ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «հարյուրքսանապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 189.3-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ոչ հայերեն ձևավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.
2) 1-ին մասը «ոչ հայերեն ձևավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.
3) 1-ին մասի «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
4) 2-րդ մասի «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 189.6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-163-Ն |