Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 81-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հ. Աբրահամյան -ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)

Դ. Լոքյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

Վ. Այվազյան

-ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

Գ. Մալխասյան

-ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ս. Պապյան 

-ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ս. Գալստյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

-ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարյան

-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր
Ա. Ալավերդյան
-ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության
պետի տեղակալ
Գ. Խաչատրյան
-ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
նախագահի տեղակալ
Մ. Մաթևոսյան
-«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրեն
Ա. Թարզյան
-«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Ս. Սարգսյան
-«Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)

Հ. Սանասարյան

-Կանաչների միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան
-«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 27
Երևան