«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10214551
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2014 թ. |
N 420-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի զեկուցագիրը և ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 30-Ն հրամանի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը.
2) 6-րդ ենթակետում «250» թիվը փոխարինել «257» թվով.
3) 6-րդ ենթակետի «դ» պարբերությունում «14» թիվը փոխարինել «21» թվով.
4) 7-րդ ենթակետում «840» թիվը փոխարինել «820» թվով.
5) 7-րդ ենթակետի «դ» պարբերությունում «40» թիվը փոխարինել «20» թվով.
6) 8-րդ ենթակետում «154» թիվը փոխարինել «339» թվով.
7) 8-րդ ենթակետի «դ» պարբերությունում «15» թիվը փոխարինել «200» թվով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հ. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|