Գլխավոր տեղեկություն
Համար
N 1789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2007-13.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1245
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1789-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Թումանյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Սպիտակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 14
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Հայքի հրապարակ:

III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին ու խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ տրվող հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունները և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն) 

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

(3-րդ կետը լրաց. 27.10.05 N 1833-Ն)

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Թումանյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Սպիտակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1789-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ

NN ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

1.

Վարչական շենք

1

91221200

2.

Վանաձորի մշակույթի տան շենք

1

531475

3.

Մշակույթի տան կապիտալ շինարարական աշխատանքներ

 

292642

4.

Գյուղշինարարության տեխնիկում

1

3922471

5.

Մարզային ենթակայության ճանապարհներ

 

159965300

6.

Մարզպետարանի անցակետ

1

598261

7.

Քիմ. գործարանի հանգստի տան բազա

1

335762

8.

Ավտոմեքենա «ԳԱԶ-31029»

1

844530

9.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1

446636

10.

Ավտոմեքենա «ԳԱԶ-2410»

1

323235

11.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3129»

1

529000

12.

Ավտոմեքենա «ՈՒԱԶ» ավտոկատաֆալկա (մշակույթիպալատի)

1

2942

13.

Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286

2

769000

14.

Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286

2

492480

15.

Համակարգիչ «Պենտիում-133» IBM 286

1

246240

16.

Համակարգիչ «Պենտիում»

2

980804

17.

External zip drive oreguwetent

1

60771

18.

Autosultches 2 PV-I PTn

1

9512

19.

Համակարգիչ «Պանասոնիկ» ATC

1

1172880

20.

Համակարգիչ Dell Power Egge 1300

1

2583995

21.

Համակարգիչ Dell Optiplex-110 zip drive VECAH

6

4469898

22.

Համակարգիչ Dell Optiplex-100

23

14438595

23.

Համակարգիչ «Պենտիում-III» H8R

10

6173460

24.

Համակարգիչ «Ինթել Պենտիում-III»

5

3959350

25.

Համակարգիչ «Ինթել Պենտիում-III»

3

3219576

26.

Տպող սարք «LJ-2100»

4

1487880

27.

Տպող սարք «LJ-1100»

13

2810613

28.

Տպող սարք «DJ-840C»

1

213596

29.

Տպող սարք «DJ-840C»

1

101589

30.

Տպող սարք Scanner A3AP

1

230267

31.

Պատճենահանող սարք «Քենոն 1215»

1

992266

32.

Պատճենահանող սարք «Քենոն ՖՍ-230»

1

304029

33.

Պատճենահանող սարք «Քենոն 528-45»

1

422760

34.

Տպող սարք «LJ-1100»

1

233280

35.

Հոսանքի կարգավորիչ «APC Smart-UPS»

1

239645

36.

Հոսանքի կարգավորիչ «APC Smart-UPS»

11

1203433

37.

Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad 100 MB»

1

67726

38.

Հիշողության սարք «Zip Drive EXT Lonad 100 MB»

2

156290

39.

Հիշողության սարք «Zip Drive Lnt Lonad 100»

5

169315

40.

Մոդեմ «US Robotics»

10

625160

41.

Մոդեմ «US Robotics»

2

260484

42.

Մոդեմ «Elcom-56K»

5

169315

43.

Մոդեմ «US Robotics»

2

67726

44.

Ցանցային բաժանիչ սարք «HUB 16x30 Co 140 Office Connect»

2

224016

45.

Ցանցային բաժանիչ սարք «HUB 8x3 Com Office Connect»

2

72936

46.

Ցանցային բաժանիչ սարք «HUB 8xHP Pro Curve-10 Bace-T»

5

182340

47.

Ցանցային բաժանիչ սարք «HUB 8xDlink 10 Bace-T»

2

83354

48.

Սելեկտոր-կոմուտատոր

1

150000

49

Սելեկտոր-կոմուտատոր

2

234000

50.

Սելեկտոր «Կոմաքս»

1

42000

51.

Կոմուտատոր

1

1200000

52.

Ֆաքսի ապարատ

2

395400

53.

Ֆաքսի «KX F1110»

1

289000

54.

Սելեկտոր

1

55556

55.

Ֆաքսի ապարատ 9600

1

140039

56.

BP X տիպի մինի ավտոմատ հեռախոսակայան 16 ապարատով և 1 սիստեմայով

1

-

57.

Հեռախոս-ֆաքս Electronic moduler swinching sistem KX-T

1

674131

58.

Ֆաքսի ապարատ «Քենոն B-150»

1

214638

59.

Լուսարձակ «Սոնի VPL Px-20»

1

4251089

60.

Պատճենահանող մեքենա UTAX 2113

1

5506619

61.

Office 97 (License for multiple sites)

1

214022

62.

Lazer printer memory 4 MB

1

414833

63.

Սնուցող սարք «UPS 600»

2

96178

64.

WIN 98 (English)

1

60772

65.

Գրամեքենա «Ռոբոտրոն 202»

1

16736

66.

Գրամեքենա «Լիտվիցա»

1

8675

67.

