ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2018 թ. ք. Երևան |
N 493-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան թեմային նվիրված «ՌՈՒՍԱՍՏԱՆ. 2018. RUSSIA. FIFA WORLD CUP. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Կրոն և մշակույթ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Հայկական առաջին օպերա՝ «Արշակ Բ» 150-ամյակը թեմային նվիրված «Արշակ Բ. Arshak II. Տիգրան Չուխաջյան. Tigran Tchoukhadjian. 150th anniversary. ամյակ. FIRST ARMENIAN OPERA. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան թեմային նվիրված «ՌՈՒՍԱՍՏԱՆ. 2018. RUSSIA. FIFA WORLD CUP. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
3) Կրոն և մշակույթ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Հայկական առաջին օպերա՝ «Արշակ Բ» 150-ամյակը թեմային նվիրված «Արշակ Բ. Arshak II. Տիգրան Չուխաջյան. Tigran Tchoukhadjian. 150th anniversary. ամյակ. FIRST ARMENIAN OPERA. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
Նախարար |
Ա. Հակոբյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի 2018 թ. հուլիսի 9-ի
թիվ 493-Ն հրամանի
![loading...](/static/img/loader.gif)