ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 նոյեմբերի 2019 թ. |
N 604-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 600-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների կանոններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» N 600-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ նաև կարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` նաև օրենք) նախատեսված գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց (այսուհետ` նաև Անձ) գործունեության հետ կապված հարաբերությունները: Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Լիազորված մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտերով:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3 կետով՝
«4.3. Անձը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր ժամանակավոր բացակայության հիմքի առաջացման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հանձնման-ընդունման ակտով մյուս Անձին է փոխանցում տվյալ օրվա դրությամբ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ներառյալ ընդունված, սակայն տեղեկագրում չհրապարակված որոշումները: Ընդունված, սակայն չհրապարակված որոշումները տեղեկագրում հրապարակում է գնումների հետ կապված բողոքներ քննող այն անձը, որին հանձնվել է որոշումը՝ այն ստանալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ընդ որում տվյալ օրվա դրությամբ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերի մասով գործերի քննությունը սկսվում է սկզբից: Անձի կողմից սույն կետով նախատեսված կարգով չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ներառյալ ընդունված, սակայն տեղեկագրում չհրապարակված որոշումները մյուս անձին փոխանցելու պահից մինչև Անձի ժամանակավոր բացակայության հիմքի վերացումը Լիազոր մարմինը տվյալ Անձին բողոքներ և օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթեր չի տրամադրում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ա. Ջանջուղազյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|