«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32005358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
1 օգոստոսի 2005 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1307-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» 120 կետով եւ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) ավիացիոն անվտանգության բաժնի պետ Հ. Գաբրիելյանին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի պետական գրանցումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին:
Գլխավոր վարչության պետ` |
Ա. Մովսեսյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի հատուկ զննման կանոնները մշակված են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի», Միջազգային Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության թիվ 17 «Անվտանգություն» հավելվածի համաձայն, կանոնակարգում է քաղաքացիական օդանավերի զննման աշխատանքները և նպատակ ունի կանխել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունները:
2. Սույն Կանոնների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների ու ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող կազմակերպությունների վրա և ենթակա են կատարման նրանց կողմից:
3. Սույն Կանոնները սահմանում են նորմեր և ընթացակարգեր, որոնք իրականացվում են օդանավերի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացքում:
2. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ
4. Օդանավերի նախաթռիչքային զննման իրականացման նպատակն է՝ օդանավերի թռիչքների անվտանգության, անձնակազմի անդամների և ուղևորների կյանքի ու առողջության ապահովումը:
5. Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավ ուղեբեռների ու բեռների բարձումից և ուղևորների նստեցումից առաջ, ըստ օդանավի տեսակի և կանոնակարգվում է անձնակազմի, վերգետնյա ծառայությունների կողմից օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքի իրականացման ընթացակարգով և սույն Կանոններով:
(5-րդ կետը լրաց. 16.01.14 N 2-Ն)
6. Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանումների աշխատակիցների (մեկ կամ երկու) կողմից, անհրաժեշտության դեպքում զննման գործընթացին ներգրավելով օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության աշխատակիցներին, սույն հրամանի թիվ 1 Հավելվածով սահմանված ցանկով։
(6-րդ կետը խմբ. 16.01.14 N 2-Ն)
7. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ և ինժեներատեխնիկական ծառայության յուրաքանչյուր աշխատակից կատարում է օդանավի զննման աշխատանք այն ծավալով, որը նախատեսված է օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքի իրականացման ընթացակարգով և տվյալ տիպի օդանավի թռիչքային շահագործման ձեռնարկով:
(7-րդ կետը փոփ. 16.01.14 N 2-Ն)
8. Օդանավերի նախաթռիչքային զննման ընթացքում ստուգվում է նախատեսված տեղերում կնիքների և կապարակնիքների առկայությունը և վիճակը, ինչպես նաև դռները, դիտահորերը, պահեստային դռները բացելու նպատակով կատարված փորձերի հետքերի առկայությունը:
9. Օդանավերի նախաթռիչքային զննումից հետո օդանավի զննման գործընթաց իրականացրած ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատակցի, զննմանը մասնակցած անձնակազմի և ինժեներատեխնիկական ծառայության անդամները լրացնում են սույն հրամանի թիվ 2 Հավելվածով սահմանված արձանագրությունը երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը` օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի մոտ և պահվում է 24 ժամ։ Օդանավի զննման գործընթացի մասնակիցները զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին։
(9-րդ կետը խմբ. 16.01.14 N 2-Ն)
10. Օդանավի հետթռիչքային զննումը կատարվում է նախաթռիչքային զննման ծավալով և նպատակ ունի հայտնաբերել կողմնակի իրեր, որոնք օդանավի վայրէջքից հետո օդանավի ներսում կամ նրա շրջակայքում թողել են ուղևորները կամ այլ անձիք:
11. Օդանավի զննման ընթացքում ավիացիոն անվտանգության ապահովման տեսակետից կասկածելի նախանշաններ հայտնաբերվելու դեպքում զննումը դադարեցվում է և օդանավի հրամանատարի պահանջով նշանակվում է օդանավի վերազննություն:
3. ՕԴԱՆԱՎԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՎԵՐԱԶՆՆՈՒՄ
12. Օդանավի նախաթռիչքային վերազննումը կատարվում է թռիչքից անմիջապես առաջ հետևյալ դեպքերում.
- եթե նախաթռիչքային զննման ընթացքում հայտնաբերվել են օդանավ կամ նրա առանձին հատվածներ մտնելու փորձերի հետքեր.
