ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 6-րդ կետում «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-209-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
