցումը կիրառվում է միայն այդ ապրանքների և (կամ) ծառայությունների մասով.

10) հայտարկված ապրանքային նշանը նույնական է կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին, եթե հայտը ներկայացված է աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ անկախ պահպանությունից հանելու մասին գրառման առկայությունից, ընդ որում՝

ա. մի քանի հայտատուների դեպքում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժվում է, եթե նրանցից առնվազն մեկը չունի աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք,

բ. սույն ենթակետի իմաստով ապրանքային նշանը համարվում է աշխարհագրական նշմանը կամ ծագման տեղանվանը նման, եթե վերջիններս ներառված են ապրանքային նշանում, և դա պայմանավորված չէ հայտատուի անվանումը կամ գտնվելու վայրը նշելու անհրաժեշտությամբ.

11) հայտարկված ապրանքային նշանը վերարտադրում կամ ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշ, օգտակար մոդել կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտ, որի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է այլ անձի, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

12) հայտարկված ապրանքային նշանը վերարտադրում կամ ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործություններ, դրանց անվանումներ կամ դրանցից մեջբերումներ ու հատվածներ, դրանց հերոսներ և այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի հայտը ներկայացնելու կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա), որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

13) հայտարկված ապրանքային նշանը վերարտադրում կամ ներառում է որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն, կամ որևէ անձի պատկեր, եթե դրանց հետ նմանությունը շփոթություն է առաջացնում, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

14) հայտարկված ապրանքային նշանը կարող է շփոթություն առաջացնել հայտը ներկայացնելու թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է գտնվում, որոշում է ընդունում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին, եթե գործակալության տրամադրության տակ գտնվող տեղեկություններից հետևում է, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գործել է անբարեխիղճ։ Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին։ Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ նաև, եթե ապրանքային նշանի գրանցման նպատակներով հայտատուն ներկայացրել է այնպիսի կեղծ և անհիմն փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէր լինի ապրանքային նշանի գրանցումը։

108. Սույն կարգի 107-րդ կետի 3-6-րդ, 11-13-րդ ենթակետերում նշված դեպքերում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը չի մերժվում, եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ իրավունքի տիրապետողը, կամ նրա իրավահաջորդը կամ, օրենքով նախատեսված դեպքերում՝ համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը, տվել է իր գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ նույնական ապրանքային նշանների, որոնք հայտարկվել են նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար։

109. Սույն կարգի 107-րդ կետի 6-րդ և 7-րդ ու 14-րդ ենթակետերի իմաստով, գործակալության տրամադրության տակ գտնվող տեղեկություն համարվում է ցանկացած միջոցներով գործակալությանը հասանելի տեղեկությունը, այդ թվում՝ օրենքի և սույն կարգի համաձայն ստացված առարկությունների ու դիտողությունների մեջ տեղ գտածները։

110. Ապրանքային նշանը համարվում է այլ նշանին նույնական, եթե դրանք համընկնում են իրենց բոլոր տարրերով, դրանց փոխդասավորվածությամբ, գույներով և մնացած բոլոր առանձնահատկություններով։

111. Ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը։ Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի (այսուհետ՝ սպառող) մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է)։ Պետք է հաշվի առնել, որ ապրանքային նշանների առանձին տարբերությունների առկայությունը, որոնք էական դեր չեն կատարում նշանի ընկալման համար, սովորաբար որոշվում է դրանց անմիջական համեմատության արդյունքում և միջին սպառողի համար, որպես կանոն, ընկալելի չեն ապրանքի ընտրության ժամանակ։

112. Սույն կարգի համաձայն ապրանքային նշանների որակումը որպես շփոթելու աստիճանի նման, իրականացվում է միջին սպառողի վրա նրանց թողած տպավորության գնահատմամբ՝ հաշվի առնելով սույն կարգի 114-րդ կետի պահանջները։

113. Սույն կարգի իմաստով միջին սպառողն այն սպառողն է, ում հիշողությունը, ունակություններն ու մասնագիտական պատրաստվածությունը, ընդհանուր վերաբերմունքը գրաֆիկական պատկերների մշակման, համեմատության և գնահատման հարցում խիստ ուղղորդված և արտահայտված չեն։

114. Ապրանքային նշանների՝ շփոթելու աստիճանի նմանությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն ապրանքների առանձնահատկությունը, որոնց համար գրանցման է ներկայացված նշանը։ Եթե նշանը գրանցման է ներկայացված այնպիսի ապրանքների համար, որոնց քաղաքացիական շրջանառությունն իրականացվում է մասնագիտացված կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով, կամ հատուկ կարգով՝ բացառելով սպառողին շփոթության մեջ գցելու հնարավորությունը, մասնավորապես, հատուկ մասնագետների կամ միայն մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, օրինակ՝ բժշկի դեղատոմսերով, դեղատների գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցով՝ դեղագետների և դեղագործների կողմից, կամ լավ տեղեկացված կամ մասնագիտացված կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց իրացվող հատուկ ապրանքները, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ պարագայում «շփոթելու աստիճան նմանությունը» տարածվում և կիրառվում է հատկապես այդ մասնագետների կամ կազմակերպությունների նկատմամբ, այլ ոչ թե բոլոր հնարավոր սպառողների։ Եթե նշանը գրանցման է ներկայացված թանկարժեք ապրանքների կամ այնպիսի ապրանքների համար, որոնք չեն համարվում լայն սպառման ապրանքներ, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, մինչև տվյալ ապրանքի ձեռքբերումը, սպառողը մանրազնին ուսումնասիրում է ապրանքը, ապա շփոթելու աստիճանի նմանությունը որոշելիս պետք է նկատի ունենալ նաև սպառողի անխուսափելի աչալուրջ վերաբերմունքը։

115. Բառային ապրանքային նշաններին նման կարող են համարվել՝

1) բառային ապրանքային նշանները.

2) համակցված ապրանքային նշանները, որոնց մեջ ընդգրկված են բառային տարրեր.

3) ֆիրմային անվանումները.

4) պատկերային ապրանքային նշանները, որոնք կարող են ունենալ բառային նշանակություն։

116. Բառային ապրանքային նշանի և սույն կարգի 115-րդ կետում նշված ապրանքային նշանների և ֆիրմային անվանման նմանությունը որոշելու համար բառային ապրանքային նշանները համեմատվում են՝

1) բառային ապրանքային նշանների հետ.

2) համակցված ապրանքային նշանների մեջ ընդգրկված բառային տարրերի հետ.

3) ֆիրմային անվանումների հետ.

4) պատկերային ապրանքային նշանի բառային նշանակության հետ և գնահատվում են դրանց ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) և իմաստային (արտահայտած մտքի) նմանության հատկանիշները։

117. Ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետևյալ հատկանիշներով՝

1) համեմատվող նշաններում մոտ և համընկնող հնչյունների առկայությամբ.

2) նշանը կազմող մոտ և համընկնող հնչյունների մոտիկությամբ.

3) մոտ հնչյունների և հնչյունային կապակցությունների՝ միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.

4) համընկնող վանկերի առկայությամբ և դրանց դասավորվածությամբ.

5) նշանի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակով.

6) նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.

7) ձայնավորների կազմի մոտիկությամբ.

8) բաղաձայնների կազմի մոտիկությամբ.

9) նշանների համընկնող մասերի բնույթով.

10) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, հատկապես բառային արտահայտությունների, այդ թվում՝ ֆիրմային անվանումների մեջ։ Այս դեպքում համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը մեկ այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման հարցում որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը։ Որոշ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը՝ տարբեր միջնամասերի դեպքում.

11) շեշտադրությամբ։

118. Գրաֆիկական նմանությունը որոշվում է հետևյալ չափանիշներով՝

1) ընդհանուր տեսողական տպավորությամբ.

2) օգտագործված տառատեսակով.

3) տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով (օրինակ՝ տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ, ոճավորումը և այլն).

4) միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.

5) այբուբենով, որի տառերով գրված է բառը.

6) գույնով կամ գունային համակցությամբ։

119. Իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա՝

1) նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, այդ թվում՝ տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.

2) նշանների տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.

3) նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության։

120. Սույն կարգի 117-119-րդ կետերում թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններում։

121. Պատկերային և ծավալային ապրանքային նշաններին նման կարող են լինել՝

1) պատկերային ապրանքային նշանները.

2) ծավալայինների ապրանքային նշանները.

3) համակցված ապրանքային նշանները, որոնց կազմության մեջ մտնում են պատկերային կամ ծավալային տարրեր։

 122. Պատկերային և ծավալային նշանների նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշներով՝

1) արտաքին տեսքով.

2) սիմետրիայի առկայությամբ կամ բացակայությամբ.

3) իմաստային նշանակությամբ.

4) պատկերի տեսքով և բնույթով (նատուրալիստական, ոճավորված, ծաղրանկարային և այլն).

5) գույների և երանգների զուգադրմամբ.

6) համեմատվող նշաններում մոտ և համընկնող պատկերների (տարրերի) առկայությամբ և միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.

7) նշանների համընկնող մասերի բնույթով.

8) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով.

9) նշանների տարրերից (պատկերներից) որևէ համընկնող տարրով (պատկերով), որն առանձին իմաստ ունի, և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտը։

123. Թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով։ Նշանների նմանությունը նմանակելու երևույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում։ Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ։ Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը նշանի ընդհանուր հորինվածքում։

124. Ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության ընթացքում սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է։ Նշանի նմանությունը որոշելիս հաշվի է առնվում, որ սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ։

125. Համակցված ապրանքային նշաններին նման կարող են լինել՝

1) համակցված ապրանքային նշանները.

2) ապրանքային նշանների այն տեսակները, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված ապրանքային նշանի մեջ։

126. Համակցված նշանների նմանությունը որոշելիս օգտագործվում են սույն կարգի 116-123-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է հայտարկված ապրանքային նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը։

127. Համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների՝ այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»։

128. Համակցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե առկա է ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշան, որի հիմնական ընկալման բառային տարրը շփոթելու աստիճանի նման է հայտարկված նշանի հիմնական ընկալման բառային տարրին, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ այդ բառային տարրերը տարբեր լեզուներով գրված նույն իմաստն ունեցող բառերը կամ բառային արտահայտություններն են կամ դրանց թարգմանությունները (նույնիսկ եթե նշված նշանները միմյանցից լիովին տարբերվում են պատկերային մասով), պայմանով, որ միջին սպառողի համար հասկանալի են այդ թարգմանությունները։ Այս դեպքում հայտարկված նշանը կարող է գրանցվել միայն ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությամբ։

129. Ապրանքների նույնատիպությունը որոշելիս պարզվում է նույն կամ շփոթելու աստիճանի նման նշաններով դրանց վաճառքի ժամանակ նույն անձի (արտադրողի) կողմից թողարկվելու հարցում սպառողի մոտ պատկերացում առաջանալու սկզբունքային հնարավորությունը։ Փորձաքննության ընթացքում փորձագետը հաշվի է առնում այն հանգամանքը, թե որքանով է հայտնի գրանցման ներկայացված, ինչպես նաև հայտնաբերված նույնական և շփոթելու աստիճանի նման նշանը։ Եթե ի հայտ է եկել ավելի վաղ առաջնությամբ սահմանված կարգով հանրահայտ ճանաչված նշան, ապա նոր ներկայացված նշանի գրանցումը մերժվում է նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնք նշված են այդ նշանով, նույնատիպ չեն, եթե դա սպառողին մոլորության մեջ է գցում և պատճառ դառնում այդ ապրանքների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին։

130. Ապրանքի ծագման հարցում շփոթություն առաջացնելու հնարավորությունը քիչ հավանական է, եթե նույնիսկ միմյանցից զգալիորեն տարբերվող ապրանքների նկատմամբ կիրառված են նույնական նշաններ։ Այս կապակցությամբ ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս հաշվի է առնվում ապրանքի տեսակն ու սովորական ծագումը, ապրանքի օգտագործման բնագավառը, նյութի տեսակը, որից դրանք պատրաստված են, ապրանքի իրացման կետերը (ցանցը) և պայմանները, սպառողների շրջանակը և այլ հատկանիշներ։

131. Եթե տարբեր ապրանքները պատրաստվում են նույն տեսակի սուբյեկտների կողմից, կամ եթե սպառողները հակված են կարծելու, որ սովորաբար դրանք թողարկվում են նույն սուբյեկտի կողմից, հիմնականում կհամարվի, որ դրանք ընդհանուր ծագում ունեն։

132. Նույնատիպ ապրանքներ համարվում են նույն սեռին, տեսակին վերաբերող այն ապրանքները, որոնք նման ապրանքային նշանով նշելու դեպքում սպառողի կողմից ընկալվում են որպես նույն ընկերության արտադրանք։

133. Ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս հաշվի է առնվում ապրանքի տեսակը, ապրանքի պատրաստման առանձնահատկությունները (տեխնոլոգիական), ապրանքի օգտագործման բնագավառը, ապրանքի իրացման պայմանները (իրացման ոլորտը և կարգը)։

134. Ապրանքների նույնականությունը և նույնատիպությունը որոշելիս փորձաքննության ընթացքում հաշվի է առնվում, որ նույնատիպ ապրանքները, որոնց համար անցկացվում է ներկայացված ապրանքային նշանի փորձաքննությունը, վերաբերում են տարբեր դասերի։ Այդ պատճառով նույնական կամ շփոթելու աստիճանի նման ապրանքային նշան հայտնաբերելիս փորձագետն անմիջականորեն ստուգում է ապրանքների ցանկով, անկախ այն դասերից, որոնց վերաբերում է տվյալ ապրանքային նշանը։ Օրինակ՝ կրակվառիչներն ընդհանրապես վերաբերում են 34-րդ դասին, իսկ էլեկտրական կրակվառիչը՝ 9-րդ դասին, կտորից պայուսակները վերաբերում են 24-րդ դասին, իսկ կաշվից պայուսակները՝ 18-րդ դասին։

135. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ սույն կարգի 107-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-14-րդ ենթակետերի համաձայն ներկայացված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման ամբողջովին կամ մասնակիորեն, գրանցումը կարող է կատարվել հայտատուի որոշակի իրավունքների սահմանափակմամբ, օրինակ՝ առաջնության իրավունքի, օրենքի 45-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (համապատասխան դեպքում)՝ այդ կապակցությամբ իր նկատառումները կամ ապրանքային նշանի գրանցման օգտին իր փաստարկները կամ լրացուցիչ նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

136. Ծանուցման մեջ բերված գործակալության կարծիքը որևէ հարցի շուրջ պետք է հիմնավորված լինի, մասնավորապես, օրենքից, սույն կարգից կամ այլ իրավական ակտից՝ համապատասխան վկայակոչումներով։

137. Եթե փորձաքննության ընթացքում հայտատուի ներկայացրած ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության հավաստիության նկատմամբ ծագում են հիմնավոր կասկածներ, փորձագետն իրավունք ունի հայտատուից պահանջելու անհրաժեշտ հիմնավորումներ։

138. Սահմանված ժամկետում ծանուցումն անպատասխան թողնվելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացվելու դեպքում ծանուցմանը համապատասխան ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժվում է, կամ գրանցումը կատարվում է մասնակի կամ իրավունքի սահմանափակմամբ։

139. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ մերժման հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար օրենքի 9-րդ կամ 10-րդ հոդվածներով (հաշվի առնելով սույն կարգի 24-45-րդ և 73-133-րդ կետերը) սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտում նշված բոլոր ապրանքների համար ապրանքային նշանը գրանցելու մասին։ Ընդ որում, եթե որևէ դասին վերաբերող ապրանքների ցանկը որոշման մեջ սահմանափակված է ԱԾՄԴ դասերի ցանկում տվյալ դասի համար նշված բոլոր ապրանքների կամ ծառայությունների ընդհանուր անվանումներով (դասի վերնագրով), ապա համարվում է, որ նշանը գրանցվում է տվյալ պահին գործող ԱԾՄԴ խմբագրության տվյալ դասին վերաբերող բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար.

2) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ մերժման՝ հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով (հաշվի առնելով սույն կարգի 24-45-րդ և 73-133-րդ կետերը) սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերի առկայության պատճառով, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք տարբերակիչ հատկություն չունեն ու օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գործակալությունը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

140. Սահմանված ժամկետում հայտարարություն չներկայացվելու կամ նշված տարրերից մի մասի նկատմամբ ներկայացվելու դեպքում գործակալությունը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։

141. Սահմանված ժամկետում հայտարարությունն ստանալու դեպքում գործակալությունը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցման մասին՝ դրա մեջ նշելով նաև հայտատուի հայտարարության մասին, թվարկելով այն տարրերը, որոնց ինքնուրույն պահպանություն չի տրամադրվում՝ բացառությամբ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նախազգուշական գրառումների, որոնք, չնայած, ըստ էության չպահպանվող տարրեր են, սակայն կարող են չնշվել որպես այդպիսիք, քանի որ օրենքի 12-րդ հոդվածով դրանց օգտագործումը թույլատրված է բոլոր ապրանքային նշանների իրավատերերին։

142. Եթե գրանցվող ապրանքային նշանը բառային արտահայտություն է, որն ունի որևէ իմաստ, ապա նշանը պահպանվում է իր ամբողջությամբ, առանց դրա մեջ ներառված առանձին բառերին կամ բառակապակցություններին ինքնուրույն պահպանություն ընձեռելու՝ անկախ որոշման մեջ այդ մասին հատուկ գրառման առկայությունից։ Այսինքն՝ իմաստ ունեցող բառային արտահայտության գրանցման դեպքում նշանի նկատմամբ դրա սեփականատիրոջ բացառիկ իրավունքը տարածվում է միայն տվյալ բառային արտահայտության վրա, այլ ոչ թե նաև՝ դրանում ներառված առանձին բառերի կամ բառակապակցությունների վրա։

143. Եթե գրանցվող նշանն իմաստ չունեցող բառային արտահայտություն է (բառերի խումբ), ապա նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, իսկ որոշման մեջ նշվում են այն բառերը, որոնք առանձին պահպանության ենթակա չեն, եթե այդպիսիք կան։ Այս դեպքում արտահայտության մեջ մտնող առանձին բառերից կազմված հնարավոր կապակցությունները (խմբերը) ևս ինքնուրույն պահպանության ենթակա չեն՝ անկախ որոշման մեջ այդ մասին հատուկ գրառման առկայությունից։

144. Սույն կարգի 142-րդ և 143-րդ կետերում նշված մոտեցումները կիրառվում են նաև ապրանքային նշանում ներառված թվային արտահայտությունների և տառակապակցությունների նկատմամբ։

145. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ թվարկվում են նաև այն գույնը կամ գույների համակցությունը, որով կատարված է գրանցվող նշանը։ Ընդ որում, սև-սպիտակ նշանների դեպքում որևիցե գրառում չի կատարվում։

146. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը կարող է վերանայվել մինչև դրա պետական գրանցման թվականը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ավելի վաղ առաջնությամբ հայտի ստացման կապակցությամբ, մասնավորապես, «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան կոնվենցիային, «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրին կամ դրա արձանագրությանը համապատասխան։

147. Հայտի ըստ էության փորձաքննության արդյունքում սույն կարգի 107-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-14-րդ ենթակետերին համապատասխան ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է դիմում ներկայացնել գործակալություն՝ կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով՝ բերելով հիմնավոր փաստարկներ։

148. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը։

149. Եթե հայտատուի խնդրանքով կրկնական փորձաքննություն խնդրարկելու ժամկետը երկարաձգվում է, սակայն մինչև դրա լրանալը հայտատուն կրկնական փորձաքննություն չի խնդրարկում, ապա տվյալ հայտով գործավարությունն այլևս չի շարունակվում, և փորձաքննության որոշումը մնում է անփոփոխ, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

150. Գործակալությունը կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստարկները և որոշում է ընդունում՝

1) չեղյալ ճանաչել նախորդ որոշումը և գրանցել ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար, կամ

2) ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումը։

151. Կրկնական փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին գործակալությունը հնգօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում)։

152. Ապրանքային նշանի մասնակի գրանցման մասին որոշումն ստանալուց հետո հայտատուի կողմից ապրանքային նշանի գրանցման համար պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը սահմանված ժամկետում ներկայացնելը գնահատվում է որպես տվյալ որոշման հետ համաձայնություն և կրկնական փորձաքննության խնդրարկման իրավունքից հրաժարման հաստատում, որից հետո կրկնական փորձաքննություն խնդրարկելու մասին դիմումը չի ընդունվում քննարկման։

153. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը գործակալություն ներկայացնելու թվականով, այսինքն՝ հայտը ներկայացնելու թվականով։

154. Սույն կարգի 153-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանի առաջնությունը սահմանելու դեպքում ապրանքային նշանի տվյալ հայտի քննարկման ընթացքում ընդունված որոշումներում, ուղարկվող ծանուցումներում, հայտը և գրանցման մասին տվյալները հրապարակելիս առաջնության թվականը գործակալությունն առանձին չի նշում։

 155. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանի միջազգային առաջնություն խնդրարկվելու դեպքում, գործակալությունն ապրանքային նշանի առաջնությունը սահմանում է հետևյալ կերպ՝

1) եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նշված են հայտի 6-րդ, 6.1-ին կետերի վանդակները, լրացված են 6.3-6.5-րդ կետերը, ինչպես նաև նշված են 6.6-րդ, 6.8-րդ կետերի վանդակները և դրանց համապատասխան ներկայացված հայտին կցված են առաջին հայտի պատճենը, որը վավերացված է այն մարմնի կողմից, որտեղ այն ներկայացված է և դրա թարգմանությունը, ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, գործակալությունն ստուգում է ներկայացված հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխանությունն առաջին հայտում նշվածներին և վճարված պետական տուրքի համապատասխանությունն օրենքով սահմանված չափին։ Պետական տուրքի վճարման ստուգումն իրականացվում է՝ դիմումի նկատմամբ կիրառելով սույն կարգի 34-36-րդ կետերի դրույթները։ Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ վճարված պետական տուրքը համապատասխանում է օրենքով սահմանված չափին, կամ դա համապատասխանեցվել է սույն կարգի 36-րդ կետի դրույթների համաձայն և՝

ա. քննարկվող հայտում նշված բոլոր ապրանքները և (կամ) ծառայությունները համընկնում են առաջին հայտում նշված ապրանքներին և (կամ) ծառայություններին կամ ներառված են դրանց ցանկում՝ հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը գործակալությունը սահմանում է առաջին հայտը ներկայացնելու թվականով,

բ. առաջին հայտում առկա են միայն քննարկվող հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասը՝ համընկնող ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը գործակալությունը սահմանում է առաջին հայտը ներկայացնելու թվականով։ Այս դեպքում քննարկվող հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է սույն կարգի 153-րդ կետի համաձայն.

2) եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նշված են հայտի 6-րդ և 6.2-րդ կետերը և դրան կից ներկայացված են միջազգային ցուցահանդեսի կազմակերպչի կողմից տրված հավաստագիրը (վկայագիրը), որտեղ առաջին անգամ այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրվել են ապրանքները և (կամ) ծառայությունները և դրան վերաբերող անհրաժեշտ մանրամասներ, մասնավորապես, ցուցահանդեսի կազմակերպչի կողմից տրված՝ ցուցահանդեսում ցուցադրված ապրանքների և (կամ) ծառայությունների նույնականացումը հաստատող փաստաթղթեր և տվյալներ (այսուհետ՝ նույնականացման փաստաթուղթ), գործակալությունն ստուգում է ներկայացված հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխանությունը ցուցահանդեսում այդ ապրանքային նշանի ներքո ցուցադրված ապրանքներին և (կամ) ծառայություններին։ Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ՝

ա. քննարկվող հայտում նշված բոլոր ապրանքները և (կամ) ծառայությունները համընկնում են նույնականացման փաստաթղթում նշված ապրանքներին և (կամ) ծառայություններին կամ ներառված են դրանց ցանկում՝ հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը գործակալությունը սահմանում է ցուցահանդեսում հայտարկված ապրանքային նշանի ներքո ապրանքները և (կամ) ծառայությունները ցուցադրելու թվականով,

բ. նույնականացման փաստաթղթում առկա են միայն քննարկվող հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասը՝ համընկնող ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը գործակալությունը սահմանում է ցուցահանդեսում հայտարկված ապրանքային նշանի ներքո ապրանքները և (կամ) ծառայությունները ցուցադրելու թվականով։ Այս դեպքում քննարկվող հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է սույն կարգի 153-րդ կետի համաձայն։

156. Սույն կարգի 155-րդ կետի համաձայն՝ սահմանված միջազգային առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության տվյալները նշվում են հայտը հրապարակելիս, ինչպես նաև ապրանքային նշանի՝ տվյալ հայտի քննարկման ընթացքում հետագայում ընդունված որոշումներում, ուղարկվող ծանուցումներում և ապրանքային նշանի գրանցման մեջ, դրա մասին տվյալները հրապարակելիս, ինչպես նաև գրանցման վկայագրում։

157. Եթե ապրանքային նշանի միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին դիմումը և օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են հայտը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 28-րդ կետին համապատասխան հայտը հրապարակելու և, ըստ էության, փորձաքննություն անցկացնելու մասին որոշման ընդունումը, ապա գործակալությունը դրանք քննարկում է սույն կարգի 155-րդ կետի համաձայն՝ նախապես ստուգելով դրանց ներկայացման ժամկետների համապատասխանությունը 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին և սահմանված առաջնության տվյալները հետագայում նշվում են սույն կարգի 156-րդ կետի համաձայն։

158. Եթե ապրանքային նշանի միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին դիմումը և օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են հայտը ներկայացվելուց հետո, սույն կարգի 28-րդ կետին համապատասխան հայտը հրապարակելու և, ըստ էության, փորձաքննություն անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո, ապա գործակալությունը դրանք քննարկում է սույն կարգի 155-րդ կետի համաձայն՝ նախապես ստուգելով դրանց ներկայացման ժամկետների համապատասխանությունը 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին։ Այս դեպքում սահմանված առաջնության տվյալները նշվում են սույն կարգի 156-րդ կետի համաձայն՝ բացառությամբ հայտը հրապարակելիս։

159. Սույն կարգի 155-158-րդ կետերի դրույթները կիրառվում են բոլոր այն դեպքերում, երբ ապրանքային նշանի միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկվում է առնվազն մեկ ապրանքի կամ ծառայության համար, որը նշված է հայտում՝ անկախ դրա մեջ այլ ապրանքների և (կամ) ծառայությունների նշված լինելու հանգամանքից։

160. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն՝ գործակալության ծանուցմամբ պահանջված նյութերը ներկայացնելու կամ օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող այլ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան 6 ամսով։

161. Դիմումը, որին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, գործակալություն ներկայացվում է մինչև նախատեսված ժամկետի ավարտը։

162. Ժամկետի երկարաձգման մասին դիմումի մեջ նշվում է, թե ինչքան ժամանակով է խնդրարկվում ժամկետի երկարաձգումը, որը չի կարող 6 ամսից ավելի լինել։ Դիմումի մեջ նման նշում չլինելու դեպքում գործակալությունը ժամկետը երկարաձգում է 6 ամսով։ Նախատեսված ժամկետի երկարաձգման մասին հայտատուն ծանուցվում է գրավոր։

163. Նախատեսված ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է այն ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ։ Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում դիմումը մերժվում է, և նախատեսված ժամկետը չի երկարաձգվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

164. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ որևէ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել գործակալություն՝ բաց թողնված ժամկետի վերականգնման և գործընթացը շարունակելու համար՝ չկատարված գործողությունը երկամսյա ժամկետում իրականացնելու պայմանով։

165. Դիմումը, որին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, գործակալություն ներկայացվում է բաց թողնված ժամկետի ավարտից երկամսյա ժամկետում, որի համաձայն վերականգնված ժամկետի մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին։

166. Բաց թողնված ժամկետը չի վերականգնվում, եթե դիմումն ստացվել է այն ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ։ Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում դիմումը մերժվում է, և բաց թողնված ժամկետը չի վերկանգնվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

167. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ չեն երկարաձգվում և չեն վերականգնվում այն ժամկետները, որոնք սահմանված են օրենքի՝

1) 55-րդ հոդվածի 1-ին մասով`

ա. օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող գործողության իրականացման համար նախատեսված ժամկետի երկարաձգման ժամկետը,

բ. որևէ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում բաց թողնված ժամկետի վերականգնման ժամկետը.

2) 19-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնելու ժամկետը.

 3) 41-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելու համար ներկայացված փաստաթղթերը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար երկամսյա ժամկետը.

4) 42-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով՝ միջազգային և ցուցահանդեսային առաջնություն սահմանելու համար 6-ամսյա ժամկետը և համապատասխան դիմումը և հիմքերը ներկայացնելու երկամսյա և եռամսյա ժամկետները.

5) 43-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտի նախնական փորձաքննության ընթացքում գործակալության ծանուցման համաձայն հայտատուի կողմից անհամապատասխանությունները վերացնելու երկամսյա ժամկետը.

6) 47-րդ հոդվածի 5-րդ մասով` բողոքարկման խորհրդի որոշումը դատական կարգով վիճարկելու 6-ամսյա ժամկետը.

7) 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ ապրանքային նշանի գրանցման դեմ առարկությունների և դիտողությունների ներկայացման՝ հայտի հրապարակման օրվանից երկամսյա ժամկետը.

