«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը`
ծառայողական` կարճ ակոսափող,
քաղաքացիական,
որսորդական` ակոսափող և ողորկափող,
գազային` ատրճանակ և ռևոլվեր,
ազդանշանային.
բ) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի քանակը` յուրաքանչյուր ինկասատորին մեկ միավոր զենքի հաշվարկով.
գ) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մոդելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում ինկասացիոն ծառայություններին օրենքով սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի առանձին տեսակներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2023, N 745-Ն | 01.06.2023, N 1359-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|