«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10016162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2016 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված հավելվածի`
1) 14-րդ կետում «անձնագիրը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտը» բառերը,
2) 14-րդ կետից հետո լրացնել 14.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«14.1 Սույն չափորոշչի 14-րդ կետով սահմանված անձնագրի կամ նույնականացման քարտի ներկայացման պահանջը չի տարածվում շտապօգնության հոգեբուժական բրիգադների կամ հարազատների կողմից բերված հոգեկան խանգարումով տառապող անձանց անհետաձգելի հոսպիտալացման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման դեպքերի նկատմամբ: Այս դեպքերում հոսպիտալացումը իրականացվում է տվյալ հոգեբուժական հաստատության հերթապահ բժշկի ուղեգրով:»:
Ա. Մուրադյան |