8) 46-րդ հոդվածի 5-րդ մասով՝ առարկությունների և դիտողությունների քննարկման արդյունքում գործակալության որոշումները դատական կարգով վիճարկելու անվավեր ճանաչելու ժամկետները.

9) 62-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապրանքային նշանների միջազգային գրանցման դեմ առարկություններ և դիտողություններ ներկայացնելու 6-ամսյա ժամկետը.

10) 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` միջազգային գրանցումն ազգայինի փոխակերպման համար հայտ ներկայացնելու եռամսյա ժամկետը։

168. Օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, որը չնայած բարեխիղճ ձեռնարկած միջոցներին չի կարողացել պահպանել գործակալությունում գործընթացի իրականացման ժամկետները, կարող է իր իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնել, եթե ժամկետի բացթողումը հանգեցնում է օրենքի համաձայն որևէ իրավունքի կամ բողոքարկման հնարավորության ուղղակի կորստի։

169. Իրավունքների վերականգնման մասին դիմումը գործակալություն ներկայացվում է գրավոր, ժամկետների բացթողմանը հանգեցնող հանգամանքների դադարման թվականից երկամսյա ժամկետում, որի ընթացքում իրականացվում է նաև չկատարված գործողությունը։ Իրավունքների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բաց թողնված ժամկետը լրանալու օրվանից մեկ տարվա ընթացքում։ Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված ու պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Դիմումը համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

170. Իրավունքների վերականգնման մասին դիմումը գործակալությունը քննարկում է այն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում։ Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ բացակայում են ժամկետների բացթողումն արդարացնող փաստեր և ապացույցներ, կամ այն վերաբերում է ապրանքային նշանի գրանցման դեմ դիտողություններ և առարկություններ ներկայացնելու՝ հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետը չպահպանելուն, կամ օրենքի 63-րդ հոդվածում նշված՝ ապրանքային նշանի միջազգային գրանցմանը վերաբերող ժամկետները չպահպանելուն, գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին։

171. Օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավունքների վերականգնման մասին դիմումը մերժվում է նաև այն դեպքում, երբ հայտի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու թվականն ընկած ժամանակահատվածում ապրանքային նշանի գրանցման այլ հայտ է ներկայացվել, որն օրենքի և սույն կարգի համաձայն կարող է հակադրվել։

172. Գործակալության ծանուցման հիման վրա հայտատուի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու դեպքում, ստուգվում է դրանք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի պահպանումը, որը նշված նյութերը ներկայացնելու մասին ծանուցումը հայտատուի կողմից ստանալու օրվանից հաշված երկու ամիս է։

173. Եթե հայտատուն խախտել է սահմանված ժամկետը և սույն կարգի 160-163-րդ կետերին համապատասխան չի ներկայացրել դրա երկարաձգման մասին խնդրագիր, կամ փորձաքննության ծանուցումը թողել է անպատասխան, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

174. Փորձաքննության ծանուցմանը համապատասխան կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը քննարկման ընդունվելու դեպքում ստուգվում է, թե արդյոք այդ նյութերն էապես չեն փոխում ներկայացված հայտը։

175. Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է հայտարկված նշանի ամբողջական կամ նրա հիմնական ընկալման (այսինքն՝ կենտրոնական դիրք զբաղեցնող) տարրին, ինչպես նաև գերիշխող տարրերի ընկալմանը։ Այդպիսի փոփոխությունների թվին են պատկանում, մասնավորապես, բառային կամ հիմնական պատկերային տարրը նշանի մեջ ընդգրկելը կամ նշանից հանելը, բառի տարրի հնչյունաբանական կամ իմաստային փոփոխությունը, հիմնական պատկերային տարրի գրաֆիկական կամ իմաստային փոփոխությունը։

176. Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող նաև այն դեպքում, եթե դրանք ենթադրում են ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի համալրում՝ հայտում նշված ապրանքներին և (կամ) ծառայություններին ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով։

177. Եթե լրացուցիչ նյութերը ճանաչվել են որպես հայտն ըստ էության փոփոխող, ապա մինչև գրանցման մասին կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելը հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերի որ տվյալներն են հիմք ծառայել փորձաքննության այդպիսի եզրակացության համար։ Մնացած տեղեկությունները հաշվի են առնվում փորձաքննության ընթացքում։

178. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է հետ կանչել հայտը։

179. Գործակալությունը հայտը հետ կանչված համարում է այդ մասին հայտատուի, կամ, համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ։ Հայտը հետ կանչված համարվում է գործակալության որոշման ընդունման օրվանից, որի մեջ նշվում է հետկանչման հիմքը։

180. Հետ կանչված հայտով գործավարությունը դադարեցվում է, իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում, փորձաքննություն չի անցկացվում, և ապրանքային նշանը չի գրանցվում։ Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետ կանչված հայտը հաշվի չի առնվում։

181. Սույն կարգի 180-րդ կետի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնք սույն կարգի 27-րդ, 34-րդ, 36-րդ, 40-րդ, 53-րդ և 172-րդ կետերի համաձայն համարվել են հետ կանչված։ Նշված հայտերը հետ կանչված համարվում են գործակալության կողմից այդ մասին որոշման ընդունման օրվանից, որի մեջ նշվում է հետ կանչված համարելու հիմքերը։

182. Հայտը հետ կանչված համարելու մասին գործակալությունը հայտատուին ծանուցում է համապատասխան որոշման ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՅՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

183. Որպես հայտ գործակալությունում ստացված նյութերը մուտքագրվում են առանձին, դրանց տրվում է մտից համար ու նշվում է ստացման թվականը։

184. Առձեռն հանձնված հայտն ընդունվում է ստացականով, որի մեջ նշվում է հայտատուն, հայտարկված ապրանքային նշանի անվանումը (բառային տարրը, եթե այդպիսին կա, կամ «պատկերային» եթե նիշը պատկերային է), ԱԾՄԴ դասերը (նշված լինելու դեպքում), հայտի նյութերի թերթերի ընդհանուր քանակը, ինչպես նաև ստացման թվականը և մտից համարը, որը, որպես ապրանքային նշանի հայտ, ստացված նյութի հերթական համարն է։

185. Էլեկտրոնային եղանակով ստացված հայտի մտից համարը և ստացման թվականն ամրագրվում են համակարգչային ծրագրով։

186. Որպես հայտ ստացված նյութերը քննարկվում են գործակալության ապրանքային նշանների փորձաքննության ստորաբաժանման կողմից (այսուհետ՝ փորձաքննության ստորաբաժանում)՝ սույն կարգի 16-22-րդ կետերին համապատասխան։ Քննարկումն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ։

187. Սույն կարգի 18-20-րդ կետերին համապատասխան հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, տվյալ ստորաբաժանման փորձագետը սույն կարգի 23-րդ կետին համապատասխան գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար։

188. Հայտի նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 24-54-րդ կետերին համապատասխան՝ իրականացնելով նաև սույն կարգի 55-70-րդ կետերի հետ կապված անհրաժեշտ գործառույթները։

189. Հայտի ըստ էության փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 65-74-րդ կետերին համապատասխան՝ իրականացնելով նաև սույն կարգի 73-81-րդ կետերի հետ կապված անհրաժեշտ գործառույթները։

190. Սույն կարգի 186-րդ կետին համապատասխան իրականացվող հայտի նյութերի քննարկման և 187-189-րդ կետերին համապատասխան իրականացվող փորձաքննության արդյունքների հիման վրա գործակալության որոշումները և ծանուցումներն ընդունվում են տվյալ հայտի նյութերի քննարկումը կամ հայտի փորձաքննությունն իրականացնող փորձագետի (այսուհետ՝ փորձագետ) նախապատրաստած համապատասխան նախագծի հիման վրա։

191. Սույն կարգի 69-70-րդ, 73-74-րդ, 103-րդ, 90-րդ, 135-րդ, 138-րդ, 139-րդ, 151-րդ, 154-րդ, 156-րդ, 164-րդ, 172-րդ, 182-րդ կետերի համաձայն գործակալության ծանուցումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին, որի կողմից ստորագրվելուց հետո ծանուցումն ուղարկվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին։

192. Սույն կարգի համաձայն՝ հայտի փորձաքննության արդյունքներով որոշումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին։

193. Ապրանքային նշանի գրանցման, մասնակի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումների նախագծերին պետք է կցվի փորձագետի հաշվետվությունը՝ տվյալ ապրանքային նշանի մերժման հարաբերական հիմքերի որոնման արդյունքների մասին՝ նշելով միայն այն հիմքերը, որոնք ի հայտ են բերվել և համեմատվել են հայտարկված նշանի հետ, այսինքն այն հիմքերը, որոնք անմիջական առնչություն ունեն հայտարկված ապրանքային նշանին, այդպիսիք լինելու դեպքում։

194. Օրենքի և սույն կարգի համաձայն՝ հայտը հետ կանչելու և հետ կանչված համարելու մասին որոշումները, որոնց մեջ նշվում են դրա հիմքերը, նախապատրաստվում են սույն կարգի 192-րդ կետի դրույթների համաձայն։

195. Փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված որոշման նախագծերը ներկայացվում են գործակալության պետի (կամ նրա հանձնարարությամբ՝ նրա տեղակալի) հաստատմանը։

196. Սույն կարգի 191-րդ կետում նշված ծանուցումներում պարտադիր նշվում են հայտատուն, հայտի համարը և ներկայացնելու թվականը, ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնք նշված են հայտում։

197. Սույն կարգի 193-րդ կետում նշված՝ ապրանքային նշանի գրանցման մասին կամ մասնակի գրանցման մասին որոշումներում նշվում են՝

1) հայտատուն և նրա գտնվելու վայրը (հասցեն).

2) հայտի համարը.

3) հայտը ներկայացնելու թվականը.

4) ապրանքային նշանի պատկերը.

5) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնությանը վերաբերող տվյալները (եթե դրանք կան).

6) ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

7) չպահպանվող տարրերի նշումը (եթե դրանք կան).

8) նշանի գույնը կամ գունային համակցությունը (եթե խնդրարկվում է գունավոր ապրանքային նշան).

9) ապրանքային նշանի տեսակը (ձայնային, հոլոգրաֆիական, ծավալային և այլն).

10) կոլեկտիվ կամ հավաստագրային լինելու մասին։

198. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշման ընդունման դեպքում գործակալությունը տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

199. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա, սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գործակալությունը հերթական համարի տակ ապրանքային նշանը գրանցում է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում։

200. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապրանքային նշանը գրանցելու համար պետական տուրքը վճարվում է նշանի գրանցման մասին որոշումը, կամ եթե հայտատուն այդ որոշմանը չհամաձայնելով (ոչ բոլոր ապրանքների համար) դիմել է գործակալության բողոքարկման խորհուրդ կամ դատարան՝ բողոքարկման խորհրդի կամ դատարանի որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում։ Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետը լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով։ Նշված ժամկետներում պետական տուրքը չվճարելու և այդ վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում (առավելագույնը 3 ամիս + 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 ամսվա ընթացքում, և 9 ամիս + 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 + 6 ամսվա ընթացքում) չներկայացնելու դեպքում պետական տուրքը համարվում է չվճարված, ապրանքային նշանի գրանցումը չի կատարվում, հայտը համարվում է հետ կանչված՝ նշանի գրանցման մասին որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո 3 ամիսը լրանալուն հաջորդող օրվանից։

201. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը հայտատուին ուղարկելուց հետո վերջինիս կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն (եթե դա գործակալության կողմից թույլ տրված վրիպակ չէ) քննարկվում է որպես պետական գրանցամատյանում կատարվող փոփոխություն, եթե վճարված է սահմանված պետական տուրքը։ Եթե առաջարկվող փոփոխությունը ներկայացվել է ապրանքային նշանի գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց ոչ ուշ, ապա այն քննարկվում է փորձաքննության ստորաբաժանման կողմից և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտում է կատարվում նշանի գրանցման մասին որոշման մեջ, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Հայտատուն ծանուցվում է նաև առաջարկված փոփոխությունները հաշվի չառնելու մասին։

202. Եթե առաջարկվող փոփոխությունը վերաբերում է գործակալության կողմից թույլ տրված վրիպակին, ապա գործակալությունն ուղղում է տվյալ վրիպակը։

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

203. Նշանների միջազգային գրանցման մասին համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) 1(2) հոդվածի, ինչպես նաև դրա արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) 2(1) հոդվածի համաձայն` մասնակից որևէ պետության ցանկացած անձ մնացած մասնակից պետություններում իր ապրանքային նշանի պահպանությունն ապահովելու նպատակով կարող է նշանի միջազգային գրանցման մասին հայտ (այսուհետ՝ միջազգային հայտ) ներկայացնել միջազգային բյուրո։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է համաձայնագրի և արձանագրության անդամ, օրենքի 56-րդ հոդվածի համաձայն միջազգային հայտ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած անձ՝ որը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, կամ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայր Հայաստանի Հանրապետությունում կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ծագումով Հայաստանի Հանրապետությունից է։

204. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանի միջազգային հայտը ներկայացվում է գործակալության միջոցով։ Միջազգային հայտը, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, գործակալություն ներկայացնում է հայտատուն անձամբ կամ գործակալությունում գրանցված ապրանքային նշանների հավատարմատարի արտոնագրային հավատարմատարի միջոցով, անգլերենով կամ ֆրանսերենով։ Միջազգային հայտին կցվում են նաև համաձայնագրով կամ, համապատասխան դեպքում՝ արձանագրությամբ նախատեսված Միջազգային բյուրոյի հաշվին վճարված գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը։

205. Միջազգային հայտը համաձայնագրի շրջանակներում ներկայացվում է միայն ազգային գրանցման հիման վրա, այսինքն՝ տվյալ ապրանքային նշանը պետք է գրանցված լինի պետական գրանցամատյանում, իսկ արձանագրության շրջանակներում՝ ազգային հայտի հիման վրա, այսինքն բավարար է, որ տվյալ ապրանքային նշանի գրանցման համար գործակալություն ներկայացված հայտը համապատասխանի սույն կարգի 18-րդ կետի պահանջներին։

206. Միջազգային հայտը և դրան կից փաստաթղթերը գործակալություն ներկայացվում են երկու օրինակից՝ տպագրված և էլեկտրոնային տարբերակներով, որոնք բավարարում են համաձայնագրի և արձանագրության 3-րդ հոդվածների, ընդհանուր հրահանգի 8-13-րդ կանոններով և սույն կարգի 207-րդ կետով սահմանված պահանջները։

207. Միջազգային հայտը լրացվում է «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության հայտերի վարչական հրահանգի (այսուհետ՝ վարչական հրահանգ) 2-րդ մասի 2-րդ բաժնի համաձայն։ Միջազգային հայտը, որը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի, ներկայացվում է՝

1) MM1 ձևաթղթի վրա, եթե հայտը ներկայացվում է համաձայնագրի շրջանակներում.

2) MM2 ձևաթղթի վրա, եթե հայտը ներկայացվում է արձանագրության շրջանակներում.

3) MM3 ձևաթղթի վրա, եթե հայտը ներկայացվում է համաձայնագրի և արձանագրության շրջանակներում։

208. Միջազգային հայտը կարող է հիմնվել նույն ապրանքային նշանի Հայաստանի Հանրապետության մի քանի ազգային գրանցումների կամ հայտերի վրա։ Այսինքն այն գրանցումների, երբ նույն ապրանքային նշանը գրանցվել է տարբեր ապրանքների և (կամ) ծառայությունների համար կամ այն հայտերի, որոնք ներկայացված են նույն ապրանքային նշանը տարբեր ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցելու նպատակով։

209. Միջազգային հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ փորձագետն ստուգում է հայտի համապատասխանությունը սույն կարգի 206-207-րդ կետերի պահանջներին, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին։

210. Եթե ստուգման արդյունքում փորձագետը պարզում է, որ՝

1) միջազգային հայտը համապատասխանում է օրենքի ու սույն կարգի պահանջներին և ընդհանուր հրահանգի պայմաններին, ապա նրա առաջարկությամբ փորձաքննության ստորաբաժանման ղեկավարը նշում է միջազգային հայտը գործակալություն ներկայացնելու թվականը, որից հետո միջազգային հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին, որպես հայտի ընդունված լինելու հավաստում.

2) միջազգային հայտում առկա են սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը մտնում է իր իրավասության շրջանակների մեջ և չի պահանջում հայտատուի կամ իրավատիրոջ համաձայնությունը, ապա նրա առաջարկությամբ փորձաքննության ստորաբաժանման ղեկավարը կատարում է համապատասխան ուղղումները, որից հետո միջազգային հայտի մեկ օրինակն ուղարկում է Միջազգային բյուրո, իսկ մյուսը՝ հայտատուին, որպես հայտի ընդունված լինելու հավաստում.

3) առկա են սխալներ կան անճշտություններ, որոնց ուղղումը պահանջում է հայտատուի համաձայնությունը, մասնավորապես ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի ճշգրտում, ապա գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում ուղղել սխալները կամ անճշտությունները։ Տվյալ դեպքում ողջամիտ ժամկետ համարվում է այն ժամկետը, որից հետո հնարավոր կլինի միջազգային հայտը Միջազգային բյուրո ներկայացնել գործակալության կողմից հայտն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։ Այս դեպքում միջազգային գրանցման թվականը համարվում է գործակալության կողմից հայտն ստանալու թվականը։ Մնացած դեպքերում միջազգային գրանցման թվականը համարվում է Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը։

211. Համաձայնագրի 1(2)-րդ, 2-րդ և արձանագրության 2-րդ հոդվածների համաձայն, միջազգային գրանցման միջոցով Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանին իրավական պահպանությունը տրամադրվում է միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման մասին Միջազգային բյուրոյի ծանուցումներին համապատասխան գործակալության անցկացրած փորձաքննության արդյունքների հիման վրա։

212. Փորձաքննությունը, որի ընթացքում ստուգվում է միջազգային գրանցման համապատասխանությունը օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների պահանջներին, գործակալությունն անցկացնում է սույն կարգի 73-81-րդ և 81-152-րդ կետերով սահմանված դրութները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) կիրառելով, հաշվի առնելով սույն կարգի 190-195-րդ կետերի պահանջները։

213. Սույն կարգի 211-212-րդ կետերին համապատասխան՝ գործակալությունը փորձաքննությունն անցկացնում և ընդունած որոշման մասին Միջազգային բյուրոյին ծանուցում է 1.5 տարվա ընթացքում՝ արձանագրության շրջանակներում, 1 տարվա ընթացքում՝ համաձայնագրի շրջանակներում։

214. Փորձաքննության ընթացքում միջազգային գրանցումների նկատմամբ գործակալությունն ընդունում է հետևյալ որոշումները՝

1) ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու մասին.

2) ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը միջազգային գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար նախնական մերժման մասին (նախնական մերժման մասին որոշում):

215. Նախնական մերժման մասին որոշումից հետո, երբ սպառվել են նշված որոշումը վիճարկելու համար օրենքով նախատեսված հնարավորությունները (միջազգային գրանցման իրավատիրոջ կողմից նշված որոշումն ստանալու օրվանից առնվազն 3 + 6 ամիսը լրանալուց հետո, ինչը կազմում է մոտ 10 ամիս, հաշված գործակալության կողմից որոշման մասին ծանուցումը Միջազգային բյուրոյին ուղարկելու թվականից), կամ օրենքի համաձայն կրկնական փորձաքննության անցկացման, կամ նշված որոշման վիճարկման արդյունքում օրենքի և սույն կարգի համաձայն որոշում է ընդունվել, օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, գործակալությունը Միջազգային բյուրոյին ծանուցում է հետևյալ վերջնական որոշումների մասին՝

1) միջազգային գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանության տրամադրումը մերժելու մասին, կամ՝

2) միջազգային գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին, կամ՝

 3) միջազգային գրանցման մեջ նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու մասին։

216. Գործակալությունը Միջազգային բյուրոյին ծանուցում է նաև միջազգային գրանցման գործողության ամբողջ ընթացքում դրա վերաբերյալ դատարանների կայացրած բոլոր վերջնական որոշումների մասին։

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

217. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը՝ ստացված հայտերի քննարկումն իրականացվում է սույն կարգի համաձայն՝ հաշվի առնելով օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:

218. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին կրկնական փորձաքննության փուլում գտնվող հայտերի քննարկումն իրականացվում է սույն կարգի համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայտ
ապրանքային նշանի գրանցման

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010, Երևան

 

1. Սույնով խնդրարկվում է ներկայացված ապրանքային նշանի գրանցում

 

 

 

(լրացնում է գործակալությունը)

 

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Հայտատու՝
2.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3-ի

 քաղաքացիության
բնակության երկրի
իրական գործունեության

2.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)՝

2.3. հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն

2.4.  մեկից ավելի հայտատուներ (հայտատուների մասին տվյալներն ըստ 2.1-2.3-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)

3.  Հայտատուի ներկայացուցիչը՝
3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

3.2. ներկայացուցչի գտնվելու վայրը (հասցեն)՝

 

3.3. հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն

 լիազորագիրը գործակալությունում
է, հայտ N
լիազորագիրը կցվում է
լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ

4. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)
 

 

5. Ապրանքային նշանը՝
5.1. ապրանքային նշանի պատկերը
չափերը գերազանցում են 8 x 8 սմ (պատկերը կցվում է)
5.2. ապրանքային նշանի համառոտ նկարագրությունը, տառադարձությունն ու թարգմանությունը 

8 x 8

5.3.  նշանը գրանցել և հրապարակել
ստանդարտ նիշերով

5.11.  նշանը գունավոր է, գույները, որոնց համար
խնդրարկվում է պահպանությունը՝

5.4.  որպես տարբերակիչ տարր խնդրարկվում
է գույնի պահպանություն

5.5.  նշանը ծավալային է (լրացուցիչ
պատկերները կցվում են)

5.12.  չպահպանվող տարրերն են՝

5.6.  նշանը հոլոգրաֆիական է

5.7.  նշանը տեղադրական է

5.13.  նշանը գրանցված է ծագման երկրում,
վկայագրի պատճենը կցվում է

5.8.  նշանը ձայնային է

5.9.  նշանը հավաստագրային է

5.14.  կցվում է նշանի 5 սև-սպիտակ պատկեր

5.10.  նշանը կոլեկտիվ է, կանոնակարգը կցվում է

5.15.  կցվում է նշանի 5 գունավոր պատկեր

6.  Խնդրարկվում է առաջնություն

6.1.  առաջին հայտի ներկայացման թվականով

6.2.  ցուցահանդեսում ցուցանմուշի առաջին ցուցադրման թվականով. մանրամասները լրացուցիչ___թերթի վրա և ցուցահանդեսի կազմակերպչի տված հավաստագիրը
կցվում են  կներկայացվեն սույն հայտի ներկայացման օրվանից 3 ամսվա ընթացքում

6.3. առաջին հայտի N

 

6.4. առաջին հայտի ներկայացման թվականը

6.5. առաջին հայտի ներկայացման երկիրը (կազմակերպությունը) ըստ ՄՍՀԿ ST3-ի

6.6.  առաջին հայտի վավերացված պատճենը կցվում է
6.7.  առաջին հայտի պատճենը կներկայացվի սույն հայտի ներկայացման օրվանից 3 ամսվա ընթացքում

6.8.  առաջին հայտի թարգմանությունը կցվում է
6.9.  առաջին հայտի թարգմանությունը կներկայացվի սույն հայտի ներկայացման օրվանից 3 ամսվա ընթացքում

6.10.  մեկից ավելի առաջնություններ (6.3-6.9-րդ կետերի տվյալները ներկայացվում են ___ լրացուցիչ թերթի վրա)

 

7. ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը

ԱԾՄԴ-ի դասը

ապրանքների և (կամ) ծառայությունները

 

 

 

 

 

 

 ապրանքների և ծառայությունների ցանկի շարունակությունը տրված է լրացուցիչ___ թերթի վրա

8. Ստորագրությունը 8.1. _______________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)


8.2. թվականը ____________________201_ թ.

8.3. ստորագրողը  հայտատուն է    հայտատուի ներկայացուցիչն է
9. Վճարված է ___________ դրամ պետական տուրք    անդորրագիրը կցվում է
9.1. վճարման ձևը ________________________________________________
10.  Հայտին կից ներկայացվում են՝  ______ լրացուցիչ թերթեր,  այլ փաստաթղթեր__________

____________________________________________________________________

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)


____________________________________________________________________

Ձև N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված

հայտում կատարել սույն դիմումում

նշված փոփոխությունները

 

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ հայտին (հայտերին)

2.1. հայտի համարը (հայտերի համարները)

 

2.2.  հայտերի համարները տրված են առանձին թերթի վրա

3. Հայտատու (հայտատուներ)

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն

3.3.  մեկից ավելի հայտատուներ (հայտատուների մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Հայտատուի ներկայացուցիչը՝

4.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)

6. Փոփոխությունը (ները)

 

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

 

 

 

 

 

 փոփոխության հիմքը կցվում է

6.2 փոփոխված տեսքով տվյալները

 

 

 

 

 6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա

 

7. Ստորագրությունը ____________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը ____________________201 թ.

7.3. ստորագրողը   հայտատուն է    հայտատուի ներկայացուցիչն է

8.  Վճարված է _________ դրամ պետական տուրք՝

 անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը _______________________________________________

9.  Դիմումին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր  այլ փաստաթղթեր_____________

_____________________________________________________________________

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

_______________________________________________________________________

 

Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ապրանքային նշանի հայտի զատման մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

 

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010, Երևան

1. Խնդրարկվում է ստորև նշված հայտի զատում

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ հայտի բաժանմանը

2.1. հայտի համարը _____________ ներկայացման թվականը ___________________

 

3. Հայտատու (հայտատուներ)

3.1. իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

3.2. հայտատուի գտնվելու վայրը (հասցեն)

հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն

3.3.  մեկից ավելի հայտատուներ (հայտատուների մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Հայտատուի ներկայացուցիչը՝

4.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը  ֆաքսը  էլ. փոստի հասցեն)

 

 

6. 2.1-ին կետում նշված հայտը բաժանվում է՝
6.1. ________ հայտերի, դրա մեջ թվարկված
ապրանքները և (կամ ) ծառայությունները բաշխելով հետևյալ կերպ՝

 

Հայտը

Ապրանքները և (կամ ) ծառայությունները

6.2. սկզբնական հայտ

 

 

 

 

6.3. զատված 1-ին հայտ

 

 

 

 

6.4. զատված 2-րդ հայտ

 

 

 

 

6.5. զատված 3-րդ հայտ

 

 

 

 

 

 

 Մնացած զատված հայտերի տվյալները տրվում են լրացուցիչ թերթի վրա

 

7. Ստորագրությունը ____________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

7.2. թվականը ____________________201 թ.

7.3. ստորագրողը  հայտատուն է   հայտատուի ներկայացուցիչն է

8.  Վճարված է _________ դրամ պետական տուրք՝

   անդորրագիրը կցվում է

8.1. վճարման ձևը ________________________________________________

9.  Դիմումին կից ներկայացվում են ______ լրացուցիչ թերթեր  այլ փաստաթղթեր_________

_____________________________________________________________________

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

_______________________________________________________________________

 

 

 Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում են գրանցված ապրանքային նշանների լիցենզիաները (այսուհետ՝ լիցենզիա), դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումի ձևերը, ինչպես նաև դրանք լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը։

2. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի համաձայն պետական լիազոր մարմնի կողմից գրանցման ենթակա են ապրանքային նշանների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում (այսուհետ՝ պետական գրանցամատյան) գրանցված ապրանքային նշանների լիցենզիաները, այդ թվում՝ ֆրանչայզինգի պայմանագրով ապրանքային նշանների օգտագործման իրավունքի վերապահումը, Հայաստանի Հանրապետությունում առանց գրանցման՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով պահպանվող ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը։ Գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)։

3. Լիցենզիաների գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված սույն կարգին կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված լիցենզիային, իսկ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի։

4. Լիցենզիայի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) 2.1-ին կետում նշվում են ապրանքային նշանների պետական գրանցման համարները, որոնց համար խնդրարկվում է գրանցել լիցենզիա.

2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 3.1-ին կետը, նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է՝ լրիվ անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մեկից ավելի իրավատերեր և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային նշանի իրավատիրոջ ներկայացուցչի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ կից ներկայացնելով իրենց իրավասությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը).

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի իրավատեր և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները, ապա այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացուցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի տվյալները՝ սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերին համանման ձևով.

8) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի ներկայացուցչի տվյալները՝ սույն կետի «ե» և «զ» ենթակետերին համանման ձևով.

9) 7-րդ կետում նշվում է նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումը ստորագրելու իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը և ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

10) 8.1-ին կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի(ների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար՝ առանց բացառության.

11) 8.2-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված է միայն մեկ ապրանքային նշանի գրանցման համար և լիցենզիան տրամադրված է այդ գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար և հատկացված մասում լրացվում է այդ ապրանքները և (կամ) ծառայությունները.

12) 8.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված են մեկից ավելի ապրանքային նշանների գրանցումներ և դրանցից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և(կամ) ծառայությունների համար է տրամադրված լիցենզիա և, հատկացված մասում լրացվում է այդ ապրանքները և (կամ) ծառայությունները՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի.

13) կախված լիցենզիայի տեսակից նշվում է 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը.

14) 10.1-ին, 10.1.1-ին և 10.2-րդ կետերում նշվում և լրացվում է լիցենզիայի գործողության այն ժամկետը, որը նշված է լիցենզային պայմանագրում, լիցենզային պայմանագրից քաղվածքում կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեջ.

15) 11-րդ կետում լրացվում է այն տարածքը, որտեղ գործում է լիցենզիան (երկիրը, մարզը, քաղաքը և այլն).

16) 12.1-ին կետի համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է դիմումը ստորագրող անձի ով լինելը.

17) 12.2-րդ կետում լրացվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի անունը կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

18) 12.2.1-ին կետում դրվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

19) 13.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է և դիմումին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում, 13.1-ին կետի վանդակը չպետք է նշվի և վճարման անդորրագիրը չպետք է կցվի.

20) 13.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

21) 14-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը, եթե դրանք կան։

5. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են՝

1) ապրանքային նշանների լիզենզային պայմանագիրը կամ լիցենզային պայմանագրից քաղվածքը կամ լիզենզիայի տրամադրման մասին հայտարարությունը (հայտարարությունը ներկայացվում է օրինակելի ձևին համապատասխան՝ համաձայն N 3 ձևի, ստորագրված իրավատիրոջ (լիցենզատուի) և լիցենզառուի կողմից առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է).

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։

6. Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը (վկայագրերը)։

7. Դիմումը ներկայացվում է հայերենով։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն թարգմանությունը։

8. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը՝ սույն կարգի 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին։

9. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

10. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզային պայմանագրի կամ լիցենզային պայմանագրից քաղվածքի, կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, հետ են վերադարձվում։

11. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջները բավարարելու դեպքում որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին։

12. Եթե լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) որոշված են պայմանագրի կողմերը և ապրանքային նշանի (նշանների) օգտագործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու) ապրանքային նշանի (նշանների) իրավատերն է կամ օրենքով սահմանված կարգով ունի այդպիսի իրավասություն.

2) որոշված է պայմանագրի առարկան (նշված է ապրանքային նշանի ազգային գրանցման կամ միջազգային գրանցման համարը և լիցենզիայի տեսակը (բացառիկ, ոչ բացառիկ և եզակի լիցենզիա).

3) որոշված են վերապահվող իրավունքների ծավալը (այն ԱԾՄԴ-ի դասերի կամ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ընձեռվում է լիցենզիա), լիցենզիայի գործողության ժամկետն ու գործողության տարածքը.

4) լիցենզառուի իրավունքների անհիմն սահմանափակումներ չկան.

5) պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց՝ նախկինում ձեռք բերած իրավունքները, ապա որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին։ Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի գրանցումը մերժելու մասին։

13. Լիցենզիայի գրանցման մասին որոշման հիման վրա՝

1) լիցենզիան գրանցվում է լիցենզիաների գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, լիցենզիայի գրանցման թվականը, վճարված պետական տուրքի չափը, լիցենզիայի գրանցման համարը, ապրանքային նշանի(ների) գրանցման համարը(ները), իրավատիրոջ և լիցենզատուի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու վայրի հասցեն և երկրի ծածկագիրը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են լիցենզիայի առանձնահատկություններին.

2) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը՝

«Սույն լիցենզիան գրանցված է գործակալությունում։

Գրանցման համարը ___________ գրանցման թվականը _____________

(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)».

3) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեկ օրինակը պահպանվում է գործերում։

14. Գործակալությունում գրանցվում են նաև ապրանքային նշանի ենթալիցենզիաները, եթե նախկինում գրանցված լիցենզիայով նախատեսված է, որ լիցենզառուն կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ապրանքային նշանի օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց։

15. Ենթալիցենզիաների գրանցումը խնդրարկելիս ներկայացվում է լիցենզիաների գրանցման համար նախատեսված դիմումը, որը լրացվում է սույն կարգի 4-րդ կետի համանման ձևով։ Ենթալիցենզիաների գրանցումը կատարվում է սույն կարգի 5-12-րդ կետերի պահանջներին համապատասխան և լիցենզիաների գրանցման վերը նշված ընթացակարգին համանման ձևով։ Այս դեպքում դիմումի 3-րդ կետում, որպես իրավատեր (լիցենզատու), նշվում է լիցենզիա տրամադրող լիցենզառուն։

16. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզիայի պայմանների փոփոխությունները, որոնք վերաբերում են լիցենզիայի կողմերի, վերապահվող իրավունքների ծավալի, լիցենզիայի գործողության տարածքի, լիցենզիայի գործողության ժամկետի փոփոխությանը, ինչպես նաև գրանցման ենթակա է լիցենզիան չեղյալ հայտարարելը։

17. Լիցենզիայի պայմանների փոփոխության և լիցենզիան չեղյալ հայտարարելու գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված՝ սույն կարգին կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 4 ձևի, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված լիցենզիային և, որին կցվում են՝

1) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն (3 օրինակ), որոնք ստորագրված են լիցենզատուի և լիցենզառուի կողմից.

2) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։

18. Լիցենզիայի փոփոխությունը կամ այն չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) դիմումի վերնագրի վանդակներից մեկը նշելով ընտրվում է դիմումի տեսակը և համապատասխան նշում է կատարվում նաև 1-ին կետի վանդակում.

2) 2-7-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 4-րդ կետի «ա» - «թ» ենթակետերին համապատասխան ձևով.

3) 8-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին և 8.1-ին կետի վանդակներից մեկը նշելով ներկայացվում է լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթուղթը կամ լիցենզիայի փոփոխության մասին հայտարարությունը.

4) 9-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է լիցենզիայի տեսակին և 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը նշելով՝ ընտրվում է համապատասխան տեսակը.

5) 10-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է տարածքին և լրացվում է այն տարածքը (երկիրը, մարզը, քաղաքը և այլն), որին վերաբերում է փոփոխված լիցենզիան.

6) 11-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին և 11.1-11.3-րդ կետերի վանդակներից մեկը նշելով և լրացնելով՝ տեղեկություն է տրվում փոփոխված լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ.

7) 12-րդ կետի վանդակը նշվում է, եթե դիմումը վերաբերում է լիցենզիան չեղյալ հայտարարելու գրանցմանը, և 12.1-ին կետի վանդակներից մեկը նշելով ներկայացվում է չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթը կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարությունը։ 12-րդ կետի նշման դեպքում 8-11-րդ կետերը չեն նշվում և չեն լրացվում.

8) 13-15-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 4-րդ կետի «ժզ»-«իա» ենթակետերի համանման ձևով։

19. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը՝ սույն կարգի 16-18-րդ կետերով սահմանված պահանջներին։

20. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

21. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթի կամ լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության, կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթղթի կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարության երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, հետ են վերադարձվում։

22. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 16-18-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջներին բավարարելու դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի փոփոխությունը կամ լիցենզիայի չեղյալ հայտարարելը գրանցելու մասին։ Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը մերժելու մասին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

 էկոնոմիկայի նախարարության

 մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն,

3, 0010, Երևան

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

1. Դիմում

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի(նշանների) լիցենզիա։

 

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը(գրանցումները)

 2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* _______________________________

 

___________________________________________
___________________________________________

 

3. Իրավատեր (լիցենզատու)

 3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 __________________________________________________________________________

 __________________________________________________________________________

 3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

 4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

  __________________________________________________________________________

4.3.  իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

5. Լիցենզառուն

 5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

  ______________________________________________________________________________

  ______________________________________________________________________________

 5.3.  լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

 6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ______________________________________________________________________________

______________________________________________________________________________

  6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

7. Նամակագրության հասցեն

 _______________________________________________________________________________

 

 

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար լիցենզիա է տրամադրված

 8.1.  լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ
 

8.2.  լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ


նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*_____________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 8.3.  լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածված է լիցենզիան)* __________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 

9. Լիցենզիայի տեսակը

 9.1.  բացառիկ լիցենզիա 9.2. և ոչ բացառիկ լիցենզիա 9.3. և եզակի լիցենզիա

 

10. Լիցենզիայի գործողության ժամկետը

 10.1.  լիցենզիայի ժամկետը սահմանափակ է և տրված է ____________ից մինչև _______________ ժամանակահատվածի համար

 10.1.1.  լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

 10.2.  լիցենզիան տրվում է անժամկետ

 

11. Լիցենզիայի գործողության տարածքը

______________________________________________

 

12. Ստորագրություններ

 12.1. դիմումն ստորագրելու իրավասու անձը1

 

 

  իրավատեր

  իրավատիրոջ ներկայացուցիչ

   լիցենզառու

 լիցենզառուի ներկայացուցիչ

 

 12.2. Դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

 ________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 12.2.1. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

13. Տուրքեր

 13.1. վճարված է _____________ դրամ պետական տուրք  անդորրագիրը կցվում է

 13.2. վճարման ձևը ____________________________________________________________

 

14.  Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը ______

 

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1 - եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 12.1-ին, 12.2-րդ և 12.2.1-ին կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

 մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն,

3, 0010, Երևան

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

  Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների) նկատմամբ իրավունքների փոխանցումը։

 

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

 2.1. Գրանցման (գրանցումների) համարը (համարները)* _______________________________

 

___________________________________________
___________________________________________

 

3. Իրավատեր

 3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

 4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի


 հասցեն

__________________________________________________________________________

 4.3.  իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

5. Իրավունքները ստացող

 5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 5.3.  իրավունքներն ստացողները մի քանիսն են (իրավունքներն ստացողների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

 6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

  6.3. իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մի քանիսն են (իրավունքներն ստացողների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

7. Նամակագրության հասցեն

 _______________________________________________________________________________

 

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ տարածվում են իրավունքների փոխանցումը

 8.1.  իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ
 

8.2. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ* ______________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 8.3.  իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածված է իրավունքների փոխանցումը)* _______________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

9.  Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

 

10. Ստորագրություններ

 10.1. դիմումն ստորագրելու իրավասու անձը1

  իրավատեր

  իրավատիրոջ ներկայացուցիչ

 

 10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

 ____________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 10.2.1. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

11. Տուրքեր

11.1. վճարված է _____________ դրամ պետական տուրք 

     անդորրագիրը կցվում է

 

11.2. վճարման ձևը _____________________________________________________________

 

12.  Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը ____________________________________

 

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1-ին, 10.2-րդ և 10.2.1-ին կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայտարարություն

Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները) սույնով հայտարարում է (են), որ դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցումը (գրանցումները) հանդիսանում են լիցենզիայի առարկա։

 

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

 2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները) _______________________________

 

___________________________________________
___________________________________________

 

3. Իրավատեր

 3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը ____________________________

 3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 3.3.  իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

 4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

  ___________________________________________________________________________

 4.3.  իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

5. Լիցենզառուն

 5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________


 5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ___________________________________________________________________________

 ___________________________________________________________________________

 

 5.3.  լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

 6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

  ___________________________________________________________________________

 ___________________________________________________________________________

 

 6.3.  լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

7. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ լիցենզիա է տրամադրված

 7.1.  լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

 7.2.  լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ* ___________________________

  ___________________________________________________________________________

 ___________________________________________________________________________

 7.3.  2.1-ին կետում նշված գրանցումներից առնվազն մեկում լիցենզիան տրամադրված է իր մեջ նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։ Նշել յուրաքանչյուր գրանցման համար, ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածվում է լիցենզիան* ____________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

8. Լիցենզիայի տեսակը

8.1.  բացառիկ լիցենզիա

 8.2.  ոչ բացառիկ լիցենզիա  8.3.  եզակի լիցենզիա

 8.4. լիցենզիայի գործողության տարածքը ___________________________________

 

9. Լիցենզիայի գործողության ժամկետը

 9.1.  լիցենզիայի ժամկետը սահմանափակ է և տրված է _________ ից մինչև ____________

  ժամանակահատվածի համար

 9.2.  լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

 9.3.  լիցենզիան տրվում է անժամկետ

 

10. Ստորագրություններ

 

10.1. իրավատեր 

  իրավատիրոջ ներկայացուցիչ

 

10.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

 ____________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 10.2. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

 

10.2.  լիցենզառու 

  լիցենզառուի ներկայացուցիչ

 

 10.2.1 դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

 ____________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 10.2.2. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

11. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը _____________________________________

 

*-շարունակությունը նշել լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1.1-ին, 10.1.2-րդ, 10.2.1-ին և 10.2.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

 

Ձև N 4

 

Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության
մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն,

3, 0010, Երևան

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

  փոփոխությունը գրանցելու մասին 

  չեղյալ հայտարարումը գրանցելու մասին

 

 

 

 

1. Դիմում

  Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները) սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)`

   լիցենզիայի փոփոխությունը,  գրանցման (գրանցումների) լիցենզիայի չեղյալ հայտարարումը։

 

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

 2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* _______________________________

 

___________________________________________
___________________________________________

 

3. Իրավատեր (լիցենզատու)

 

 3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 3.3.  իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

 4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________

 

 4.3.  իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

5. Լիցենզառուն

 5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ___________________________________________________________________________

 ___________________________________________________________________________

 5.3.  լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

 6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը _____________________________

 6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________

 ___________________________________________________________________________

 6.3.  լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

7. Նամակագրության հասցեն

 ______________________________________________________________________________

 

8.  Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին

 8.1. փոփոխության բնույթը և ծավալը բերված են կից ներկայացված`

  լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթում

  լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության մեջ

 

9.  Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է լիցենզիայի տեսակին

 9.1.  փոփոխված լիցենզիան հանդիսանում է բացառիկ լիցենզիա

 9.2.  փոփոխված լիցենզիան հանդիսանում է ոչ բացառիկ լիցենզիա

 9.3. փոփոխված լիցենզիան հանդիսանում է եզակի լիցենզիա

 

10.  Լիցենզիայի տարածքը փոփոխվել է, լիցենզիան վերաբերում է հետևյալ _________________

_______________________________________________________________________տարածքին

 

11.  Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

 11.1.  փոփոխված լիցենզիան տրված է ________________ից մինչև ___________________ ժամանակահատվածի համար

 11.2.  փոփոխված լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

 11.3.  փոփոխված լիցենզիան տրված է անժամկետ

 

12.  Լիցենզիայի չեղյալ հայտարարումը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին

 12.1. փոփոխության բնույթը և ծավալը բերված են կից ներկայացված՝

  չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում

  չեղյալ հայտարարման մասին հայտարարության մեջ

 

13. Ստորագրություններ

 

13.1.  իրավատեր 

  իրավատիրոջ ներկայացուցիչ
  

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

 ____________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 13.1.2. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

 

13.2.  լիցենզառու 

  լիցենզառուի ներկայացուցիչ

 

 13.2.1 դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

 ____________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 13.2.2. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

14. Տուրքեր

14.1. վճարված է _____________ դրամ պետական տուրք

  անդորրագիրը կցվում է
14.2. վճարման ձևը ____________________________________________________________

 

15.  Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը ______

 

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

 

 

 Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը։

2. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումն ապրանքային նշանի իրավատերը կամ նրա լիազորած անձը (ներկայացուցիչը) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) ներկայացնում է սույն կարգին կից տրված ձևով՝ համաձայն N 1 ձևի, որին կցվում են՝

1) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ լիազորած անձի կողմից։

Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նրա մեջ համապատասխան գրառումներ կատարելու համար։

3. Դիմումը ձևակերպվում է հետևյալ կերպ՝

1) 1.1-ին և 1.2-րդ կետերում համապատասխանաբար նշվում են ապրանքային նշանի պետական գրանցման համարը և թվականը.

2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 2.1-ին կետը՝ նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է, իրավաբանական անձի լրիվ անվանումը.

3) 2.2-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը և այդտեղ նշված մյուս տվյալները, եթե դրանք կան.

4) 2.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի իրավատերեր և այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 2.1-ին և 2.2-րդ կետերի.

5) 3.1-ին և 3.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային նշանի իրավատիրոջ լիազորած անձի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է լիազորած անձի միջոցով.

6) 4-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի այն հասցեն, որի միջոցով գործակալությունը կկարողանա իրականացնել դիմումի հետ կապված գրագրությունը.

7) 5.1-ին կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար.

8) 5.2-րդ կետի վանդակը նշվում և լրացվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի որոշ դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար.

9) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային նշանի վկայագրում նշված որոշ ապրանքների և (կամ) ծառայությունների համար և լրացվում ըստ ԱԾՄԴ-ի դասերի այն ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնց համար ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում չի խնդրարկվում.

10) 6.1-ին կետում լրացվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի անունն ու ազգանունը, ինչպես նաև պաշտոնը, եթե երկարաձգվող գրանցման իրավատերը հանդիսանում է իրավաբանական անձ՝ համապատասխանաբար նշելով 6.2.1-ին կամ 6.2.2-րդ կետի վանդակը։

Եթե գրանցված ապրանքային նշանն ունի մեկից ավելի իրավատեր, ապա ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը գործակալություն կարող է ներկայացնել իրավատերերից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը։

4. Գործակալությունը դիմումը քննարկում է փաստաթղթերն ստանալուց մեկամսյա ժամկետում։

5. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես, ներկայացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և դրա մեջ նշված տվյալների (իրավատիրոջ անվանման և գտնվելու վայրի, ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապատասխանությունն օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։

6. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա գործակալության ղեկավարի որոշմամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում պետական գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում։ Որոշումն ու ապրանքային նշանի վկայագիրը հնգօրյա ժամկետում հանձնվում է (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկվում է) իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին։

7. Եթե դիմումը վերաբերում է ապրանքային նշանի վկայագրում և պետական գրանցամատյանում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգմանը, ապա պետական գրանցամատյանում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են բոլոր այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնք նշված են դիմումում՝ հստակ նշելով այդ ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները։

8. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

9. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին, նշանի իրավատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

10. Այս դեպքում նշված երկամսյա ժամկետի ավարտը որոշվում է պահանջված փաստաթղթերից վերջինի ստացման օրով։

11. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում գործակալության ղեկավարը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին է հանձնում (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկում) այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։

12. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ապրանքային նշանի վկայագիրը կամ դրա կրկնակը վավերական չէ (լրացել է ապրանքային նշանի գրանցման գործողության և դրա երկարաձգման մասին դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետները), ապա գործակալության ղեկավարը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին է հանձնում (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկում) այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

 էկոնոմիկայի նախարարության

 մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա,

Կառավարական տուն,

3, 0010, Երևան

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

 

Խնդրում եմ երկարաձգել սույն դիմումում նշված ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը:

1. Խնդրարկվող գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

 

1.1. գրանցման համարը

___________________

1.2. գրանցման թվականը

___________________

 

2. Իրավատեր

 2.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը ___________________________

 2.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 _________________________________________________________________

 _________________________________________________________________

 

2.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 2.1-ին և 2.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

 

3. Իրավատիրոջ լիազորած անձ

 3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

 ________________________________________________________________

 3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

 ________________________________________________________________

 

4. Նամակագրության հասցեն

 ________________________________________________________________

 

5. Ապրանքները և (կամ) ծառայությունները՝

 5.1.  երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար

 5.2.  երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի հետևյալ դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար*

 ____________________________________________________________

 ____________________________________________________________

 ____________________________________________________________

 5.3.  երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար՝ բացառությամբ՝*

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 ___________________________________________________________

 

6. Ստորագրություն

 

 6.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

  _________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 6.2. նշվում է համապատասխան վանդակները կախված այն բանից, թե ում կողմից է դիմումը ստորագրվել

 6.2.1.  իրավատեր

 6.2.2.  իրավատիրոջ լիազորած անձ

6.3. ստորագրություն

  ____________________

  __________________

 

  (թվականը)

 

7. Տուրքեր

 

7.1. վճարված է ____________ դրամ պետական տուրք 

  անդորրագիրը կցվում է

  վճարման ձևը ______________________________________________________________

 

8.  Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը _____________________________________

 

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա