«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2007 թ. |
թիվ 311-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 5 Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3/02
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների (այսուհետ` ապահովագրական ընկերություն) գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների (այսուհետ` նորմատիվ) սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`
2.1) համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,
(2.1 ենթակետը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
2.2) վճարունակության նորմատիվները՝
ա. ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (Ն11 նորմատիվ),
բ. վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ),
2.3) իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),
2.4) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),
(2.4 ենթակետը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
2.5) առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ),
2.6) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5 նորմատիվ):
(2-րդ կետը լրաց. 01.07.08 թիվ 186-Ն)
3. Ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես ՀՀ դրամով:
4. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
4.1) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը՝ հինգ հարյուր միլիոն (500 000 000) դրամ գումար, բացառությամբ այդ ժամանակահատվածում ստեղծվող ապահովագրական ընկերության, որի համար.
ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
դ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:
4.2) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող այդ ժամանակահատվածում ստեղծվող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.1-րդ ենթակետի «ա», «բ» կամ «դ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:
4.3) 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2011 թվականի հունվարի 1-ը.
ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-18-րդ» կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:
4.4) 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո մինչև 2011 թվականի հունվարի 1-ը միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.3-րդ ենթակետի «ա» կամ «գ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:
4.5) 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո.
ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
դ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:
4.6) 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.5-րդ ենթակետի «ա», «բ» կամ «դ» պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:
(4-րդ կետը խմբ, լրաց. 03.06.08 թիվ 171-Ն, խմբ. 01.12.09 թիվ 342-Ն)
5. Վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:
(5-րդ կետը լրաց. 03.06.08 թիվ 171-Ն)
6. Իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ)՝ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը, սահմանվում է 1:
7. Ստանձնած ապահովագրական ռիսկերի առավելագույն չափի և ընդհանուր կապիտալի միջին օրական մեծության գումարների միջև առավելագույն հարաբերակցությունը (Ն3 նորմատիվ) սահմանվում է 10 տոկոս:
8. Առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ) սահմանվում է գլուխ 7-ում՝ ըստ ակտիվների առանձին տեսակների:
8.1. Սույն կանոնակարգի գլուխ 8-ի համաձայն հաշվարկված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:
(8.1 կետը լրաց. 01.07.08 թիվ 186-Ն, փոփ. 24.03.09 թիվ 65-Ն)
9. Ն11, Ն12, Ն4 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` օրական, ամսական կտրվածքով և յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիր կնքելու պահին Ն5 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
(9-րդ կետը լրաց. 01.07.08 թիվ 186-Ն, փոփ. 22.09.09 թիվ 282-Ն)
9.1. Հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի ու դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին համապատասխան հաշվարկված գումարների չափով:
(9.1 ենթակետը լրաց. 03.06.08 թիվ 171-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
10. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (Ն11 նորմատիվ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50%-ի չափով:
10.1. Հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը սույն կանոնակարգի 11-րդ կետի 11.1-11.3 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է:
(10.1 ենթակետը լրաց. 03.06.08 թիվ 171-Ն)
11. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`
11.1) վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարը,
11.2) գլխավոր պահուստ,
11.3) չբաշխված շահույթ (վնաս):
(11.3 ենթակետը խմբ. 03.06.08 թիվ 171-Ն)
12. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են`
12.1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,
12.2) ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,
12.3) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,
12.4) այլ ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական միջնորդային ընկերությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին մասի 1-ից 10 ենթակետերով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնելու լիցենզիա (արտոնագիր) ունեցող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների գումարի չափով.
ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը.
12.5) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,
(12.5 ենթակետը խմբ. 03.06.08 թիվ 171-Ն)
12.6) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,
12.7) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների հանրագումարի և դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է) ու արժեզրկումից կորստի տարբերությունը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,
(12.7 ենթակետը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
12.8) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,
12.9) (12.9 ենթակետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
12.10) (12.10 ենթակետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
12.11) (12.11 ենթակետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
12.12) (12.12 ենթակետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
12.13) (12.13 ենթակետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
13. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է`
13.1) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսի և ապահովագարական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների հանրագումարի և դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է) ու արժեզրկումից կորստի տարբերության` տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով՝
min(ՎՊՀ, ՀԿ*0.25 - (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ)), եթե ՀԿ*0.25 - (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ) ≥ 0
ՎՊ=
0, եթե ՀԿ*0.25- (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ) < 0
որտեղ՝
ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊՀ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
ՀԿ - ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունն է,
ՆԱՍԿ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,
ՆԱԿՆ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,
ՆԱԱՄ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է),
ՆԱԱԶ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդումների գծով արժեզրկումից կորուստը,
(13.1 ենթակետը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
13.2) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
13.3) այլ պահուստներից:
14. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 03.06.08 թիվ 171-Ն)
16. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագարական ընկերությունը և դրա մասնաճյուղերը իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ապահովագրական ընկերության ներկայացուցչությունների կողմից:
17. Ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 4-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերին, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
18. Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) ապահովագրավճարների մեթոդով և ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծություններից առավելագույնն է:
19. Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափ (Ն12) է համարվում ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը:
20. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) մաթեմատիկական պահուստների մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:
21. Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՄ=Ա*ԳՍ*0.2,
որտեղ՝
ԱՄ -ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
Ա -ն ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումարն է` նվազեցված հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսներին դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով: Եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա Ա-ի հաշվարկում ընդգրկվում է տվյալ տարվա համար գործարար ծրագրով նախատեսված ապահովագրավճարների գումարից և փաստացի գործունեության ամբողջ ժամանակահատվածում հաշվեգրված ապահովագրավճարների գումարից առավելագույնը:
ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:
22. Ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀՄ=Պ*ԳՍ*0.3,
որտեղ՝
ՀՄ -ն ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
Պ -ն պահանջների ընդհանուր ծավալն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Պ = Հ/3,
որտեղ՝
Հ-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին ապահովագրական ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ապահովագրական հատուցումների հանրագումարն է,
ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:
23. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՊՄ=ՄՊ*ԳՊ*0.04,
որտեղ՝
ԱՊՄ -ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՄՊ - մաթեմատիկական պահուստներ, որը հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի կուտակային և խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությունն է (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը):
ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի կուտակային և խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) հարաբերությունն է հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությանը (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը): Եթե ԳՊ-ն փոքր է 0,85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,85 մեծությամբ:
24. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՌԿՄ=ՌԿ*ԳՌ*0.003,
որտեղ՝
ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՌԿ - ռիսկային կապիտալ. կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի համար հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) և կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունն է, իսկ կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով` ապահովագրական գումարների մեծությունից (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) հանած կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծությունը (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու մաթեմատիկական պահուստի մեծությունը,
ԳՌ - վերաապահովագրության գործակից, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԳՌ= (ՌԶՎ+ԽԶՎ)/(ՌՀՎ+ՀՀՎ),
որտեղ՝
ՌԶՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) ու կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) տարբերությունը,
ԽԶՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) և կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների ու մաթեմատիկական պահուստի մեծությունների (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) տարբերությունը,
ՌՀՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունը,
ՀՀՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների և մաթեմատիկական պահուստի մեծությունների (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունը:
25. Եթե ԳՌ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ: Եթե ռիսկային կապիտալը (ՌԿ-ն) բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը վերցվում է 0 արժեքով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
26. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ), սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ն2=ԱԲԻ/ԸՊ,
որտեղ՝
ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է,
ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:
27. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 27.2), 27.3), 27.4) ենթակետերով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը:
27.1) կանխիկ դրամական միջոցներ,
27.2) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,
27.3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,
27.4) Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր ու Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր, որոնք ցուցակված են ֆոնդային բորսայի վերին հարթակում` ընթացիկ (շուկայական) արժեքով,
27.5) ընթացիկ հաշիվների մնացորդ և ցպահանջ ավանդների գումարներ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում,
27.6) ընթացիկ հաշիվների մնացորդ և ցպահանջ ավանդների գումարներ Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում:
28. Բարձր իրացվելի ակտիվների գումարը հաշվարկվում է միջին օրական հաշվարկով (հաշվետու շաբաթվա ընթացքում բարձր իրացվելի ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):
29. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`
29.1) ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնց մարումը ենթակա է կատարման Ն2 նորմատիվի հաշվարկման օրը և հաշվարկման օրվան հաջորդող վեց օրվա ընթացքում,
29.2) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստը (ՆՉՊՊ),
29.3) ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների մեծությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
(Վերնագիրը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
30. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ն3=(Պ/ԸԿ)*100,
որտեղ՝
Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի պարտավորության չափով,
ԸԿ -ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:
(30-րդ կետը փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
30.1. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրության օբյեկտները համարվում են փոխկապակցված, եթե դրանց գծով մեծ հավանականությամբ կարող են տրվել ապահովագրական հատուցումներ մեկ ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում:
(30.1 ենթակետը լրաց. 03.06.08 թիվ 171-Ն)
31. Նոր ապահովագրության պայմանագիր կնքելու պահին և օրական կտրվածքով Ն3 նորմատիվը հաշվարկելիս օգտագործվում է տվյալ օրվա վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի մեծությունը: Ն3-ի ամսական հաշվարկում օգտագործվում է ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:
(31-րդ կետը խմբ. 03.06.08 թիվ 171-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
32. Ապահովագրական ընկերության ակտիվներն ապահովագրական ընկերության կողմից ձևավորված տեխնիկական պահուստների և վճարվելիք ապահովագրական հատուցումների (ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների) մեծությունների չափով (այսուհետ՝ տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ) տեղաբաշխվում են հետևյալ ուղղություններով`
Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները | Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով) | Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով (փոխառուով) |
(1) |
(2) |
(3) |
1. Կանխիկ դրամարկղում | 3% | 3% |
2. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր | 100 % | 100 % |
3. Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների տրամադրած ԲԲ-(Բա2) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր, ԲԲ-(Բա2) ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր, ԲԲ-(Բա2) ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ | 40 % | 5 % |
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր | 40 % | 5 % |
5. Բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրված փոխառություններ, նրանց կողմից թողարկված պարտատոմսեր | 100 % | 20% |
(32-րդ կետը լրաց., փոփ. 03.06.08 թիվ 171-Ն)
33. Ապահովագրական ընկերությունը չի կարող տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ արժեթղթերում:
34. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվարկում է տեխնիկական պահուստներն օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում տեխնիկական պահուստներն ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին): Եթե տեխնիկական պահուստները չեն հաշվարկվում օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում տեխնիկական պահուստներն ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:
35. Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները (նվազեցված դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին համապատասխան ձևավորված պահուստների գումարի չափով) Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին):
(35-րդ կետը լրաց. 03.06.08 թիվ 171-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
36. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝
Ռ-ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների, այդ թվում՝ տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այլ անձին տվյալ ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), ինչպես նաև տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների հանրագումարն է:
ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:
37. Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն5 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Ռ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ:
38. Ն5 նորմատիվի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալը ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Ռ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, բացառությամբ ապահովագրական ընկերության բանկային հաշիվների, որոնք նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:
39. Ն5 նորմատիվը չի հաշվարկվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվների ծագման և դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
40. Ն5 նորմատիվի Ռ տարրում ընդգրկվող մեծությունները նվազեցվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ին համապատասխան ձևավորված պահուստների գումարի չափով:
41. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում չեն ընդգրկվում.
1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը,
2) սույն կանոնակարգի 12.4 ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները,
3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվի մնացորդը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով բացված կուտակային հաշվի մնացորդը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկում մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցումը,
4) վերաապահովագրության այն պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերը, որոնցով ապահովագրական ընկերությունը իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մոտ:
42. Մեկ ապահովադրի հետ կնքվելիք ապահովագրության պայմանագրերի գծով 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը չեն ընդգրկվում Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում, եթե դրա վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) համաձայնությունը: Նախագահը համաձայնություն է տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու համար, եթե՝
1) միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարների վճարման ժամկետը չի գերազանցում ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 14-օրյա ժամկետը կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից,
2) ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարի միանվագ վճարման կարգ նախատեսված չլինելու դեպքում՝ հերթական վճարումների պարբերականությունը և հերթական վճարվող գումարների մեծությունները հավասարաչափ բաշխված են ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար,
3) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե միանվագ կամ որևէ հերթական ապահովագրավճարի վճարումը կետանցվում է և կետանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում չի իրականացվում կետանցված ապահովագրավճարի վճարում, ապա ապահովագրության պայմանագիրը կետանցմանը հաջորդող 5-րդ օրը միակողմանի լուծվում է ապահովագրողի կողմից,
4) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրողն ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցում է տվյալ ապահովագրության պայմանագրի գծով հատուցումը վճարելու պահին առկա ամբողջ դեբիտորական պարտքը: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե մեկ ապահովագրական պատահարի արդյունքում տվյալ ապահովադրի հետ կնքված մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրական հատուցում վճարելիս կիրառվում է սույն ենթակետով սահմանված դրույթը, ապա առաջնահերթ բավարարվում են այդ պայմանագրերով ապահովադիր չհանդիսացող ֆիզիկական անձ շահառուների, այնուհետ՝ ապահովադիր չհանդիսացող իրավաբանական անձ շահառուների, իսկ վերջում՝ ապահովադիր հանդիսացող շահառուների պահանջները (նման շահառուների առկայության դեպքում): Եթե սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառելու արդյունքում գումարը չի բավարարում ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցվում է միայն դեբիտորական պարտքի մի մասը այնպես, որ հաշվանցման արդյունքում հնարավոր լինի բավարարել ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները:
43. Նախագահը համաձայնություն չի տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելուն, եթե բացակայում է սույն կանոնակարգի 42-րդ կետի 1-4 ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը կամ եթե նշված համաձայնությունը տալու դեպքում կարող են վտանգվել ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը կամ եթե նշված պայմանագիրը թեև պարունակում է սույն կանոնակարգի 42-րդ կետում սահմանված բոլոր պայմանները, սակայն պարունակում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս շրջանցել սույն կանոնակարգի 42-րդ կետի պայմաններից որևէ մեկը:
44. Սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով կնքվող ապահովագրության պայմանագրի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:
45. Եթե ապահովագրական ընկերությունը ապահովագրության պայմանագրի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու վերաբերյալ ստացել է Նախագահի համաձայնությունը, ապա ապահովագրության պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում կնքված ապահովագրության պայմանագրի պատճենը: Ընդ որում, եթե կնքված ապահովագրության պայմանագրի և 44-րդ կետի համաձայն ներկայացված ապահովագրության պայմանագրի նախագծի միջև առկա են այնպիսի անհամապատասխանություններ, որոնց առկայության դեպքում չեն պահպանվել սույն կանոնակարգի 42-րդ և 43-րդ կետերի պահանջները, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը ի սկզբանե համարվում է չտրված:
46. Նախագահը որոշում է կայացնում սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին` ապահովագրական ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում Նախագահը որոշում չի կայացնում համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ, ապա համաձայնությունը համարվում է տրված:
47. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սույն կանոնակարգի 46-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ընթացքը կարող է կասեցվել` մինչև պահանջվող լրացուցիչ տեղեկությունների ստացումը:
(Գլուխը լրաց. 01.07.08 թիվ 186-Ն, խմբ. 22.09.09 թիվ 282-Ն)