ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով վերակազմավորման և վերագրանցման ենթակա ձեռնարկությունների մեծ քանակությունը և գործող ձեռնարկությունների լուծարման աննպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «1993 թվականի հունվարի 1-ը», իսկ 18-րդ կետի երկրորդ պարբերության «զ» ենթակետում` «1992 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «1994 թվականի հունվարի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետի պահանջներին.
- մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնել հաղորդում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի վերոհիշյալ որոշումը չկատարելու պատճառների և հետագայում այն կատարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|