ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 օգոստոսի 2021 թ. |
N 422-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 566-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 97-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետը և նույն որոշման 4-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել, որ սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած պետական մարմինների կողմից՝
1) դրամաշնորհային մրցույթների անցկացումը, պայմանագրերի կնքումը, հաշվառումը և կնքված պայմանագրի արդյունքների ընդունումն իրականացվում են Armeps և Armeps/ppcm էլեկտրոնային համակարգերի միջոցով.
2) առանց մրցույթի դրամաշնորհի տրամադրման, պայմանագրերի կնքման, հաշվառման և կնքված պայմանագրի արդյունքների ընդունման գործընթացներն իրականացվում են Armeps/ppcm համակարգի միջոցով:
2. Հաստատել՝
1) դրամաշնորհների պլանների և կնքված պայմանագրերի հաշվառման, պայմանագրի արդյունքների ընդունման էլեկտրոնային համակարգի գործածման ուղեցույցը՝ համաձայն հավելված 1-ի.
2) էլեկտրոնային եղանակով դրամաշնորհային մրցույթի կազմակերպման ուղեցույցը՝ համաձայն հավելված 2-ի.
3) մասնակցի կողմից էլեկտրոնային համակարգի գործածման ուղեցույցը՝ համաձայն հավելված 3-ի.
4) դրամաշնորհային մրցույթի կազմակերպման ընթացքում օգտագործվող հայտարարության և հրավերի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 4-ի.
5) պայմանագրի կամ դրա մի մասի արդյունքների ընդունման վերաբերյալ եզրակացության ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
4. Սահմանել, որ՝
1) սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրը դրամաշնորհների հատկացման նպատակով սկսված գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքի.
2) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրը դրամաշնորհների հատկացման նպատակով սկսված այն գործընթացները, որոնց շրջանակում՝
ա. պայմանագրերը կնքվել են հրամանն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո, հաշվառման նպատակով դրանք, ինչպես նաև այդ պայմանագրերի արդյունքների հանձնման-ընդունման ակտերը մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ.
բ. պայմանագրերը կնքվել են մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրը, դրանց, ինչպես նաև այդ պայմանագրերի արդյունքների հանձնման-ընդունման ակտերը չեն մուտքագրվում էլեկտրոնային համակարգ, իսկ վճարումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրերի կնքման օրվա դրությամբ գործող պայմաններին համապատասխան:
|
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|