ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հոկտեմբերի 2019 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի և 20-րդ հոդվածի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի IX գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Նախարար |
Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-Ն հրամանի |
IX. ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