ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2020 թ. ք. Երևան |
N 137-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԱՆԴ ՖԵՄԻԼԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գրանդ Ֆեմիլի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 29-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Գրանդ Ֆեմիլի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի մարտի 20-ին հաշվառված խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Տ. Խաչատրյան |