«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 598-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝
հրամանի հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
27. |
Հնագիտական գտածոներ. |
Գեղաթերթիկ 2 նամականիշով |
IV եռամսյակ |
160 |
20 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ավանդական արտադրություն. Գինեգործությունը Հայաստանում թեմային նվիրված «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. WINE PRODUCTION IN ARMENIA» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Հնագիտական գտածոներ. Աշխարհի հնագույն շրջազգեստը և կոշիկը թեմային նվիրված «Matting. Early IV Millennium B.C. Areni-1 cave, Vayots Dzor. Խսիր: Մ.թ.ա. IV հազարամյակի սկիզբ. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Կաշվե Կոշիկ: Մ.թ.ա. IV հազարամյակի կես. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Lester Shoe. Mid IV Millennium B.C. Areni-1 cave, Vayots Dzor. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Areni-1 cave, Vayots Dzor» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայոց պատմություն. Կիլիկիայի հայոց թագավորություն թեմային նվիրված «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. Լեւոն Գ 1270-1289 Levon III» և «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. Կեռան. Keran» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների:
4) Արցախյան շարժման 25-ամյակը թեմային նվիրված «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ. 25 TH ANNIVERSARY OF ARTSAKH MOVEMENT» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 5 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Ավանդական արտադրություն. Գինեգործությունը Հայաստանում թեմային նվիրված «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. WINE PRODUCTION IN ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Հնագիտական գտածոներ. Աշխարհի հնագույն շրջազգեստը և կոշիկը թեմային նվիրված «Matting. Early IV Millennium B.C. Areni-1 cave, Vayots Dzor. Խսիր: Մ.թ.ա. IV հազարամյակի սկիզբ. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Կաշվե Կոշիկ: Մ.թ.ա. IV հազարամյակի կես. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Lester Shoe. Mid IV Millennium B.C. Areni-1 cave, Vayots Dzor. Արենի-1 քարայր, Վայոց Ձոր. Areni-1 cave, Vayots Dzor» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 160 և 220 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
3) Հայոց պատմություն. Կիլիկիայի հայոց թագավորություն թեմային նվիրված «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. Լեւոն Գ 1270-1289 Levon III» և «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. Կեռան. Keran» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 և 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
4) Արցախյան շարժման 25-ամյակը թեմային նվիրված «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ. 25 TH ANNIVERSARY OF ARTSAKH MOVEMENT» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20 դեկտեմբերի 2013 թ. N 598-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20 դեկտեմբերի 2013 թ. N 598-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20 դեկտեմբերի 2013 թ. N 598-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20 դեկտեմբերի 2013 թ. N 598-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20 դեկտեմբերի 2013 թ. N 598-Ն հրամանի |