ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 մայիսի 2019 թ. |
N 341-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԵՆԱՏՈՐ ՍՊՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-004 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-րդ մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԽՏ-004 լիցենզիա) կողմից 2019 թվականի ապրիլի 30-ին ներկայացված դիմումը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի փետրվարի 4-ին «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ ԽՏ-004 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը 2019 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը կասեցնելու վերաբերյալ, 2019 թվականի մայիսի 13-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի փետրվարի 4-ին տրված թիվ ԽՏ-004 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել 2019 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ համաձայն իր դիմումի։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|