- օդանավի հրամանատարի պահանջով այն բոլոր դեպքերում, երբ կասկած կա օդանավում զենքի, պայթուցիկ նյութերի ու այլ վտանգավոր իրերի առկայության մասին:
13. Օդանավակայանում օդանավերի նախաթռիչքային վերազննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանումների աշխատակիցների, օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության ուժերով ու միջոցներով, օդանավի անձնակազմի անդամների մասնակցությամբ:
(13-րդ կետը փոփ. 16.01.14 N 2-Ն)
14. Օդանավերի նախաթռիչքային զննման արդյունքների մասին անձնակազմի անդամները զեկուցում են օդանավի հրամանատարին, որը նշումներ է կատարում օդանավի գրքում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում:
15. Օդանավում կամ նրա շրջակայքում նախաթռիչքային զննման ընթացքում անվտանգությանն սպառնացող զենքի, պայթուցիկ նյութերի կամ այլ վտանգավոր իրերի հայտնաբերման դեպքում արգելվում է մոտենալ նրանց կամ տեղաշարժել դրանք, մինչև համապատասխան մասնագետների հրավիրումը:
4. ՕԴԱՆԱՎԻ ՎԵՐԱԶՆՆՈՒՄ
16. Օդանավի վերազննման նպատակն է օդանավի, նրանում գտնվող անձանց, անձնակազմի, շահագործողի օբյեկտների անվտանգությանը սպառնացող վտանգավոր իրերի հայտնաբերումը, որոնք կարող են հանգեցնել ավիացիոն աղետի, ինչպես նաև հնարավոր աղետի հետևանքները մինիմումի հասցնելը:
17. Օդանավի վերազննման անցկացումը կարգավորվում է սույն Կանոններով սահմանված կարգով:
18. Օդանավի վերազննումն անցկացվում է հետևյալ դեպքերում,
ա) թռիչքի ընթացքում կամ վերգետնյա կանգառի ժամանակահատվածում օդանավի անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն ստանալու դեպքում, անկախ տեղեկատվության ստացման ձևից ու աղբյուրից,
- եթե նախաթռիչքային զննման ընթացքում հայտնաբերվել են անօրինական միջամտության գործողության կատարման բացահայտ նշաններ,
- բոլոր այն դեպքերում, երբ օդանավում կան անօրինական միջամտության գործողության կատարման համար նախապատրաստված վտանգավոր իրերի վերաբերյալ հիմնավորված կասկածանքներ,
- շահագործողի հարցման դեպքում,
- օդանավի հրամանատարի պահանջի դեպքում:
19. Յուրաքանչյուր օդանավում պետք է օդանավային փաստաթղթերի հետ միասին պահվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի հատուկ զննման կանոնները և վերազննման տեղերի ցանկը, տվյալ կազմակերպությունում շահագործվող յուրաքանչյուր տիպի օդանավի համար:
5. ՎԵՐԱԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
20. Օդանավի վերազննման անցկացման եղանակները հետևյալներն են.
ա) օդանավի վերազննում թռիչքի ժամանակ,
բ) օդանավի վերազննում գետնի վրա:
Թռիչքում գտնվող օդանավի անվտանգությանն սպառնացող տեղեկատվությունը փոխանցվում է օդանավի հրամանատարին՝ օդային երթևեկության կառավարման կարգավարների կողմից՝ առավելագույն կարճ ժամկետում:
21. Թռիչքի ընթացքում օդանավի հրամանատարի կողմից օդանավի վերազննման անցկացման որոշում կարող է ընդունվել.
ա) եթե ստացված տեղեկատվությունից հայտնի է դարձել, որ պայթուցիկ սարքում օգտագործված է բարոմետրական տիպի բռնկիչ.
բ) եթե հնարավոր չէ անմիջապես հարկադիր վայրէջք կատարել.
գ) բոլոր այն դեպքերում, երբ օդանավի հրամանատարը գտնում է անհրաժեշտ նրա անցկացումը թռիչքի անվտանգ ավարտման համար:
22. Թռիչքի ընթացքում վերազննում անցկացնելիս օդանավի հրամանատարը միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար օդանավի թռիչքի անվտանգությունը, կապ է պահպանում օդային երթևեկության կառավարման դիսպետչերի հետ,
ա) կապի միջոցներով մասնագետներից տեղեկատվություն է ստանում կասկածելի առարկաների հետ վարվելու կարգի մասին,
բ) միջոցներ է ձեռնարկում ուղևորների խուճապը կանխելու համար,
գ) վերազննման ընթացքում ղեկավարում է անձնակազմի աշխատանքը:
23. Օդանավի թռիչքի ընթացքում վերազննումը կատարվում է օդանավի անձնակազմի անդամների միջոցով՝ համաձայն վերազննման ենթակա տեղերի հաստատված ցանկի:
24. Օդանավի վերազննման ընթացքում պետք է պահպանել հետևյալ կանոնները.
ա) առաջին հերթին զննել այն տեղերը, որոնց դռները, դիտահորերը հեշտությամբ բացվում են.
բ) բաժանմունքներն ու այն տեղամասերը, որոնց վրա բացակայում են բացելու նշաններ, զննվում են վերջում,
գ) զննված յուրաքանչյուր տեղ նշվում է կավիճով կամ կպչող ժապավենով,
դ) վտանգավոր իրեր կամ առարկաներ հայտնաբերելու դեպքում այն ստուգվում է` հաշվի առնելով մասնագետներից ստացված դիտողությունները տվյալ առարկայի ստուգման կարգի վերաբերյալ,
ե) հայտնաբերված վտանգավոր առարկայի կամ իրի մանրամասն նկարագրությունը օդանավի հրամանատարը հաղորդում է օդային երթևեկության կառավարման կարգավարին,
զ) հայտնաբերված վտանգավոր իրի կամ առարկայի տեղաշարժը օդանավում թույլատրվում է միայն կապի միջոցով մասնագետի խորհուրդներն ստանալուց հետո,
է) օդանավում հայտնաբերված պայթյունավտանգ իրերի, միացության, կամ սարքավորման պայթելու դեպքում հնարավոր հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով տվյալ իրը տեղափոխվում է օդանավի այն մասը, որտեղ այն նվազագույն վնաս կարող է հասցնել օդանավին: Նման դեպքերում այն ծածկվում է ջրում թրջված փափուկ ծածկոցով,
թ) վտանգավոր իրը կամ առարկան հայտնաբերելուց հետո օդանավի վերազննումը շարունակվում է մինչև լրիվ ծավալով այն ավարտումը,
ժ) վերազննման արդյունքների մասին օդանավի հրամանատարը հայտնում է օդային երթևեկության կառավարման կարգավարին,
ի) վայրէջքից օդանավը կանգնեցվում է առանձին կանգառում և կրկնակի վերազննում է կատարվում՝ պայթուցիկ նյութերի ու սարքավորումների գծով մասնագետների մասնակցությամբ:
25. Վայրէջքից հետո օդանավի անձնակազմը պետք է պատրաստ լինի օդանավակայանում ուղևորների վթարային հեռացման աշխատանքների կազմակերպմանը և ապահովմանը:
26. Օդանավում պայթուցիկ սարքավորման գտնվելու մասին յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է հավաստի համարել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնաբերվել պայթուցիկ սարքավորումը կամ վստահություն չի ստեղծվել տեղեկատվության անհավաստիության մասին:
27. Եթե օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկատվությունը կոնկրետ չի, ապա վերազննման են ենթակա բոլոր օդանավերը, որոնք այդ պահին գտնվում են օդանավակայանում:
28. Գետնի վրա օդանավի վերազննումն իրականացվում է շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության մասնագետների և օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատակիցների կողմից, սույն Կանոններով սահմանված կարգով ու ծավալով:
29. Այն օդանավակայաններում, որտեղ բացակայում են տվյալ տիպի օդանավի շահագործման համար թույլտվություն, համապատասխան պատրաստվածություն ունեցող մասնագետներ, վերազննումն իրականացվում է օդանավի անձնակազմի անդամների մասնակցությամբ:
30. Օդանավի վերազննում անցկացնելուց առաջ պետք է ձեռնարկել անվտանգության ապահովման հետևյալ միջոցառումները.
