«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
2 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի N 237
քաղ. Երևան
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Առաջնային բժշկական օգնություն
1. Նախաբժշկական օգնություն`
մանկաբարձական
բուժքույրական
ատամնաբուժական
2. Բժշկական ընդհանուր պրակտիկա
3. Մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
4. Ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա
5. Մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա
6. Ընտանեկան բժշկություն
Մասնագիտացված բժշկական օգնություն
1. Հիմնական մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`
ներքին բժշկական
մանկաբուժական
մանկաբարձական
գինեկոլոգիական
ընդհանուր վիրաբուժական
մանկական ընդհանուր վիրաբուժական
անեսթեզիոլոգիական
վերակենդանացման
նյարդաբանական
հոգեբուժական
բժշկական շտապ օգնության
մաշկաբանական
վեներաբանական
ախտաբանական
դատաբժշկական
լաբորատոր-ախտորոշիչ
ճառագայթային ախտորոշիչ
ֆիզիոթերապևտիկ
վերականգնողական
ֆունկցիոնալ ախտորոշիչ
ներզննական (էնդոսկոպիական)
2. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`
ուռուցքաբանական
ալերգոլոգիական
անընկալունաբանական (իմունոլոգիական)
թոքաբանական
սրտաբանական
աղեստամոքսաբանական (գաստրոէնտերոլոգիական)
երիկամաբանական (նեֆրոլոգիական)
ռևմատոլոգիական
արյունաբանական
ներզատաբանական (էնդոկրինոլոգիական)
տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ)
վարակիչ հիվանդների
մասնագիտական հիվանդների (պրոֆպաթոլոգիական)
նեոնատոլոգիական
պերինատոլոգիական
ներզատագինեկոլոգիական
նյարդավիրաբուժական
քիթ-կոկորդ-ականջաբանական (օտորինոլարինգոլոգիական)
ակնաբանական
կրծքային վիրաբուժական
սրտային վիրաբուժական
անոթային վիրաբուժական
ուրոլոգիական
պրոկտոլոգիական
վնասվածքաբանական
օրթոպեդիական պլաստիկ
վիրաբուժական
որովայնային վերակառուցողական (աբդոմտնալ-ռեկոնստրուկտիվ)
վիրաբուժական
միկրովիրաբուժական
դիմածնոտային վիրաբուժական
էնկոսկոպիկ վիրաբուժական
նորածնային վիրաբուժական
ներզատավիրաբուժական
այրվածքաբանական
սուրդոլոգիական
փոխներարկումային (պերֆուզիոլոգիական)
տրանսֆուզիոլոգիական)
թունաբանական
հոգեթերապևտիկ (փսիխոթերապևտիկ)
թմրաբանական (նարկոլոգիական)
դատահոգեբուժական փորձաքննության
սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)
կոսմետոլոգիական
բժշկական գենետիկական
ռենտգենաբանական
սոնոգրաֆիական
հերիատրիական
սպորտային բժշկական
ռեֆլեքսաթերապևտիկ
մանուալ թերապևտիկ
շարժաթերապևտիկ
բակտերիոլոգիական
վիրուսաբանական
սնկաբանական
թերապևտիկ ստոմատոլոգիական
վիրաբուժական ստոմատոլոգիական
օրթոպեդիկ ստոմատոլոգիական
օրթոդոնտիկ ստոմատոլոգիական
դիետոլոգիական
ռեպրոդուկտոլոգիական
հեմոդիալիզական
կլինիկական դեղորայքային
Ծանոթություն: |
Մանկաբուժական ասպարեզում նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակների անվանմանն ավելացվում է «մանկական» բառը: |