ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 684-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «400.43 հեկտար» բառերը փոխարինել «423.80 հեկտար» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2009 թ. նոյեմբերի 16 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1276-Ն որոշման
«Հավելված N 1 |
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:
«Ջրվեժ» անտառապարկի ընդհանուր տարածությունը 423.8 հեկտար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Աբովյան քաղաքից 8.5 կիլոմետր է:
«Ջրվեժ» անտառապարկը «Ա»-«Բ» հատվածով սահմանակցում է Ողջաբերդի գյուղական համայնքին, «Գ»-«Ա» հատվածով` Ջրվեժի գյուղական համայնքին, իսկ «Բ»-«Գ» հատվածով` Երևան քաղաքին:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
«Ա»-«Բ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Ա» հանգուցային կետից 194 մ ձգվում է հարավ` հասնելով լեռան գագաթային մասը, այնուհետև ջրբաժանով ձգվում է հարավ-արևմուտք, իջնում լանջով և, հատելով Երևան-Գառնի խճուղին, շարունակում է ջրբաժանով ձգվել արևմուտք` հասնելով մինչև Խաչիսար լեռան մոտ գտնվող թամքոցային շրջան, այնուհետև թեքվում է հարավ և լեռան հարավային լանջի ձորակով հասնում մինչև Երևանի վարչական սահմանը` «Բ» հանգուցային կետին, կազմելով ընդհանուր 4186 մ:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
«Բ»-«Գ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Բ» հանգուցային կետից 103 մ ձգվում է հարավ-արևմուտք` հասնելով «Գ» հանգուցային կետին:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ-ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
«Գ»-«Ա» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Սահմանը «Գ» հանգուցային կետից ձորն ի վեր բարձրանում է հյուսիս-արևմուտք և լեռան հարավարևմտյան լանջի ոլորաններով ձգվում մինչև խճուղի, այնուհետև խճուղու եզրով հասնում է գերեզմանոց, այն շրջանցելով, հասնում է գազալցման կայան, որտեղից Երևան-Գառնի խճուղուն զուգահեռ ձգվում է մինչև Ձորաղբյուրի խաչմերուկ: Այնուհետև, անցնելով ճանապարհը, Ջրվեժի ամառանոցների սահմանով բարձրանում է լանջն ի վեր և հասնում «Ա» հանգուցային կետին` կազմելով 12834 մ բնագիծ:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2 |
«Հավելված N 2 |
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |