Գլխավոր տեղեկություն
Համար
N 1291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.20/51(785) Հոդ.1154
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 1291-Ն

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստելու ոռոգման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ու շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցելու ջրօգտագործողների ընկերություններին՝ ֆինանսական վիճակի բարելավման ու ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացման հարցերում և հիմք ընդունելով 2009 թվականի դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքներում և այլ իրավական ակտերում՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ռազմավարությունից բխող փոփոխությունների փաթեթների նախագծերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 11

 Երևան 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման

 

 

 

 

 

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 

 

ք. Երևան, 2010 թ.

 

 

Բովանդակություն

 

1. Ռազմավարության հիմնական նպատակները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2. Պետական աջակցության ուղղություններն ու մեխանիզմները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.1. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցություն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.1.1. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության նպատակներն ու ձևերը . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.1.2. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու նախապայմանները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

2.1.3. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության գնահատվող չափերը 2012-2016 թթ. և դրանց ճշգրտումը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.2. Ոռոգման համակարգեր և ենթակառուցվածք ուղղվող պետական կապիտալ ծախսեր . . . . . . . . . . . . . . .

2.3. Օրենսդրական բարեփոխումներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.3.1. Ոռոգման համակարգը և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավում

2.3.2. Հարկային օրենսդրության փոփոխություններ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

2.4. Ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում . . . . . . . .

2.4.1. ՋՕԸ-ներում ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի ներդրում և արմատավորում . . .

2.4.2. ՋՕԸ-ներում բյուջեների պլանավորման, կատարման, մոնիտորինգի և հաշվետվողականության գործընթացների բարելավում

3. Պետական աջակցության ինստիտուցիոնալ շրջանակը և պետական կառավարման մարմինների դերակատարումը . . .

4. Հիմնական ցուցանիշներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Հավելվածներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

Հավելված 1. Ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը)՝ ըստ ՋՕԸ-ների, 2012-2016 թթ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

Հավելված 2. ՋՕԸ-ների սպասարկման տարածքում մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով համախառն գյուղատնտեսական արտադրանքի միջին հաշվարկային մակարդակների գնահատական՝ ըստ ՋՕԸ-ների . . . . .

 

Հապավումների ցանկ

 

 

ԱԱՀ

ավելացված արժեքի հարկ

խմ

խորանարդ մետր

կմ

կիլոմետր

կՎտ

կիլովատտ

կՎտ.ժ

կիլովատտ ժամ

հա

հեկտար

հազ.

հազար

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՄՀ-Հայաստան

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ – Հայաստան»

ՀՆԱ

համախառն ներքին արդյունք

ՄԺԾԾ

միջնաժամկետ ծախսերի ծրագիր

մլն

միլիոն

մլրդ

միլիարդ

ՋՏՊԿ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՋՕԸ

ջրօգտագործողների ընկերություն

ՀՀ ՏԿՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1. Ռազմավարության հիմնական նպատակները

 

Սույն ռազմավարության հիմնական նպատակներն են՝

ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը.

 ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կենսունակության բարելավումը՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները.

 ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը.

 ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը։

 

2. Պետական աջակցության ուղղություններն ու մեխանիզմները

 

Ռազմավարության հիմնական նպատակների ապահովմանը միտված պետական աջակցությունը միջնաժամկետ հատվածում ունենալու է հետևյալ ուղղվածությունը՝

 պետական ընթացիկ ֆինանսական աջակցություն ՋՕԸ-ներին.

 պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապիտալ ծախսային ծրագրեր՝ ուղղված ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանմանն ու արդիականացմանը.

 օրենսդրական փոփոխություններ՝ միտված ոլորտի կարգավորման հստակեցմանը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների գործունեության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորմանն ու հարկային վարչարարության բարելավմանն ու ընթացակարգերի հստակեցմանը.

 ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ներառյալ՝ գործարար ծրագրման ներդրմանն ու բյուջետավորման պրակտիկայի բարելավմանը։

 

2.1. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցություն

 

2.1.1. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության նպատակներն ու ձևերը

 

Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության նպատակներն են՝

 ոռոգման ջրի մատչելիության բարձրացումը՝ կրճատելով ոռոգելի հողատարածքների նվազման հավանական ռիսկերն ու նպաստելով փաստացի ոռոգվող հողատարածքների ավելացմանը.

 ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի բարելավումը (ներառյալ՝ նախկինում կուտակված կրեդիտորական պարտավորությունների կրճատմանը ուղղված գործիքների կիրառմամբ)՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկման հնարավորինս բարձր մակարդակի ապահովման նախադրյալները։

2012 – 2016 թթ. ընթացքում ՋՕԸ-ներին պետական ընթացիկ ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է հետևյալ երկու հիմնական ձևերով՝

 

1. ընթացիկ բյուջետային դրամաշնորհներ.

2. բյուջետային փոխառություններ՝ նախկինում կուտակված կրեդիտորական պարտավորությունների կրճատման նպատակով։

 

2.1.2. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու նախապայմանները

 

2.1.2.1. Ընթացիկ դրամաշնորհներ

 

ՀՀ կառավարությունը մտադիր է միջնաժամկետ հատվածում շարունակել ջրօգտագործողների ընկերություններին պետական ընթացիկ ֆինանսական աջակցության դրամաշնորհների տեսքով տրամադրման պրակտիկան, որը ներդրվել և կիրառվել է՝ սկսած 2007 թվականից1։

2012-2016 թթ. ՋՕԸ-ներին պետական ընթացիկ ֆինանսական աջակցության քաղաքականությունն առաջնորդվելու է ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 8-ի թիվ 188-Ն որոշմամբ առաջ քաշված հիմնական սկզբունքներով ու դրույթներով և 2009 թ. դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ – Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի կողմից ընդունված ՀՀ ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության հայեցակարգի դրույթներով՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում ձևավորված միտումների վերլուծությամբ բացահայտված խնդիրները։

 

2.1.2.1.1 Ընթացիկ դրամաշնորհների տրամադրման սկզբունքները

 

Ընթացիկ դրամաշնորհային աջակցության տրամադրման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները՝

 օբյեկտիվությունը,

 արդյունավետությունը,

 կանխատեսելիությունն ու թափանցիկությունը,

 արդյունքների ապահովմանն ուղղվածությունը։

 

Դրամաշնորհները ՋՕԸ-ներին տրամադրվելու են ոռոգման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե) և ՋՕԸ-ների միջև կնքվելիք դրամաշնորհային հնգամյա պայմանագրերի համաձայն, որոնցով ամրագրվելու են պայմանագրային առաջին երեք տարիների ընթացքում ՋՕԸ-ներին տրամադրվելիք դրամաշնորհների չափերը, ինչպես նաև հաջորդ երկու տարիների դրամաշնորհների կողմնորոշիչ մակարդակները՝ ըստ տարիների։

 

Ընթացիկ դրամաշնորհները, մի կողմից, նպաստելով ՋՕԸ-ների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ խթանելու են ընթացիկ ծախսածածկման աստիճանի բարձրացմանն ուղղված ՋՕԸ-ների կողմից ձեռնարկվելիք գործողությունները։

 

2.1.2.1.2 Ընթացիկ դրամաշնորհների տրամադրման նախապայմանները

 

ՋՕԸ-ներին ընթացիկ դրամաշնորհները տրամադրվելու են ՋՕԸ-ների կողմից որոշակի պայմանների բավարարման պարագայում։ Այդ պայմանների խախտման դեպքում կա´մ ՋՕԸ-ն դադարում է հավակնել ընթացիկ դրամաշնորհների տեսքով աջակցությանը, կա´մ դրամաշնորհների չափերը ճշգրտվում են սահմանված կարգով։

 

Դրամաշնորհների տրամադրման հիմնական նախապայմաններ են հանդիսանալու՝

 

1. Ոռոգելի հողատարածքների (նվազագույն) չափը,

2. Կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանը։

 

ա) Ոռոգելի հողատարածքների նվազագույն չափ

 

Դրամաշնորհային պայմանագրերով ՋՕԸ-ները պարտավորվելու են ըստ տարիների փաստացի ոռոգել պայմանագրերով ամրագրվելիք հողատարածքների չափերը, որոնց հանրագումարը չպետք է փոքր լինի սույն ռազմավարությամբ ամրագրվող ընդհանուր ոռոգելի հողատարածքների ցուցանիշից։

 

Եթե որոշակի տարվա համար փաստացի ոռոգվող հողատարածքն ավելի փոքր լինի, ապա դրան հաջորդող տարվա համար նախատեսված դրամաշնորհների մեծությունը ճշգրտվելու է նվազման ուղղությամբ՝ սույն ռազմավարությամբ սահմանվող մեխանիզմով, որը ներկայացվում է ստորև։

 

բ) Կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահման

 

Դրամաշնորհային պայմանագրով ջրօգտագործողների ընկերությունները պարտավորվելու են սահմանափակել տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի կուտակումը, որոնց մակարդակը չի կարող գերազանցել ՋՕԸ-ի տվյալ տարվա հաշվեգրված ծախսերի 8 տոկոս սահմանը։

 

2.1.2.2. Բյուջետային փոխառություններ՝ նախկինում կուտակված կրեդիտորական պարտավորությունների կրճատման նպատակով

 

Հաշվի առնելով արտաքին գործոնների նկատմամբ ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի զգայունության նշանակալի աստիճանը և նպատակ ունենալով նպաստել ՋՕԸ-ների ֆինանսական դիրքի կայունությանը՝ դրամաշնորհների տեսքով պետական ընթացիկ ֆինանսական աջակցության ծավալների կրճատմանը զուգընթաց ՀՀ կառավարությունը մտադիր է 2012 թվականից ներդնել կրեդիտորական պարտավորությունների կրճատման նպատակով ՋՕԸ-ներին բյուջետային փոխառությունների տրամադրման պրակտիկան։ Բյուջետային փոխառությունները ՋՕԸ-ներին տրամադրվելու են մինչև հինգ տարի ժամկետով՝ տարեկան 0.75-1.00 տոկոս տոկոսադրույքով։

 

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալու ՋՕԸ-ների կողմից փոխառությունների ժամանակին վերադարձման հանգամանքին և փոխառությունների տեսքով ընթացիկ ֆինանսական աջակցության կարող են հավակնել այն ընկերությունները, որոնք կներկայացնեն ֆինանսական հոսքերի կանխատեսումներով ուղեկցվող՝ փոխառությունների ժամանակին վերադարձման հնարավորությունը հիմնավորող բավարար փաստարկներ։

 

2.1.3. Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության գնահատվող չափերը 2012-2016 թթ. և դրանց ճշգրտումը

 

2.1.3.1. Ընթացիկ դրամաշնորհների չափերի գնահատականը

 

Դրամաշնորհների տեսքով ՋՕԸ-ներին տրամադրվելիք պետական ընթացիկ ֆինանսական աջակցության չափերը գնահատվել են հաշվի առնելով.

 

1. Միջնաժամկետ հատվածում ոռոգման ջրի դիմաց վճարների և անդամավճարների հավաքագրման աստիճանի և ընթացիկ ծախսածածկման աստիճանի շարունակական աճը՝ նպատակ հետապնդելով 2016 թ. ապահովել փաստացի հավաքագրված եկամուտների հաշվով ընթացիկ ծախսածածկման շուրջ 95 տոկոս մակարդակ.

 

2. Ծրագրային ժամանակահատվածում ոռոգման ջրի դիմաց վճարների հաշվարկային մակարդակների աստիճանական աճի քաղաքականության շարունակման մտադրությունն ու ՋՕԸ-ների որոշակի խմբում 2012-2013 թթ., ըստ էության, երկմակարդակ վճարների ներդրման հիմնավորվածությունը.

 

3. Ոռոգման ջրի կորուստների գնահատականները, որոնց միջին մակարդակը թեև ըստ բոլոր ՋՕԸ-ների մոտ է ՀՀ կառավարության «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» 2007 թ. փետրվարի 8-ի թիվ 188-Ն որոշմամբ ամրագրված միջին ցուցանիշներին (2012 – 2016 թթ.՝ գնահատվում է շուրջ 43 տոկոսի սահմաններում), այդուհանդերձ, վերջին տարիների փաստացի արդյունքները վկայում են ըստ ՋՕԸ-ների ոռոգման ջրի փաստացի և նախկինում հաստատված նորմատիվային կորուստների միջև ինչպես դրական, այնպես էլ բացասական շեղումների մասին։ Այս առումով, նախատեսվում է 2012-2016 թթ. ինչպես պետական աջակցության հաշվարկների, այնպես էլ ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում հիմք ընդունել սույն ռազմավարությամբ սահմանվող ոռոգման ջրի կորուստների առավելագույն մակարդակները (նորմերը)՝ ըստ ՋՕԸ-ների, որոնք ներկայացված են սույն ռազմավարության Հավելված 1-ում։

 

4. Մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով ոռոգման ջրի դիմաց վճարների ու անդամավճարների հանրագումարի և ՋՕԸ-ի սպասարկման տարածքում մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով միջին հաշվարկային համախառն գյուղատնտեսական արտադրանքի հարաբերակցությունը։

 

Դրամաշնորհների տեսքով ՋՕԸ-ներին տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերը գնահատելիս վերջինս դիտվել է որպես կարևոր ցուցանիշ։

 

Ենթադրվել է, որ ջրօգտագործողների ընկերությունը կարող է հավակնել դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ընթացիկ ֆինանսական աջակցության, եթե՝

 

1. մեկ հեկտարի հաշվով ոռոգման ջրի դիմաց վճարների ու անդամավճարների հանրագումարի և ՋՕԸ-ի սպասարկման տարածքում մեկ հեկտարի հաշվով միջին հաշվարկային համախառն գյուղատնտեսական արտադրանքի հարաբերակցության մակարդակն ըստ տարիների առնվազն հավասար է՝

 

2012 թ.՝ 3 տոկոս,

2013 թ.՝ 4 տոկոս,

2014 թ.՝ 5 տոկոս,

2015 թ.՝ 6 տոկոս,

2016 թ.՝ 7 տոկոս, և

 

2. միաժամանակ, այդ պայմաններում ՋՕԸ-ն ունի ընթացիկ եկամուտների և ծախսերի բացասական հաշվեկշիռ (ճեղքվածք)։

 

Ոռոգման ջրի վճարների և անդամավճարների սահմանման մոտեցումները և կողմնորոշիչ մակարդակները

 

Վերջին տարիների զարգացումները վկայում են, որ ՋՕԸ-ների եկամտային հենքը էապես կարող է փոփոխվել՝ պայմանավորված ՋՕԸ-ների վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին գործոններով (օրինակ՝ կլիմայական պայմաններով պայմանավորված՝ ոռոգման ջրի նկատմամբ պահանջարկի կրճատում)։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ծախսերի մեջ հաստատուն բաղադրիչի առկայությունը, ծախսերն ավելի քիչ զգայուն են նման գործոնների նկատմամբ։ Այդ առումով, ՋՕԸ-ների ֆինանսական վիճակը դառնում է խոցելի արտաքին գործոնների նկատմամբ։

 

Մասնավորապես, ՋՕԸ-ների միջև կան էական տարբերություններ, եթե դիտարկվում են այնպիսի առանցքային ցուցանիշի գծով ՋՕԸ-ների միջև համեմատականները, ինչպիսին է փաստացի ոռոգման ջրի տեսակարար ծախսը՝ մեկ հեկտար փաստացի ոռոգվող հողատարածքի հաշվով։ Հաշվարկների հիմքում դնելով մեկ հեկտարի հաշվով ոռոգման ջրի տեսակարար ծախսի փաստացի ցուցանիշները և գնահատելով լրիվ ընթացիկ ծախսածածկում ապահովող ոռոգման ջրի վճարների մակարդակը (տե´ս Error! Reference source nor found.), կարելի է եզրահանգել, որ ոռոգման ջրի վճարների՝ ոռոգման ջրի ծավալի նկատմամբ սահմանումը որոշ ՋՕԸ-ների պարագայում, ըստ էության, քիչ արդյունավետ է` գործնականում անհնար դարձնելով ընթացիկ ծախսածածկման բարձր ցուցանիշների ապահովումը տեսանելի հեռանկարում։

Գծանկար 1. Մեկ հեկտարի հաշվով ոռոգման ջրի պահանջարկը և դրան համապատասխան գնահատված ծախսածածկող ոռոգման ջրի վճարների մակարդակները՝ ըստ ՋՕԸ-ների

 

Ներմուծեք նկարագրությունը_919

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը և նպատակ հետապնդելով 2016 թ. ապահովել ՋՕԸ-ների ընթացիկ ծախսածածկման ցուցանիշի շուրջ 95 տոկոս մակարդակ` ՋՕԸ-ներին դրամաշնորհների տեսքով օժանդակության չափերի գնահատականները ենթադրում են ոռոգման ջրի վճարների և անդամավճարների սահմանում՝ հաշվի առնելով ՋՕԸ-ների առանձնահատկությունները։

 

Դրամաշնորհների մեծությունը գնահատելիս ՋՕԸ-ները դիտարկվել են երկու խմբերով՝

 

1. ՋՕԸ-ներ, որտեղ մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով ոռոգման ջրի փաստացի տեսակարար ծախսը գերազանցում է 3,500 խմ-ը,

 

2. ՋՕԸ-ներ, որտեղ մեկ հեկտար ոռոգելի հողերի հաշվով ոռոգման ջրի փաստացի տեսակարար ծախսը փոքր է կամ հավասար 3,500 խմ-ից։

 

Առաջին խմբում դասակարգված ընկերությունների պարագայում ենթադրվում է, որ գերակշռելու է ոռոգման ջրի ծավալի նկատմամբ սահմանվող վճարների պրակտիկան։ Մինչդեռ երկրորդ խմբում դասակարգված ՋՕԸ-ներում, ոռոգման ջրի ծավալի նկատմամբ սահմանվող վճարները զուգորդվելու են փաստացի ոռոգվող հողատարածքների նկատմամբ կիրառվող վճարներով՝ անդամավճարների տեսքով։

 

Դրամաշնորհների հաշվարկի հիմքում սակագնային նման քաղաքականության դիտարկումը ենթադրում է, որ երկրորդ խմբում դասակարգված ՋՕԸ-ները 2012-2013 թթ. պետք է, ըստ էության, անցում կատարեն երկմակարդակ վճարների քաղաքականության, որը հնարավորություն կտա զգալիորեն բարելավել այդ ՋՕԸ-ների ընթացիկ ֆինանսական վիճակը, ինչը, իր հերթին, նախադրյալներ է ստեղծելու ոռոգման ջրի մատուցման ծառայությունների շարունակականության ապահովման ու հուսալիության բարձրացման համար։

 

ՀՀ կառավարությունը, ՋՕԸ-ներին դրամաշնորհների տեսքով ընթացիկ ֆինանսական աջակցություն տրամադրելիս, 2012-2016 թթ. շարունակելու է առաջնորդվել ոռոգման ջրի ծավալի նկատմամբ կիրառվող վճարների հաշվարկային մակարդակների ավելացման քաղաքականությամբ՝ դրամաշնորհների հաշվարկների հիմքում ենթադրելով ոռոգման ջրի վճարների հետևյալ մակարդակները.

 

 

չ/մ

2012

2013

2014

2015

2016

Ոռոգման ջրի դիմաց վճար
(նվազագույն), ԱԱՀ-ից ազատված

դրամ/խմ

11.00

12.00

12.00

13.00

13.00

Թեև դրամաշնորհների հիմքում դրվել է ոռոգման ջրի դիմաց վճարների հաշվարկային մակարդակների վերոհիշյալ սցենարը, այդուհանդերձ, ՋՕԸ-ները չեն սահմանափակվելու օրենսդրորեն իրենց վերապահված իրավունքների սահմաններում սահմանել վճարների ավելի բարձր մակարդակներ՝ մնացած հավասար այլ պայմաններում ստանալով դրամաշնորհային պայմանագրերով ամրագրված դրամաշնորհների մեծություններն ամբողջությամբ։

 

 Մեկ հեկտարի հաշվով ոռոգման ջրի տեսակարար ծախսի 3,500 խմ կամ պակաս ցուցանիշ ունեցող ՋՕԸ-ներում անդամավճարների (կամ, այլ կերպ, ոռոգման ջրի երկմակարդակ վճարի հաստատուն բաղադրիչների) մակարդակները կարող են տարբերվել ըստ ՋՕԸ-ների։

 

Սույն ռազմավարության շրջանակում այդ ցուցանիշի հաշվարկային մակարդակները դիտարկելիս հիմնական սահմանափակում է հանդիսացել փաստացի ոռոգելի հողատարածքների նկատմամբ սահմանվող անդամավճարի՝ ՋՕԸ-ի մեկ հեկտար փաստացի ոռոգելի հողատարածքի հաշվով տարեկան կտրվածքով հաստատուն ծախսերի2 նկատմամբ չգերազանցումը՝ միևնույն ժամանակ ծրագրվող ժամանակահատվածում ըստ տարիների որպես անդամավճարների հաշվարկային առավելագույն մակարդակներ ընդունելով հետևյալ մեծությունները.

 

 

չ/մ

2012

2013

2014

2015

2016

Անդամավճարի առավելագույն մակարդակ (փաստացի ոռոգելի հողատարածքի հաշվով)

դրամ/հա (տարվա կտրվածքով)

Բազային մակարդակ

10,000

15,000

20,000

25,000

ՋՕԸ-ների սպասարկման տարածքում մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով միջին համախառն գյուղատնտեսական արտադրանքի հաշվարկային մակարդակները

 

Դրամաշնորհների տեսքով ընթացիկ պետական ֆինանսական աջակցության ծավալների գնահատման հիմքում դրված ՋՕԸ-ների սպասարկման տարածքում մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով համախառն գյուղատնտեսական արտադրանքի միջին հաշվարկային մակարդակները՝ ըստ ՋՕԸ-ների ներկայացված են սույն ռազմավարության Հավելված 2-ում3։

 

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ստորև բերվող աղյուսակում ներկայացվում են 2012-2016 թթ. դրամաշնորհների տեսքով ՋՕԸ-ներին տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի գնահատականներ.

 

 

չ/մ

2012

2013

2014

2015

2016

Ընթացիկ դրամաշնորհների տեսքով ՋՕԸ-ներին տրամադրվող պետական ֆինանսական աջակցություն

մլն դրամ

3,934.4

3,224.3

2,784.2

2,226.9

1,760.2

2.1.3.2. Ընթացիկ դրամաշնորհների չափերի ճշգրտումը

 

ՋՕԸ-ների հետ կնքվելիք ընթացիկ դրամաշնորհային պայմանագրերով ամրագրվող դրամաշնորհների չափերը ենթակա են ճշգրտման՝ հետևյալ իրավիճակներում.

 

1. Հանրապետությունում գնաճի միջին տարեկան 6 տոկոս մակարդակը գերազանցելու պարագայում` պայմանագրային ժամանակահատվածում մինչև տվյալ տարին գնաճի միջին տարեկան ցուցանիշի 6 տոկոսը գերազանցող մասերի գծով բազային տարվա նկատմամբ հաշվարկված գների ինդեքսի հավելաճի (տոկոս) և պայմանագրով ամրագրված դրամաշնորհի գումարի արտադրյալի չափով.

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխության դեպքում` նախորդ տարվա գնովի ջրի ծավալների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների հավելաճի արտադրյալի չափով.

 

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում` ջրօգտագործողների ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների հավելաճի արտադրյալի չափով.

 

4. Պայմանագրային ժամանակահատվածում որոշակի տարվա կտրվածքով փաստացի ոռոգելի հողատարածքների՝ պայմանագրով ամրագրված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ արձանագրելու պարագայում՝ հաջորդ տարվա համար նախատեսված դրամաշնորհի չափը ճշգրտվելու է նվազման ուղղությամբ՝ հավասար լինելով փաստացի և պայմանագրային ոռոգելի հողատարածքների հարաբերակցության և այդ տարվա համար պայմանագրով նախատեսված դրամաշնորհի չափի արտադրյալին։ Միևնույն ժամանակ, ՋՕԸ-ներին առաջարկվելու է այս գործոնի ազդեցությամբ առաջացող լրացուցիչ հավանական ֆինանսական ճեղքվածքը ֆինանսավորելու նպատակով ձեռնարկել քայլեր (մասնավորապես, ոռոգման ջրի դիմաց վճարների և անդամավճարների՝ ընկերության կողմից ընդունված քաղաքականության վերանայում կամ հավաքագրման աստիճանի բարելավում)՝ այդ ճեղքվածքը ֆինանսավորելով լրացուցիչ սեփական եկամուտներ ձևավորելու ճանապարհով։

 

2.1.3.3. Բյուջետային փոխառությունների չափերի գնահատականը

 

Նախկինում կուտակված կրեդիտորական պարտավորությունների կրճատման նպատակով ՋՕԸ-ներին 2012-2016 թթ. հատկացվելիք բյուջետային փոխառությունների չափերի գնահատականները՝ ըստ տարիների ներկայացվում են ստորև բերվող աղյուսակում.

 

 

չ/մ

2012

2013

2014

2015

2016

ՋՕԸ-ներին տրամադրվելիք բյուջետային փոխառություններ

մլն դրամ

250.0

250.0

250.0

200.0

200.0

2.2. Ոռոգման համակարգեր և ենթակառուցվածք ուղղվող պետական կապիտալ ծախսեր

 

Վերջին 4 տարիներին պետական բյուջեից ոռոգման համակարգի կապիտալ ծախսերին ուղղվող միջոցները տարեկան միջինում կազմել են 6 մլրդ դրամ և հիմնականում կատարվել են արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: 2009 թ. ոռոգման համակարգում կատարված ընդհանուր կապիտալ ծախսերը նախորդ տարիների համեմատ եռապատկվել են՝ հիմնականում Համաշխարհային բանկի կողմից և ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի հաշվին (տե´ս ստորև բերվող աղյուսակը).

 

Պետական բյուջեի հաշվին կատարված փաստացի կապիտալ ծախսերը, մլն դրամ

 

2006

2007

2008

2009

Ընդամենը կապիտալ ծախսեր

4,250

4,087

3,927

12,827

Արտաքին աղբյուրների հաշվին

2,716

3,094

2,293

10,335

Ներքին աղբյուրների հաշվին

1,534

993

1,635

2,492

որից` կոլեկտորադրենաժային համակարգի ցանցի մաքրում և նորոգում

333

380

333

261

Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգ

1,007

600

0

815

Ոռոգում-ջրառներ, ՋՕԸ-ներ և այլ համակարգեր

194

13

1,302

1,416

Ներքին աղբյուրների հաշվին պետական կապիտալ ծախսերը 2008-2009 թթ. հիմնականում նպատակաուղղվել են ոռոգման համակարգերի հրատապ կապիտալ ծախսերին` միջինում կազմելով տարեկան 1.35 մլրդ դրամ:

 

ՋՕԸ-ների կապիտալ ծախսերը բոլոր աղբյուրների հաշվին վերջին տարիներին ըստ գնահատականների կազմել են միջինում տարեկան 100-150 մլն դրամ։

 

Շարունակելով վերջին մի քանի տարիների պրակտիկան՝ ՀՀ կառավարությունը մտադիր է 2012-2016 թթ. ոռոգման համակարգերի պահպանման ու արդիականացման գծով պետական բյուջեի ներքին աղբյուրներից միջին տարեկան կտրվածքով կատարել 1,500 մլն դրամ կապիտալ բնույթի ծախսեր։ Կապիտալ ծախսերի համապատասխան ծրագրերը արտացոլվելու են ինչպես միջնաժամկետ (մասնավորապես, 2012-2014 թթ. ՄԺԾԾ), այնպես էլ տարեկան բյուջետային փաստաթղթերում։

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՋՕԸ-ները ներկայումս գերազանցապես չունեն սեփական հիմնական միջոցներ (ոռոգման համակարգերը և այլ հիմնական միջոցները պետական կամ համայնքային սեփականություն են և ՋՕԸ-ներին տրված են օգտագործման իրավունքով) և նաև այն, որ ՋՕԸ-ները չեն ապահովում ընթացիկ ծախսածածկում, կապիտալ ծախսերի իրականացումը հանդիսանում է սեփականատերերի պարտավորություն:

 

Այդուհանդերձ, բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով ՋՕԸ-ները պահանջ ունեն իրականացնել ոչ ծավալուն կապիտալ բնույթի նորոգման ծախսեր, որոնց օգտակար գործողության ժամկետը լրանալու է մինչև համապատասխան հիմնական միջոցների օգտագործման ժամկետի ավարտը:

 

Այս առումով, ոռոգման համակարգերում ու ենթակառուցվածքում ներքին աղբյուրներից կապիտալ ծախսերի գծով նախատեսվող հատկացումների մի մասը (ՋՕԸ-ների հասույթի (առանց ընթացիկ պետական դրամաշնորհների) 5 տոկոսի սահմաններում) ՀՀ կառավարությունը մտադիր է օգտագործել ՋՕԸ-ներին տրամադրվելիք կապիտալ դրամաշնորհային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով։

 

ՋՕԸ-ներին կապիտալ դրամաշնորհները տրամադրվելու են ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգի՝ համաձայն ՋՕԸ-ների կողմից ֆինանսավորման ներկայացվելիք ծրագրերի՝ որպես հիմնական նպատակ դիտելով ընթացիկ ծախսածածկման ավելացումը։

 

Նախատեսվում է կապիտալ դրամաշնորհների փորձնական ծրագրերի իրականացումն սկսել 2012 թվականին։

 

2012-2016 թթ. պետական բյուջեի ներքին աղբյուրներից ոռոգման համակարգեր և ենթակառուցվածք ուղղվող կապիտալ ծախսերի կողմնորոշիչ չափաքանակների գնահատականները՝ ըստ տարիների ներկայացվում են ստորև բերվող աղյուսակում.

 

 

չ/մ

2012

2013

2014

2015

2016

Պետական բյուջեի ներքին աղբյուրներից կապիտալ ծախսեր

մլն դրամ

1,500.0

1,500.0

1,500.0

1,500.0

1,500.0

 որից՝ ՋՕԸ-ներին տրամադրվելիք կապիտալ դրամաշնորհներ

մլն դրամ

200.0

400.0

450.0

500.0

500.0

2.3. Օրենսդրական բարեփոխումներ

 

ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակ են հետապնդելու՝

 

1. բարելավել ոռոգման համակարգին առնչվող հարաբերությունները և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը.

2. լուծել ՋՕԸ-ների հարկային հարաբերություններին առնչվող առանցքային խնդիրները՝ հստակեցնելով հարկային վարչարարությունն ու ընթացակարգերը։

 

2.3.1. Ոռոգման համակարգը և ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավում

 

Ոռոգման բնագավառի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ տարբեր իրավական ակտերով, այդ թվում` ՀՀ ջրային օրենսգրքով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» «Հողերի մելիորացիայի մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքներով և այլն: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները վկայում են, որ օրենսդրական կարգավորումից դուրս են մնում առաջնային մի շարք հարցեր։

 

Այս ուղղությամբ օրենսդրական նախաձեռնությունները ներառելու են, մասնավորապես՝

 

ա) ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ ուղղված՝

 

 ոռոգման համակարգի կառավարման առանձնահատկությունների հստակեցմանը.

 օրենսգրքում ոռոգման համակարգերի՝ ըստ գործառնական նշանակության դասակարգման ամրագրմանը՝ ընդգրկելով ներկայումս գործող բոլոր կարգի ոռոգման համակարգերը (այս փոփոխությունը էական է նաև ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման և դրանց մասնավորեցման հարաբերությունները կարգավորելու առումով).

 որոշ հասկացությունների սահմանումների վերանայմանը, ինչպես նաև օրենսգրքի այնպիսի հասկացություններով լրացմանը, ինչպիսիք են, օրինակ` ոռոգումը, ոռոգման համակարգը, ոռոգման ջուրը, դրենաժային համակարգը, ջրաղբյուրը և այլն:

 

բ) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ուղղված՝

 

 ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կազմակերպական կառուցվածքի հստակեցմանը, կառավարման մարմինների լիազորությունների վերանայմանը, դրանց գործունեության արդյունավետությունն ապահովող լրացուցիչ երաշխիքների ստեղծմանը.

 պետական մարմինների կողմից ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող գործող մեխանիզմների վերանայմանը՝ ի նպաստ ոռոգման ոլորտի խնդիրների լուծման.

 ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների ֆինանսատնտեսական վիճակի կայունացմանն ուղղված նոր հնարավորությունների ստեղծմանը:

 

2.3.2. Հարկային օրենսդրության փոփոխություններ

 

Հարկային օրենսդրությունում և ընթացակարգերում նախատեսվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են երկու հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։

 

ա) Ավելացված արժեքի հարկ

 

Եվրոպական երկրների օրինակով միջազգային փորձը վկայում է, որ ոռոգման ծառայությունների մատուցման նկատմամբ Եվրոպական համայնքն առավել հակված է կիրառելու ԱԱՀ-ի նվազեցված կամ զրոյական դրույքաչափ: Այս մոտեցումը հիմնականում որդեգրել են եվրոպական այն երկրները, որտեղ ջրամատակարարման կամ ոռոգման ծառայությունները մատուցվում են պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պատվիրակմամբ` հանրային ծառայություններ մատուցողների կողմից և ծառայությունների մատուցման հիմքում գերակայում է հանրային շահը` առևտրային շահի նկատմամբ:

 

Ակնհայտ է, որ ՀՀ-ում ևս ոռոգման ծառայությունների մատուցման առումով գերակայում է հանրային շահը` առևտրային շահի նկատմամբ, նկատի ունենալով, որ ոռոգման ծառայությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում ՋՕԸ-ներին, որոնք միավորում են շուրջ 200 հազար ջրօգտագործող անդամների։ Այս առումով ԱԱՀ-ի կիրառման իմաստով ոռոգման ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու կամ դրանց նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելը հիմնավոր է և արդարացի:

 

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը ներկայումս զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում և առաջիկա տարիներին ևս մտադիր է շարունակել այդ աջակցությունը։ Նկատի ունենալով, որ ՋՕԸ-ների ընթացիկ ծախսածածկման մակարդակը 50 տոկոսի սահմաններում է, ներկայումս գործող հարկային օրենսդրության պայմաններում ՋՕԸ-ների կողմից վճարվող ավելացված արժեքի հարկը, փաստորեն, ամբողջովին վճարվում է պետական ֆինանսական աջակցության միջոցներից։ Ավելին, գործող օրենսդրության ճիշտ կիրառման դեպքում ՋՕԸ-ների մոտ վճարման ենթակա ԱԱՀ չպետք է առաջանա և պետական աջակցության ծավալներն այդ առումով պետք է համարել գերագնահատված։

 

Վերջապես, ներկայումս ՀՀ-ում բուսաբուծության արտադրանքի գերակշիռ մասը՝ ավելի քան 99 տոկոսը բաժին է ընկնում ոչ առևտրային կազմակերպություններին, որոնց միջին տարեկան շրջանառությունը զգալիորեն ցածր է ԱԱՀ չհարկվող շեմից։ Այդպիսով, ներկայումս բուսաբուծության ոլորտը գրեթե ամբողջովին փաստացի ազատված է ԱԱՀ-ից։

 

Ելնելով վերը ներկայացվածից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի կիրառման նորմ՝ ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից՝ սկսած 2011 թվականից։

 

Այս օրենսդրական նախաձեռնությունը հանգեցնելու է պետական ծախսերի կրճատմանը (2011 թ. համար ընդհանուր կրճատումը կկազմի շուրջ 500 միլիոն դրամ) և, միաժամանակ, այն չի բերելու պետական եկամուտների միջնաժամկետ ծրագրավորված մակարդակների նվազեցման։

 

բ) Շահութահարկ

 

Ներկայումս, չնայած այն հանգամանքին, որ ՋՕԸ-ները աշխատում են զգալի վնասներով, այնուհանդերձ, հարկային հաշվառման սխալների պատճառով ստիպված են վճարել շահութահարկ։ Գերազանցապես, դա, հետևանք է ՀՀ կառավարության կողմից հաստատված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգի ոչ ճիշտ կիրառման։

ՋՕԸ-ներում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 27-ի N 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգի (այսուհետ` Կարգ) ամբողջական կիրառման հնարավորության ուսումնասիրությունից և վերլուծությունից բխում է, որ`

 

 Կարգի ամբողջական և ճիշտ կիրառումը ՋՕԸ-ներում դժվար է և պահանջում է լրացուցիչ ծախսեր.

 Կարգի կիրառման հետևանքով ՋՕԸ-ները մշտապես «ենթարկվում են» լրացուցիչ հարկային ռիսկերի.

 նույնիսկ Կարգի ամբողջական և ճիշտ կիրառման պարագայում ՋՕԸ-ներում կառաջանա լրացուցիչ հարկվող շահույթ, որը տնտեսագիտական առումով հիմնավորված չէ:

 

Այս խնդրի լուծման նպատակով կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների համար դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հետ կապված հարկային օրենսդրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 

 հաշվետու ժամանակաշրջանում ՋՕԸ-ի կողմից ջրօգտագործողներին ոռոգման ջրի մատակարարման գծով առաջացած և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջում չմարված (չվճարված) դեբիտորական պարտքերը շահութահարկի հաշվարկման նպատակով նախատեսվում է համարել անհուսալի և նվազեցնել այդ հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից.

 նախորդ ժամանակաշրջաններում նույն մեթոդաբանությամբ անհուսալի ճանաչված և համախառն եկամտից նվազեցված դեբիտորական պարտքերը, հաշվետու ժամանակաշրջանում մարվելու դեպքում, շահութահարկի հաշվարկման նպատակով նախատեսվում է ավելացնել հարկվող շահույթին:

 

2.4. Ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում

 

Միջնաժամկետ հատվածում ՋՕԸ-ներին պետական աջակցության ուղղություններից մեկը հանդիսանալու է ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

 

Այս առումով առանձնացվում են զարգացման երկու գերակա ուղղություններ՝

 

1. ՋՕԸ-ներում ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի ներդրում և արմատավորում.

2. ՋՕԸ-ներում բյուջեի պլանավորման, կատարման և մոնիտորինգի ու հաշվետվողականության գործընթացների բարելավում։

 

ՀՀ կառավարությունը մտադիր է այս ուղղություններով գործողություններ ձեռնարկել՝ սկսած 2011 թվականից և այդ գործողությունները նախատեսվում է հիմնականում ֆինանսավորել երկկողմանի և բազմակողմանի դոնորական աջակցության շրջանակներում տրամադրվող տեխնիկական օժանդակության միջոցների հաշվին։

 

2.4.1. ՋՕԸ-ներում ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի ներդրում և արմատավորում

 

ՋՕԸ-ներում ռազմավարական (գործարար) ծրագրման ֆորմալ համակարգ ներկայումս ներդրված չէ և այդ ընկերությունների բյուջետային որոշումները կայացվում են կազմակերպության գործունեության, ֆինանսատնտեսական քաղաքականության և զարգացման հեռանկարների վերաբերյալ տեսլականի բացակայության պայմաններում` միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում ռիսկի տակ դնելով ընկերությունների կենսունակությունն ու գործունեության հաջողությունը:

 

Այդ բացերը լրացնելու նպատակով պետական աջակցության շրջանակներում նախատեսվում է միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝

 

 Ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի նախագծում (2011-2012 թթ.).

 Ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի փորձարկում ընտրված 3 ՋՕԸ-ներում (2012 թ.).

 ՋՕԸ-ների համապատասխան անձնակազմի վերապատրաստում և կարողությունների զարգացում.

 Ռազմավարական (գործարար) ծրագրման համակարգի աստիճանական ներդրում ՋՕԸ-ներում (2013-2015 թթ.)՝ այն հաշվով, որ մինչև 2016 թ. բոլոր ՋՕԸ-ներն ունենան հաստատված 3-5 տարի ժամկետով ռազմավարական (գործարար) ծրագրեր։

 

2.4.2. ՋՕԸ-ներում բյուջեների պլանավորման, կատարման, մոնիտորինգի և հաշվետվողականության գործընթացների բարելավում

 

ՋՕԸ-ների ներկայիս բյուջետավորման պրակտիկայում առկա են մի շարք բացեր։

 

Մասնավորապես՝

 

 ՋՕԸ-ների տարեկան բյուջեները կապակցված չեն ընկերության միջնաժամկետ ծրագրերի հետ, որոնք, որպես կանոն, բացակայում են.

 ՋՕԸ-ների բյուջեներում հիմնականում բացակայում է ֆինանսական ցուցանիշների, իրականացվող համապատասխան միջոցառումների և ոչ ֆինանսական ցուցանիշների միջև փոխկապվածությունը.

 ՋՕԸ-ներում չկա միասնական բյուջետավորման համակարգ, որը կփոխկապակցեր ընկերության բյուջեի կազմման և ծախսերի ֆինանսական գնահատման (costing) գործառույթները.

 Ոռոգման համակարգերի մաքրման և նորոգման աշխատանքների գծով ծախսերի պլանավորման ներկայիս մոտեցումները, որոնք հիմնվում են սահմանված ծախսային նորմատիվների վրա, հաճախ չեն արտացոլում ինչպես առանձին աշխատանքների իրականացման համար ներկայումս պահանջվող ծախսերի հարաբերակցությունը, այնպես էլ՝ այդ ծախսերի գծով շուկայական գների մակարդակը.

 ՋՕԸ-ներում զարգացած չի բյուջեների կատարման նկատմամբ ներքին մոնիտորինգի գործընթացը, իսկ դրամական հոսքերի կառավարման գործառույթները գտնվում են սաղմնային վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս արդյունավետ կառավարել դրամական միջոցները և կանխել լրացուցիչ պարտքերի կուտակումը:

 

ՋՕԸ-ներում բյուջեների պլանավորման, կատարման, մոնիտորինգի ու հաշվետվողականության գործընթացների բարելավման ուղղությամբ նախատեսվում է ՋՕԸ-ներին աջակցություն տրամադրել հետևյալ հարցերում՝

 

 Բյուջեի նոր ձևաչափի, պլանավորման մոտեցումների և դրանց ներդրման նպատակով մշակված էլեկտրոնային համակարգի ներդրում բոլոր ՋՕԸ-ներում (2011-2012 թթ.)4 .

 ՋՕԸ-ների բյուջեների պլանավորման և մոնիտորինգի էլեկտրոնային նոր համակարգի մշակում (2011-2012 թթ.).

 ՋՕԸ-ների բյուջեների պլանավորման և մոնիտորինգի էլեկտրոնային նոր համակարգի փորձարկում ընտրված 3 ՋՕԸ-ներում (2011-2012 թթ.).

 ՋՕԸ-ների համապատասխան անձնակազմի վերապատրաստում և կարողությունների զարգացում.

 ՋՕԸ-ների բյուջեների պլանավորման և մոնիտորինգի էլեկտրոնային նոր համակարգի աստիճանական ներդրում ՋՕԸ-ներում (2013-2015 թթ.)՝ այն հաշվով, որ մինչև 2016 թ. բոլոր ՋՕԸ-ներն ունենան բյուջեների պլանավորման և մոնիտորինգի բարելավված համակարգեր.

 Ոռոգման համակարգերի մաքրման և նորոգման աշխատանքների գծով ծախսերի պլանավորման վերանայում (2011-2012 թթ.)։

 

3. Պետական աջակցության ինստիտուցիոնալ շրջանակը և պետական կառավարման մարմինների դերակատարումը

 

Առաջնորդվելով սույն ռազմավարությամբ՝ ՀՀ կառավարությունը առանձին որոշմամբ հաստատելու է ՋՕԸ-ներին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության ընդհանուր սահմանաքանակները՝ ըստ տարիների և ըստ ՋՕԸ-ների, դրանց ճշգրտման մեխանիզմի մանրամասները, ոռոգման ջրի դիմաց վճարների հաշվարկային մակարդակներն ու դրամաշնորհների տրամադրման պայմանների մանրամասները։

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն բյուջետային գործընթացի շրջանակներում սույն ռազմավարությամբ նախատեսված ընթացիկ դրամաշնորհների, կապիտալ ծախսերի և բյուջետային փոխառությունների ծրագրերը ներառում է միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և տարեկան բյուջեների հայտերում՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին իրավունք է վերապահվելու բյուջետային տարվա ընթացքում իրականացնել պետական բյուջեով հաստատված ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր չափաքանակի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխումներ՝ ՋՕԸ-ների միջև։

 

Պետական ֆինանսական աջակցության ծրագրերի ընթացիկ մոնիտորինգի գործառույթը վերապահվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին։

 

Պետական ֆինանսական աջակցության թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի էլեկտրոնային կայքում հրապարակվելու են համապատասխան փաստաթղթերն ու տեղեկատվությունը, ներառյալ՝ ժամանակացույցեր, հիմնական դրույթներ, դրամաշնորհային պայմանագրերի օրինակելի ձևեր, ըստ ՋՕԸ-ների պետական ֆինանսական աջակցության սահմանաքանակներ և այլն։

 

4. Հիմնական ցուցանիշներ

 

 ՋՕԸ-ների 2012 - 2016 թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումների հիմնական ամփոփ ցուցանիշները ներկայացվում են ստորև բերվող աղյուսակում.

 

Ցուցանիշներ

չ/մ

2012

2013

2014

2015

2016

Եկամուտներ (ԱԱՀ-ից ազատված)

հազ. դրամ

6,300,237

7,392,456

7,948,679

8,782,145

9,293,811

Ծախսեր (ներառյալ ծախսագրված ԱԱՀ-ն)

հազ. դրամ

9,216,231

9,424,271

9,535,885

9,657,856

9,784,685

Ջրի միջին ինքնարժեք

դրամ/խմ

16.47

16.76

16.88

17.01

17.14

Ջրի միջին իրացման գին (ներառյալ անդամավճարները)

դրամ/խմ

11.26

13.15

14.07

15.46

16.28

Հաշվեգրային ճեղքվածք

հազ. դրամ

-3,313,618

-2,537,758

-2,189,616

-1,687,764

-1,303,155

Հաշվեգրային ճեղքվածք մեկ հեկտարի հաշվով

դրամ/հա

-25,673

-19,564

-16,796

-12,882

-9,897

Վնասներ չհավաքագրումից

հազ. դրամ

-620,814

-686,553

-594,571

-539,155

-457,002

             

Ոռոգվող հողատարածքներ

հա

129,071

129,716

130,362

131,014

131,669

Էլեկտրաէներգիայի ծախս

հազ. կվտ.ժ

120,811

121,376

121,921

122,492

123,042

Ոռոգման ցանցի երկարություն

հա/կմ

8.27

8.31

8.35

8.39

8.53

Ջրտուք

հազ. խմ

559,466

562,266

564,874

567,699

569,965

Ոռոգման ջրի տեսակարար ծախս մեկ հեկտարի հաշվով

խմ/հա

4,335

4,335

4,333

4,333

4,333

Ոռոգման ջրի կորուստներ

տոկոս

42.9%

42.9%

42.9%

42.9%

42.9%

             

Հավաքագրում*

հազ. դրամ

5,447,730

6,365,484

6,949,985

7,663,675

8,347,575

Հավաքագրման աստիճան*

տոկոս

86.5%

86.1%

87.4%

87.3%

89.8%

Պետական ընթացիկ դրամաշնորհների ծավալը

հազ. դրամ

3,934,432

3,224,311

2,784,187

2,226,919

1,760,157

Պետական ընթացիկ դրամաշնորհներ ստացող ՋՕԸ-ների թիվը

ընկերություն

36

33

31

26

21

Ծախսածածկում, հաշվեգրային

տոկոս

68.4%

78.4%

83.4%

90.9%

95.0%

Ծախսածածկում, փաստացի հավաքագրվածի հաշվով*

տոկոս

59.1%

67.5%

72.9%

79.4%

85.3%

             

Ոռոգման ջրի դիմաց վճար (նվազագույն), ԱԱՀ-ից ազատված

դրամ/խմ

11.00

12.00

12.00

13.00

13.00

Միջին իրացման գին (առանց անդամավճարներից ստացված եկամուտների)

դրամ/խմ

11.00

11.75

11.81

12.50

12.50

* Հաշվի են առնված նաև նախորդ տարիներին կուտակված դեբիտորական պարտքերի մարման գծով մուտքերը։

 

Հավելվածներ

 

 Հավելված 1. Ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները  (նորմերը)՝ ըստ ՋՕԸ-ների, 2012-2016 թթ.

 

 

 ՋՕԸ-ի անվանումը

2010

2011

2012

2013

2014

2015

2016

1

«Ազատ» ՋՕԸ

48.30%

48.30%

48.30%

48.30%

48.30%

48.30%

48.30%

2

«Ակնալիճ» ՋՕԸ

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

3

«Ամբերդ» ՋՕԸ

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

4

«Աշտարակ» ՋՕԸ

51.60%

51.60%

51.60%

51.60%

51.60%

51.60%

51.60%

5

«Ապարան-Արագած» ՋՕԸ

38.50%

38.50%

38.50%

38.50%

38.50%

38.50%

38.50%

6

«Արարատ» ՋՕԸ

35.00%

35.00%

35.00%

35.00%

35.00%

35.00%

35.00%

7

«Արաքս» ՋՕԸ

43.00%

43.00%

43.00%

43.00%

43.00%

43.00%

43.00%

8

«Արմավիր» ՋՕԸ

44.60%

44.60%

44.60%

44.60%

44.60%

44.60%

44.60%

9

«Արտաշատ» ՋՕԸ

42.30%

42.30%

42.30%

42.30%

42.30%

42.30%

42.30%

10

«Գավառ» ՋՕԸ

31.50%

31.50%

31.50%

31.50%

31.50%

31.50%

31.50%

11

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

26.80%

26.80%

26.80%

26.80%

26.80%

26.80%

26.80%

12

«Գետիկ» ՋՕԸ

39.90%

39.90%

39.90%

39.90%

39.90%

39.90%

39.90%

13

«Եղեգնաձոր» ՋՕԸ

38.30%

38.30%

38.30%

38.30%

38.30%

38.30%

38.30%

14

«Եղվարդ» ՋՕԸ

46.90%

46.90%

46.90%

46.90%

46.90%

46.90%

46.90%

15

«Երևան» ՋՕԸ

40.00%

40.00%

40.00%

40.00%

40.00%

40.00%

40.00%

16

«Թալին» ՋՕԸ

53.00%

53.00%

53.00%

53.00%

53.00%

53.00%

53.00%

17

«Իջևան» ՋՕԸ

24.10%

24.10%

24.10%

24.10%

24.10%

24.10%

24.10%

18

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

32.90%

32.90%

32.90%

32.90%

32.90%

32.90%

32.90%

19

«Խոյ» ՋՕԸ

46.00%

46.00%

46.00%

46.00%

46.00%

46.00%

46.00%

20

«Կապան» ՋՕԸ

30.00%

30.00%

30.00%

30.00%

30.00%

30.00%

30.00%

21

«Կոտայք» ՋՕԸ

47.00%

47.00%

47.00%

47.00%

47.00%

47.00%

47.00%

22

«Հրազդան-ջուր» ՋՕԸ

40.60%

40.60%

40.60%

40.60%

40.60%

40.60%

40.60%

23

«Մասիս» ՋՕԸ

35.50%

35.50%

35.50%

35.50%

35.50%

35.50%

35.50%

24

«Մարտունի» ՋՕԸ

45.80%

45.80%

45.80%

45.80%

45.80%

45.80%

45.80%

25

«Մեղրի» ՋՕԸ

40.50%

40.50%

40.50%

40.50%

40.50%

40.50%

40.50%

26

«Մերձափնյա» ՋՕԸ

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

42.70%

27

«Մուսալեռ» ՋՕԸ

47.80%

47.80%

47.80%

47.80%

47.80%

47.80%

47.80%

28

«Նաիրի» ՋՕԸ

36.50%

36.50%

36.50%

36.50%

36.50%

36.50%

36.50%

29

«Նոյեմբերյան» ՋՕԸ

34.50%

34.50%

34.50%

34.50%

34.50%

34.50%

34.50%

30

«Շամիրամ» ՋՕԸ

39.10%

39.10%

39.10%

39.10%

39.10%

39.10%

39.10%

31

«Շենիկ» ՋՕԸ

43.40%

43.40%

43.40%

43.40%

43.40%

43.40%

43.40%

32

«Շիրակ» ՋՕԸ

51.00%

51.00%

51.00%

51.00%

51.00%

51.00%

51.00%

33

«Որոտան» ՋՕԸ

40.70%

40.70%

40.70%

40.70%

40.70%

40.70%

40.70%

34

«Ուտիք» ՋՕԸ

30.90%

30.90%

30.90%

30.90%

30.90%

30.90%

30.90%

35

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

26.30%

26.30%

26.30%

26.30%

26.30%

26.30%

26.30%

36

«Սև ջուր – Ախթամար» ՋՕԸ

33.90%

33.90%

33.90%

33.90%

33.90%

33.90%

33.90%

37

«Սիսիան» ՋՕԸ

31.60%

31.60%

31.60%

31.50%

31.50%

31.40%

31.40%

38

«Վաղարշապատ» ՋՕԸ

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

39

«Վայք» ՋՕԸ

30.80%

30.80%

30.80%

30.80%

30.80%

30.80%

30.80%

40

«Վարդենիս» ՋՕԸ

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

40.90%

41

«Վեդի» ՋՕԸ

41.80%

41.80%

41.70%

41.70%

41.60%

41.60%

41.50%

42

«Փարպի» ՋՕԸ

41.60%

41.60%

41.60%

41.60%

41.60%

41.60%

41.60%

43

«Քասախ» ՋՕԸ

37.00%

37.00%

37.00%

37.00%

37.00%

37.00%

37.00%

44

«Քարակերտ» ՋՕԸ

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

43.60%

 

Ընդամենը

42.90%

42.90%

42.90%

42.90%

42.90%

42.90%

42.90%

Հավելված 2. ՋՕԸ-ների սպասարկման տարածքում մեկ հեկտար ոռոգելի հողատարածքի հաշվով համախառն գյուղատնտեսական արտադրանքի միջին հաշվարկային մակարդակների գնահատական՝ ըստ ՋՕԸ-ների

 

   

2010

2011

2012

2013

2014

2015

2016

1

«Ազատ» ՋՕԸ

1,700,000

1,733,831

1,768,335

1,803,526

1,839,417

1,876,022

1,913,356

2

«Ակնալիճ» ՋՕԸ

1,400,000

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

3

«Ամբերդ» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,413,646

1,441,778

1,470,470

4

«Աշտարակ» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

5

«Ապարան-Արագած» ՋՕԸ

1,900,000

1,937,811

1,976,374

2,015,705

2,055,819

2,096,731

2,138,457

6

«Արարատ» ՋՕԸ

1,700,000

1,733,831

1,768,335

1,803,526

1,839,417

1,876,022

1,913,356

7

«Արաքս» ՋՕԸ

1,800,869

1,836,707

1,873,258

1,910,537

1,948,558

1,987,335

2,026,884

8

«Արմավիր» ՋՕԸ

1,800,000

1,835,821

1,872,355

1,909,615

1,947,618

1,986,376

2,025,906

9

«Արտաշատ» ՋՕԸ

1,700,000

1,733,831

1,768,335

1,803,526

1,839,417

1,876,022

1,913,356

10

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

11

«Գավառ» ՋՕԸ

1,356,444

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

12

«Գետիկ» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

13

«Եղեգնաձոր» ՋՕԸ

1,500,000

1,529,851

1,560,296

1,591,346

1,623,015

1,655,314

1,688,255

14

«Եղվարդ» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

15

«Երևան» ՋՕԸ

1,500,000

1,529,851

1,560,296

1,591,346

1,623,015

1,655,314

1,688,255

16

«Թալին» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

17

«Իջևան» ՋՕԸ

1,800,000

1,835,821

1,872,355

1,909,615

1,947,618

1,986,376

2,025,906

18

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

19

«Խոյ» ՋՕԸ

1,400,000

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

20

«Կապան» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

21

«Կոտայք» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

22

«Հրազդան-ջուր» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

23

«Մասիս» ՋՕԸ

1,700,000

1,733,831

1,768,335

1,803,526

1,839,417

1,876,022

1,913,356

24

«Մարտունի» ՋՕԸ

1,400,000

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

25

«Մեղրի» ՋՕԸ

2,000,000

2,039,801

2,080,394

2,121,795

2,164,020

2,207,085

2,251,007

26

«Մերձափնյա» ՋՕԸ

1,800,000

1,835,821

1,872,355

1,909,615

1,947,618

1,986,376

2,025,906

27

«Մուսալեռ» ՋՕԸ

1,400,000

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

28

«Նաիրի» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

29

«Նոյեմբերյան» ՋՕԸ

2,100,000

2,141,791

2,184,414

2,227,885

2,272,221

2,317,439

2,363,557

30

«Շամիրամ» ՋՕԸ

1,300,000

1,678,426

1,711,827

1,745,894

1,780,638

1,816,073

1,852,214

31

«Շենիկ» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

32

«Շիրակ» ՋՕԸ

950,000

968,905

988,187

1,007,853

1,027,909

1,048,365

1,069,228

33

«Որոտան» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

34

«Ուտիք» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

35

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

36

«Սև ջուր Ախթամար» ՋՕԸ

1,800,000

1,835,821

1,872,355

1,909,615

1,947,618

1,986,376

2,025,906

37

«Սիսիան» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

38

«Վաղարշապատ» ՋՕԸ

1,400,000

1,427,861

1,456,276

1,485,256

1,514,814

1,544,959

1,575,705

39

«Վայք» ՋՕԸ

1,500,000

1,529,851

1,560,296

1,591,346

1,623,015

1,655,314

1,688,255

40

«Վարդենիս» ՋՕԸ

1,000,000

1,019,900

1,040,197

1,060,897

1,082,010

1,103,542

1,125,503

41

«Վեդի» ՋՕԸ

1,700,000

1,733,831

1,768,335

1,803,526

1,839,417

1,876,022

1,913,356

42

«Փարպի» ՋՕԸ

1,300,565

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

43

«Քասախ» ՋՕԸ

1,300,000

1,325,871

1,352,256

1,379,167

1,406,613

1,434,605

1,463,154

44

«Քարակերտ» ՋՕԸ

1,100,000

1,121,891

1,144,217

1,166,987

1,190,211

1,213,897

1,238,054

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

1 ՀՀ կառավարության «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» 2007 թ. փետրվարի 8-ի թիվ 188-Ն որոշում։

2  Որպես հաստատուն ծախսեր են դիտվում ՋՕԸ-ների ընդամենը ընթացիկ ծախսերը՝ առանց էլեկտրաէներգիայի և գնովի ոռոգման ջրի գծով ծախսերի։

3  Հաշվարկներում բազային են դիտվել 2010 թ. համախառն գյուղատնտեսական արտադրանքի գնահատականները՝ հաջորդ տարիների համար կիրառելով համախառն գյուղատնտեսական արտադրանքի՝ տարեկան 2.5 տոկոս հավելաճի ենթադրությունը։

4  Աշխատանքներն իրականացվում են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում: