ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 ապրիլի 2005 թ. |
N 068/05 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0039 և հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0051 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով, 10-րդ մասով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0039, տրված 15.01.2002թ.) և հավատարմագրային կառավարման գործունեության (ՀԿԳ 0051, տրված 14.05.2004թ.) լիցենզիաները՝ «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի դիմումի համաձայն։
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի ժ/պ՝ |
Ա. Սարիբեկյան |