ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 փետրվարի 2020 թ. |
N 231-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԿՏԻՎ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով և հաշվի առնելով ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 17-ի N 39 նիստի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «Ակտիվ Լեռնագործ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 20.03.2013 թվականին տրված N 33 լիցենզիայի գործողությունը երկու տարի ժամանակով։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
4. Հիմք՝ ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը։
|
Ֆ. Ցոլակյան |