«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12017055
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2017 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 117-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1049-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի 2011 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանում վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին»:
2) Հրամանի 2-րդ կետը և N 2 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Հակոբյան |