ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլի 2018 թ. |
N 313-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 752-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման)՝
1) վերնագրում և 1-ին կետում, հրամանի հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և 1-ին կետում «հանրակրթական ուսումնական» բառերը փոխարինել «ուսումնական» բառով.
2) հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիաների» բառից հետո լրացնել «շրջանառու» բառը.
3) հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը իրականացվում է Կառավարման Ավտոմատացված Համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:».
4) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը հաստատությունները ԿԱՀ-ով ձևավորում և էլեկտրոնային եղանակով հաստատում են գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը՝ համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:».
5) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «առավելագույն» բառը.
6) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերը ավտոմատ ձևավորվում է ԿԱՀ-ում՝ հաստատությունների կողմից ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային հաստատված հայտերի հիման վրա:».
7) հավելվածի 8-րդ կետում «Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 20-ը հաստատությունները ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար ԴՏՀՏՇՀ են ներկայացնում հանձնարարական» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 10-ը ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ-ին» բառերով.
8) հավելվածի 10-րդ կետի 7-րդ ենթակետում «միավոր գինը» բառերը փոխարինել «ներդրումային գումարի չափը» բառերով.
9) հավելվածի 12-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետի «պահում է առանձին գրանցամատյան կամ կիրառում դասամատյանի ներդիր» բառերը փոխարինել «վարում է ձևաթուղթ» բառերով.
բ. 5-րդ ենթակետի «փոխանցում է» բառերը փոխարինել «մուտքագրում է» բառերով.
գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը հանրությանը հասանելի միջավայրում (հաստատության պաշտոնական կայքում, հայտարարությունների համար նախատեսված անկյունում) տեղադրելու համար յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է ԿԱՀ-ում ձևավորված դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն սույն գլխի N 8 ձևի.».
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «14.1» ենթակետ.
«14.1) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառությունը իրականացնում է ԿԱՀ-ով.».
10) հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
11) հավելվածի II գլխի՝
ա. NN 1, 2, 3, 4 և 8 ձևերից հանել «կ.տ» բառը,
բ. N 5 ձև-ում վերնագրի «Դասամատյանի ներդիր» բառերը փոխարինել «Ձևաթուղթ» բառով,
գ. N 6 և N 7 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
12) հավելվածի 16-րդ կետում «ըստ առարկաների» բառերից հետո լրացնել «և հոգեբանամանկավարժական պահանջների» բառերը.
13) հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում հանել «՝ համապատասխան առարկայի դասավանդման» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի ապրիլի 11-ի N 313-Ն հրամանի |
«Ձև 6
Սխալ փոխանցման ուղղման ձև
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի) |
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք) |
___________________________________________________________
(սխալ փոխանցում կատարած հաստատություն) |
Հաստատության կոդը՝
Բանկային հաշվեհամարը՝
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում կատարած հաստատություն) |
(գումարը բառերով) (արժույթ) |
գումարը սխալմամբ փոխանցվել է
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն) |
_____________________________________ ______________ հաշվեհամարին:
(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար) |
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Վճարման կտրոնը՝ N ________________ կցվում է:
(կտրոնի համար) |
Տնօրեն՝ _______________________________ ___________________________
(անուն ազգանուն) | (ստորագրություն) |
Հաշվապահ՝ _______________________________ ________________________
(անուն ազգանուն) | (ստորագրություն) |
Ձև 7
Սխալ փոխանցման հավաստման մասին
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի) |
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք) |
___________________________________________________________
(սխալ փոխանցում ստացած հաստատություն) |
Մարզի համարը՝
Հաստատության կոդը՝
Բանկային հաշվեհամարը՝
______________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն) |
տնօրեն __________________________________________ս հաստատում եմ, որ
(անուն ազգանուն) |
____________________________________________________________-ի կողմից
(սխալ փոխանցում ստացած հաստատություն) |
__ __________ _________________ -ին ________________ ____________
(սխալ փոխանցման ամսաթիվ) |
(գումար) (արժույթ) |
գումար չի փոխանցվել մեր _______________________________հաշվեհամարին
(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար) |
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Տնօրեն՝ _______________________________ ___________________________
(անուն ազգանուն) |
(ստորագրություն) |
Հաշվապահ՝ _______________________________ ________________________
(անուն ազգանուն) |
(ստորագրություն)»։ |