Գրամեքենա «Օպտիմա»

1

27394

68.

Գրամեքենա «Օպտիմա»

1

45125

69.

Կահույք` արտասահմանյան

1

114881

70.

Կահույք «Անդրեյ»

1

38400

71.

Կահույք պատ

1

150000

72.

Փափուկ կահույք` նախասրահի

1

24259

73.

Փափուկ կահույք` նախասրահի

1

294000

74.

Փափուկ կահույք` նախասրահի

1

110000

75.

Փափուկ կահույք` նախասրահի

1

230000

76.

Կահույք` խոհանոցի

1

150000

77.

Սեղանի լրակազմ (դահլիճի)

1

550000

78.

Գրասեղանի լրակազմ

1

8600

79.

Գրասեղանի լրակազմ

5

29000

80.

Սեղան` նախագահական

2

84640

81.

Սեղան` նախագահական

1

27400

82.

Գրապահարան

52

410072

83.

Գրապահարան (լրակազմ)

3

41736

84.

Բազկաթոռ` կաշվե

1

120000

85.

Բազկաթոռ` կաշվե

2

72000

86.

Պահարան

1

60000

87.

Փոշեկուլ

1

66800

88.

Գրասեղանի լրակազմ

1

45000

89.

Բաք` ջրի (էլ տաքացուցիչ)

1

120000

90.

Հեռախոս «Պանասոնիկ»

4

287680

91.

Հեռախոս «Պանասոնիկ»

2

127440

92.

Հեռախոս «ՍԵՀԱՈ»

1

808000

93.

Դիկտոֆոն

1

27300

94.

Հեռուստացույց «Վիտյազ»

1

23000

95.

Հեռուստացույց «Վիտյազ 381»

1

30780

96.

Հեռուստացույց «JVC»

1

230000

97.

Հեռուստացույց «JVC»

2

410000

98.

Տեսամագնիտոֆոն

1

120000

99.

Սառնարան «Մինսկ»

1

13300

100.

Սառնարան «Դոնբաս»

1

13620

101.

Սառնարան «Օրսկ»

1

23546

102.

Սառնարան «Օրսկ»

1

9300

103.

Գրասեղան (Տասիսից)

1

286011

104.

Գրասեղան

3

843966

105.

Գրասեղան

3

562644

106.

Պահարան

3

468870

107.

Գրասեղան

1

218806

108.

Բազկաթոռ` ճոճվող

1

481373

109.

Ճոճաթոռ

4

187548

110.

Բազկաթոռ` ճոճվող

3

168793

111.

Աթոռներ` սովորական

7

196925

112.

Շարժական գրատախտակ

2

312580

113.

Գրատախտակ

1

31258

114.

Գրադարակ

1

62516

115.

Գրադարակ

2

187548

116.

Ջահ

1

156290

117.

Կախիչ` հագուստի

1

37510

118.

Սառնարան

1

187548

119.

Ջեռուցիչ «Ուֆեսա»

2

93774

120.

Ջեռուցիչ «Ceepass»

1

93774

121.

Անվտանգության համակարգ

2

500128

122.

Դաշնամուր (մշակույթի պալատից)

1

248

123.

Նկարներ

3

495

124.

Հայկական տարազներ (Էսքիզներ)

9

671

125.

Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ»

1

696

126.

Կինոպրոյեկտոր «23-ԿՊԽ»

2

1390

127.

Կարապիկ (լիբյոտկա)

1

182

128.

Ապարատ «Սալիստ»

1

828

129.

Գորգ

1

236

130.

Նախագահական սեղան

5

767

131.

Դարակներ` երկաթյա

10

1354

132.

Լուսարձակ

6

1185

133.

Լուսարձակ (հետնամասի)

1

984

134.

Գրամեքենա «Պրոգրես»

1

353

135.

Բիլիարդի սեղան

1

230

136.

Բարձրախոս

2

354

137.

Լուսամփոփ «Ախթամար»

4

51525

138.

Լուսամփոփ «Վանաձոր 15»

1

6831

139.

Լուսամփոփ «Վանաձոր 18»

2

21637

140.

ՈՒժեղացուցիչ «Էլեկտրոն»

1

298

141.

ՈՒժեղացուցիչ «Պուլս 4-001»

1

345

142.

Էլեկտրական նվագարկիչ 006

1

276

143.

Ջահ «Զվարթնոց»

4

52132

144.

Ջահ 184 լամպանոց

2

75016

145.

Ջահ «Մալմեխ»

2

25578

146.

Բազմոց

1

942

147.

Բազկաթոռ

1

922

148.

Ջահ «Վանաձոր-18»

4

40417

149.

Որմնալամպ «Տաթև-5»

14

24279

150.

Հաշվիչ մեքենա

1

109

151.

Տրանսֆորմատոր

1

953

152.

(152-րդ տողը հանվել է 29.06.06 N 928-Ն)

153.

Թումանյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2045200

154.

Սպիտակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2655800

155.

Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

2199900

156.

Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք

 

1123600

 

Ընդամենը

 

344156991

(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան