«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2000 թվականի N 271
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547, 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 800, 2000 թվականի մարտի 17-ի N 124, 2000 թվականի մարտի 31-ի N 144 և 2000 թվականի ապրիլի 19-ի N 192 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
4-րդ կետի «ե» և 6-րդ կետի «գ» ենթակետերում «1 հունիսի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերով:
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հոկտեմբերի 2000 թ.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |