Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.1998-12.09.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.1998

040.0038.30.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

30 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 1998 թվականի N 38

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 82274 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հրազդանի «Ագրոմեքենայացում» տնտհաշվարկային միավորում» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հրազդանի «Ագրոմեքենայացում» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. Հրազդանի «Ագրոմեքենայացում» տնտհաշվարկային միավորում» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. Հրազդանի «Ագրոմեքենայացում» տնտհաշվարկային միավորում» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 56840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 56840 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5684 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 25431 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հրազդանի «Ագրոմեքենայացում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Հրազդանի «Ագրոմեքենայացում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Հրազդանի «Ագրոմեքենայացում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի «Ագրոմեքենայացում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. «Կոմունտնտ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Գլաձոր» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2.2. «Կոմունտնտ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Չարենցավանի «Կարենիս» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

2.3. «Կոմունտնտ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Արա» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

Սեփականաշնորհման պայմանագրում Գավառի «Խալդի-1» հյուրանոցում բնակեցված փախստականների վերաբերյալ նախատեսել հետևյալ պայմանները՝

հյուրանոցում ժամանակավորապես ապաստանած 8 փախստական ընտանիքի բնակության իրավունքները պահպանել 3 տարի ժամկետով.

բաժանորդագրությունը կայանալու պահից 2,5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվին փոխանցել 1200 հազ. դրամ.

3 տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայությունների վարձը գանձվում Է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3.1. Սեփականաշնորհել 32526 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայգազարդ» պետական կոնցեռնի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մասիսի «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Հայգազարդ» պետական կոնցեռնի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

3.3. «Հայգազարդ» պետական կոնցեռնի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 23540 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 23540 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 2354 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8987 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մասիսի «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Մասիսի «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Մասիսի՝ «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիսի «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 45749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայգազարդ» պետական ձեռնարկության գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գյուղատնտեսական մթերքի արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Հայգազարդ» պետական ձեռնարկության գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

4.3. «Հայգազարդ» պետական ձեռնարկության գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 40930 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 40930 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 4093 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4824 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյուղատնտեսական մթերքի արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Գյուղատնտեսական մթերքի արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Գյուղատնտեսական մթերքի արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյուղատնտեսական մթերքի արտադրություն և վերամշակում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 435161 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայէներգաշինարդ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայէներգաշինարդ» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Հայէներգաշինարդ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Հայէներգաշինարդ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 240460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 240460 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 24046 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 194698 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայէներգաշինարդ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Հայէներգաշինարդ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Հայէներգաշինարդ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայէներգաշինարդ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել 92930 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինվերանորոգում» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Շինվերանորոգում» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Շինվերանորոգում» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 63460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 63460 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6346 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 29469 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազգագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 494196 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հ. Մեղապարտ» տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Հակոբ Մեղապարտ» տպագրատուն» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Հ. Մեղապարտ» տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Բիգովալնի» ՈւՊՎ-504.366 տիպի մեքենան և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

7.3. «Հ. Մեղապարտ» տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 475210 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 229760 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման հետևանքով պետական բաժնեմասը կազմել Է 48,35 տոկոս)։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 22976 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 18987 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հակոբ Մեղապարտ» տպագրատուն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Հակոբ Մեղապարտ» տպագրատուն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Հակոբ Մեղապարտ» տպագրատուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հակոբ Մեղապարտ» տպագրատուն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարկումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Թույլատրել «Երևանյան բազալտ» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ից վարձակալած՝ 72584 հազ. դրամ գնահատված «Երևանյան բազալտ» ՓԲԸ-ի 58067 հազ. դրամ պետական բաժնեմասը։

8.2. «Երևանյան բազալտ» ՓԲԸ-ի կազմից առանձնացնել «Կարմիր բլուր» կայարանից Սպանդարյանի արդյունաբերական հանգույց ձգվող երկաթգիծը (14 կմ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

8.4. Գաղտնի։

9.1. Թույլատրել «Ասֆալտբետոնի գործարան» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալած՝ 18096 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

10.1. Թույլատրել «Էներգաբետոն» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած՝ 158671 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

11. «Հայգազարդ» պետական կոնցեռնի կազմից առանձնացնել ատամնաբուժական պոլիկլինիկայի անավարտ շինարարության օբյեկտը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով։

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 30-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան