ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2009 թվականի N 37-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը՝
Վ. Գաբրիելյան | - | ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (հայկական պատվիրակության ղեկավար) |
Վ. Վարդանյան | - | ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ |
Վ. Արամյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|