Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.320
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2010 թվականի N 239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) 1-ին կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«N 7 հավելվածում նշված հավելավճարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 17
 Երևան

 
 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 4-ի N 239-Ն որոշման

 

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

 Չ Ա Փ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ

 

 

«

(դրամ)

NN
ը/կ

Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական

Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ

1

2

3

4

1.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)

1043307

966025

2.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)

1043307

966025

3.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)

908064

772820

4.

Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)

770486

684876

5.

Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)

579615

463692

6.

Արգենտինայի Հանրապետություն

579615

540974

7.

Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)

309128

270487

8.

Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)

799022

684876

9.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա)

579615

540974

10.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո)

463692

405731

11.

Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)

513657

456584

12.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)

884632

770486

13.

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե)

386410

347769

14.

Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)

483013

386410

15.

Թուրքմենստան (Աշխաբադ)

386410

309128

16.

Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա)

970241

856095

17.

Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)

856095

799022

18.

Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)

456584

399511

19.

Իրաքի Հանրապետություն (Բաղդադ)

386410

347769

20.

Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա)

502333

386410

21.

Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)

463692

386410

22.

Կանադա (Օտտավա)

695538

502333

23.

Հնդկաստանի Հանրապետություն (Դելի)

579615

444372

24.

Հունաստանի Հանրապետություն (Աթենք)

684876

627803

25.

Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)

425051

386410

26.

Ճապոնիա (Տոկիո)

1932050

1545640

27.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)

1266960

1140264

28.

Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա)

970241

913168

29.

Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)

1284143

1141460

30.

Չեխիայի Հանրապետություն (Պրահա)

770486

684876

31.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)

579615

444372

32.

Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ)

502333

386410

33.

Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)

734179

695538

34.

Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)

463692

425051

35.

Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով)

347769

309128

36.

Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)

579615

463692

37.

Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս)

463692

386410

38.

Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ)

386410

347769

39.

Վրաստան (Թբիլիսի)

289808

251167

40.

Վրաստան (Բաթում)

309128

270487

41.

Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)

386410

309128

42.

Ուկրաինա (Կիև)

502333

386410

43.

Քուվեյթի Պետություն

1545640

1159230

44.

Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)

1426825

1369752

45.

Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)

770486

684876

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան