«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014431
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2014 թ. |
N 929-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1031-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 2 կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, որոնք տարբերվում են որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներից» բառերով,
2) 6-րդ կետի 5)-րդ ենթակետի «ա» պարբերությունը՝ «միջազգայնորեն» բառից հետո լրացնել «կամ կրթության ազգային ինստիտուտի կողմից» բառերով:
2. Աշխատակազմի իրավաբանական (պետ՝ Վ. Բավեյան) և հանրակրթության (պետ՝ Ն. Հովհաննիսյան) վարչություններին՝ հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Ա. Աշոտյան