ա) մանրամասն ստուգել օդանավերի կանգառները, առանձնացված կանգառները, օդանավերի շարժման երթուղիները և պայթուցիկ նյութերի վտանգազերծման նպատակով դրանց փոխադրման երթուղիները,
բ) օդանավերի արտաքին զննում՝ դրանք առանձնացված կանգառներ տեղափոխման համար,
գ) օդանավերի նախապատրաստում վերազննման համար՝ հողանցում, դռների համար կտրվածքների բացում, ուղեբեռի, բեռի, փոստի դիտահորերի բացում, փոստի, ուղեբեռի, բեռի դատարկում և փոխադրում անվտանգ վայր, դրանց զննումն իրականացնելու համար,
դ) սահմանափակել այն անձանց մուտքը, որոնք չեն մասնակցում վերազննման ընթացակարգին,
ե) նախապատրաստել հնարավոր պայթյունի դեպքում առաջին օգնություն ցույց տալու միջոցներ, հրդեհամարման և փրկարարական ջոկատներ, բժշկական անձնակազմ:
31. Վերազննման խմբի ղեկավարն օդանավի գոտիները բաժանում է մասնագետների միջև, անցկացնում է նրանց հրահանգավորումը, յուրաքանչյուր մասնագետի տալիս է վերազննման ենթակա տեղերի ցանկը և օդանավերի հատուկ զննման գործողությունների հերթականության ցանկը, ինչպես նաև կավիճ, կպչուն ժապավեն:
32. Օդանավերի վերազննումը կատարվում է յուրաքանչյուր գոտու ստուգումից կամ ամբողջ օդանավի ստուգումից հետո, որի ընթացքում արգելվում է որևէ բանի ձեռք տալ, տեղափոխել կամ բացել:
33. Յուրաքանչյուր մասի զննումը պետք է սկսել հատակի և մարդկանց գտնվելու համար դյուրին տեղերի ստուգումից ու աստիճանաբար հասնել դժվարամատչելի տեղերի ստուգմանը:
34. Օդանավի ստուգումից հետո սկսվում է նրա վերազննումը, որի ընթացքում նախատեսվում է դռների, դիտահորերի, պահախցիկների բացումը, ստուգումը դիտողական և շոշափումով վտանգավոր իրերի հայտնաբերման նպատակով:
35. Վերազննված յուրաքանչյուր մաս նշվում է կավիճով կամ կպչուն ժապավենով, որի մասին գրանցում է կատարվում օդանավի վերազննման գրքում:
36. Վերազննման ընթացքում հայտնաբերված կասկածելի իրերը կամ սարքերը պետք է դիտել որպես պայթյունավտանգ, դյուրավառ կամ թունավորող հատկանիշների հավանականություն ունեցող նյութեր և իրեր: Նրանց տեղաշարժը կամ նրանց նկատմամբ այլ գործողությունների ձեռնարկումը խստիվ արգելվում է:
37. Կասկածելի իրեր ու սարքեր հայտնաբերվելու դեպքում վերազննում անցկացնող բոլոր մարդիկ պետք է անմիջապես դուրս բերվեն օդանավից, փոխադրվեն անվտանգ վայր ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա, մինչև հայտնաբերված իրի, սարքի վնասազերծումը կամ հեռացումը:
38. Արգելում է հայտնաբերված կասկածելի իրի կամ սարքի մոտ օգտագործել ռադիոսարքեր, ստեղծել ձայնային կամ ջերմային տատանումներ:
39. Պայթյունավտանգ իրերի գծով մասնագետների կողմից հայտնաբերված իրերի, սարքերի վնասազերծումից (հեռացումից) հետո վերազննման խումբը շարունակում է աշխատանքը մինչև ամբողջ ծավալով ավարտելը՝ այդ տիպի օդանավի համար վերազննման ենթակա տեղերի հաստատված ցանկի համաձայն:
40. Վերազննման անցկացման արդյունքների մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի տակ ստորագրում են վերազննմանը մասնակցած բոլոր անձիք:
41. Վերազննման խմբի ղեկավարը վերազննման արդյունքների մասին տեղեկացնում է օդանավակայանի ղեկավարությանը, շահագործողին, օդանավի հրամանատարին, տալիս է երաշխավորություններ օդանավի թռիչքի թույլտվության (օդանավը փոխելու, թռիչքը հետաձգելու) մասին:
42. Թռիչքը շարունակելու, օդանավը փոխելու, թռիչքը հետաձգելու մասին որոշումն ընդունում է օդանավի հրամանատարը:
43. Օդանավի հատուկ վերազննման արդյունքների մասին շահագործողի (օդանավակայանի) գործադիր մարմինը սահմանված կարգով 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
(կանոնները լրաց., խմբ., փոփ. 16.01.14 N 2-Ն)
Հավելված 1 |
Զննման ենթակա գոտիների
Ց Ա Ն Կ
Ֆյուզելաժի վերազննման թիվ 1 գոտի
1. Քթամասի շրջահոսիչ.
2. Արագության դոպլերովյան որոշիչին մոտենալու անցք.
3. Առաջին տեխնիկական հատվածամասի անցք.
4. Առաջին սանհանգույցի ջրալցման և դատարկման պանելների անցք.
5. Շասսիի առաջին հենախորշ.
- վերազննել շասսիի հենախորշի ներքին տարածքը և նրանում տեղակայված ագրեգատները, սարքավորումները.
- վերազննել շասսիի ագրեգատներն ու մասերը, անվադողը, անիվը, դիմկալը, ճոճանը.
6. Շասսիի առաջին հենարանի հետին սեղմակը.
7. Թիվ 1 թողարկիչի կլապանի անցքը.
8. Թթվածնի լիցքավորման շտուցերի անցքը.
9. Երկրորդ տեխնիկական հատվածամասի անցքը.
10. Ուղեբեռի թիվ 1 անցքը.
11. Թիվ 2 թողարկիչի կլապանի անցքը.
12. Խոհանոցի ջրալցման և դատարկման պանելների անցքերը.
13. Ջեռուցման համակարգի ջրաքաշման անցքերը.
14. 3-րդ թողարկիչի կլապանի անցքը.
15. Ուղեբեռի 2-րդ անցքը.
16. 4-րդ թողարկիչի կլապանի անցքը.
17. Հետին սանհանգույցի ջրալցման և դատարկման պանելների անցքերը.
18. Ազոտի լիցքավորման շտուցերների անցք.
19. «ի» հեղուկի լիցքավորման շտուցերների անցքը.
20. Օդանավի օդակայանային սնուցման և խոսակցական սարքավորումների անցքը.
21. Ուղեբեռի հետին բաժանմունքի անցք.
22. Շարժիչի քսուքներով լիցքավորման շտուցերների անցք.
23. Հիդրոհամակարգի պանելի անցքեր.
24. Օդանավի շարժիչների օդային գործարկման շտուցերի անցք.
25. Շարժիչի տաքացման անցք.
26. Շարժիչի միացումներ.
27. Շարժիչի ծայրափողակին մոտենալու անցքեր.
28. Յուղի մակարդակը ցույց տվող սարքին մոտենալու անցք.
29. Խոհանոցի օդափոխման համակարգի անցք.
30. Շարժիչների օդառիչ.
31. Առաջին շարժիչի տեխնիկական զննման անցք.
32. Շարժիչի քսման բակին մոտենալու տեխնիկական անցք.
33. Երկրորդ շարժիչի տեխնիկական զննման անցք.
34. Օժանդակ ուժային հարմարանքին (Թհձ) մոտենալու անցք.
35. Շարժիչների օդառիչների տաքացման սիստեմին մոտենալու անցք:
36. Շարժիչների գեներատորների սառեցման համար օդի կուտակման խողովակ.
37. Հիդրոհամակարգին մոտենալու անցք.
Շարժիչների զննման 2-րդ գոտի
1. Շարժիչների օդառիչներ
2. Օդային ստարտերից և կԹԿ-40 շարժաբերից օդի բացթողման անցք.
3. Շարժիչի տաքացման անցք.
4. Հրդեհամարման համակարգի ագրեգատներին մոտենալու անցքեր.
5. Շարժիչների հենասյուների վրա մոնտաժային անցքեր.
6. Դարձիչի վանդակ.
7. Շարժիչների ռեակտիվ ծայրափողակների ազատ դիրքը.
8. Շարժիչների հենասյուների շահագործման անցքեր.
9. Շարժիչների ծածկոցներ.
10. Սառցակալման տվիչներին (датчиê) մոտենալու անցքեր.
11. Օդառիչների բոլտերին մոտենալու անցքեր.
12. Հիդրոմեխանիզմին մոտենալու անցքեր.
13. Մոնտաժման անցքեր.
- բացել շարժիչի միացումները, ստուգել բոլոր ագրեգատները և նրանց հետևի տարածքները.
- բացել մոտոգոնդոլի առաջին պատի միացումները և ստուգել այնտեղ տեղադրված հիդրոագրեգատները, նրանց շրջակա տարածքը.
14. Յուղի բաքին մոտենալու անցքեր.
15. Շարժիչների ագրեգատներին մոտենալու անցքեր.
16. Շարժիչների ագրեգատներին և բոցավառիչներին մոտենալու անցքեր.
17. Ջերմազույգին մոտենալու անցքեր.
18. Շարժիչների ամրացման հանգույցներին մոտենալու անցքեր.
19. Դարձիչին մոտենալու անցք:
Թևի զննման 3-րդ գոտի
1. Տուրբոսառնարաններից օդի արտամղման խողովակ.
2. 2-րդ օդային ռադիատորի օդառիչ.
3. Մոնտաժման անցքեր.
4. Վերգետնյա կոնդիցիոների միացման անցքեր.
5. Տուրբոսառնարաններին մոտենալու անցքեր.
6. Նախաթևերի կառավարմանը մոտենալու անցքեր.
7. Ավիացիոն նավիգացիոն կրակ (ÁАНО).
8. ՌՊ-55 ագրեգատի շրջահոսիչին մոտենալու անցք.
9. Հիմնական հիդրոբարձիչին մոտենալու շրջահոսիչ.
10. Շասսիների հիմնական հենման և շասսիների խորշ.
11. Շասսիների հիմնական հենման հետին միացումներ.
12. Թևիկների կառավարման ագրեգատներին մոտենալու անցքեր.
13. Գետնի վրա վառելիքի դատարկման ծորակին մոտենալու անցք.
14. Թևիկների հաղորդակներին մոտենալու անցքեր.
15. Բաքերից վառելիքի վերամղման կառավարման վահանին մոտենալու անցք.
16. Վառելիքի լիցքավորման ծորակներին մոտենալու անցք.
17. Տուրբոսառնարանին մոտենալու անցք.
18. Լիցքավորման բկանցքեր.
19. Էլերոնի ինտերցեպտորի ամրակներին մոտենալու անցք.
20. ՌՊ-55-ին մոտենալու անցք.
21. Փչովի լաստի բեռնարկղին մոտենալու անցք.
22. Շասսիների հենարանին մոտենալու անցքեր.
23. Ինտերցեպտորների կառավարման ագրեգատներին մոտենալու անցքեր:
Պոչաթևերի զննման 4-րդ գոտի
1. Բարձրության ղեկի ամրացման հանգույցներին մոտենալու անցքեր.
2. Բարձրության ղեկի կառավարման հիդրավլիկայի մոնտաժային անցքեր.
3. 2-րդ շարժիչի օդառ.
4.1-ին կԹԿ-ի օդառիչ.
5.1-ին կԹ-ից օդի ելքի անցք.
6. ՀԸ-56-ին (ձախից) մոտենալու անցք.
7. Կառավարման հիդրավլիկային մոտենալու մոնտաժային անցքեր.
8. Ստաբիլիզատորով կառավարման ագրեգատներին մոտենալու մոնտաժային անցքեր.
9. Պոչաթևին գտնվող կառավարման ագրեգատներին մոտենալու մոնտաժային անցքեր.
10. Ուղղության ղեկի (ձախից) ամրացման հանգույցներին մոտենալու անցքեր:
Բեռնախցիկի զննման թիվ 5 գոտի
Առաջին բեռնային բեռնախցիկ
- ստուգել հատակը, բացել անցքերը, վերազզնել հատակի տակի տարածքը.
- ստուգել անցքը, նրա խցիկը և նախաշեմը.
- բացել բեռնախցիկի առաջին, կողային և հետին պատերի կեղծ պանելները և ստուգել այնտեղ գտնվող ագրեգատները, նրանց ամրացման տեղերը.
- բացել և ստուգել առաստաղի բոլոր հեշտ բացվող անցքերը, զննել դրանց հետևի տարածքները, ուշադրություն դարձնել ուղևորասրահ տանող անցքին.
