«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1996 թվականի N 343
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման ու պահպանման վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: Նշված պարզաբանումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել «Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.1998, թիվ 159 | 09.03.1998, N 343 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|