«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 մայիսի 2006 թ.
ք. Երևանթիվ 85-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 12-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը (հավելված N 1)՝ կցվում է։
2. Հաստատել հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (հավելված N 2)՝ կցվում է։
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հավելված N 1 | |
|
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար՝ հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի անդամները նույն կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն են՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
5. Հանձնաժողովը՝
ա) անձնակազմի կառավարման բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը և թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը,
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,
գ) օրենքով սահմանված կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար,
դ) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) թեստավորում,
ե) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,
զ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,
է) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,
ը) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,
թ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,
ժ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,
ժա) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,
ժբ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,
ժգ) ամփոփում է մրցույթի արդյունքները,
ժդ) մրցույթ անցկացնելուց հետո նույն օրը պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները,
ժե) մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հաղթող ճանաչած մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում եզրակացություն, որի մեջ պետք է նշվեն.
1. հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անց է կացվել մրցույթը,
2. մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը,
3. հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի,
4. հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից յուրաքանչյուրի) հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում և հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները,
ժզ) մրցույթից անմիջապես հետո հանձնում է թեստավորում անցկացնելու համար ստացած, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը,
ժէ) իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(5-րդ կետը փոփ. 15.02.13 N 30-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն իր հրամանով կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
11. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,
բ) վարում է հանձնաժողովի նիստերը,
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սույն աշխատակարգով սահմանված կարգի,
դ) իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման նկատմամբ հսկողություն,
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,
զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,
է) իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
12. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը,
բ) բացատրում է մասնակիցների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,
գ) իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
13. Հանձնաժողովի անդամը՝
ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,
բ) իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման նկատմամբ հսկողություն,
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին,
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին,
ե) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,
զ) օրենքով սահմանված կարգով կարող է գրավոր բողոքարկել մրցույթի արդյունքները՝ այն հրապարակելուց հետո մեկ օրվա ընթացքում,
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
ը) իրականացնում է սույն աշխատակարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
14. Հանձնաժողովի կողմից ընդունած որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 15.02.13 N 30-Ն)
Հավելված N 2 | |
|
Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող |
Հանձնաժողովի անդամներ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական |
Հանձնաժողովի քարտուղար |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար խորհրդատու։ |
(հավելվածը խմբ. 30.08.06 թիվ 170-Ն, 03.11.08 N 164-Ն
, փոփ.15.02.13 N 30-Ն)