- ստուգել ծխի ցուցատախտակը և նրա ամրացված տեղը.
- ստուգել ուղեբեռի ցանցերը և նրանց ամրացման տեղերը.
- ստուգել լուսավորման լուսամփոփները:
Երկրորդ բեռնային բեռնախցիկ
- ստուգել հատակը, բացել անցքերը, վերազզնել հատակի տակի տարածքը.
- ստուգել անցքը, նրա խցիկը և նախաշեմը.
- բացել բեռնախցիկի առաջին, կողային և հետին պատերի կեղծ պանելները և ստուգել այնտեղ գտնվող ագրեգատները, նրանց ամրացման տեղերը.
- բացել և ստուգել առաստաղի բոլոր հեշտ բացվող անցքերը, զննել դրանց հետևի տարածքները, ուշադրություն դարձնել ուղևորասրահ տանող անցքին.
- ստուգել ծխի ցուցատախտակը և նրա ամրացման տեղը.
- ստուգել ուղեբեռի ցանցերը և նրանց ամրացման տեղերը.
- ստուգել լուսավորման լուսամփոփները.
- ստուգել ուղևորասրահ տանող անցքը.
- ստուգել աջ թևի կափարիչը և նրա հետևի տարածքը:
Տեխնիկական բաժանմունքի զննման թիվ 6 գոտի
- ստուգել հատակը, բացել անցքերը, վերազննել հատակի տակի տարածքը.
- ստուգել անցքը, նախախցիկը և նախաշեմը.
- բացել առաջին և կողային պատերի հանվող պանելները, ստուգել այնտեղ գտնվող ագրեգատները և նրանց ամրացման տեղերը.
- ստուգել լուսավորման լուսամփոփները.
- բացել «ստուգիչ վահանակ»-ի անցքը, ստուգել այնտեղ գտնվող սարքավորումները և դրանց ամրացման տեղերը.
- ստուգել բաժանմունքում պահպանվող խցափակիչները:
Անձնակազմի խցիկի վերազննման 7-րդ գոտի
- ստուգել հատակը, ստորին պուլտի ոտնակի դիմացի տարածքը, անձնակազմի բազկաթոռների տակի տարածքը.
- ստուգել անձնակազմի բազկաթոռները, ուսապայուսակները, ծխապաշտպան դիմակները, արկղիկները, բորտինժեների և բորտռադիստի ծալովի աթոռները.
- ստուգել ռադիստի նախախցիկը, փրկարար բաճկոնակների պահպանման արկղերը, վթարային ռադիոկայանի արկղը, թթվածնի բալոնը, նրա ամրացման տեղը, թթվածնային դիմակները և նրանց պահպանման տեղը.
- հանել «Միկրոն-2» կառավարման պուլտի հետևի պատյանը և ստուգել այն.
- ստուգել վթարային կացնի պայուսակը.
- ստուգել ծխապաշտպան դիմակների արկղը.
- ստուգել կրակմարիչը և նրա ամրացման տեղը.
- ստուգել հատուկ գրականության պահպանման գրպանը.
- ստուգել առաջին օդաչուի բազկաթոռի թիկնակի հետևում զենքի պահպանման արկղը, նրա պարունակությունը և նրա հետևի տարածքը.
- ստուգել օդաչուների դիմացի սարքավորումների վահանակի տակի տարածքը.
- բացել օդաչուների բազկաթոռների կողքի պանելների կափարիչները և ստուգել դրանք, դրանց հետևի տարածքները.
- ստուգել բորտինժեների սեղանը և նրա հետևի տարածքը.
- ստուգել գրաֆիկ-ժուրնալի պահպանման գրպանը.
- ստուգել թթվածնային և ծխապաշտպան դիմակների պահպանման նախախցիկները.
- բացել և ստուգել բոլոր մոխրամանները.
- բացել և ստուգել շարժիչների գործարկման բորտինժեների պուլտի պանելը, լուսավորման շարժական պանելը, բարձրության սիստեմի ղեկավարման պուլտի կափարիչը, նրա հետևում գտնվող տարածքը.
- ստուգել անհատական լուսավորման լամպերը և օդափոխիչները.
- բացել և ստուգել բոլոր դյուրին բացվող պանելները, օդաչուների կողային սարքավորումների վահանակները, բորտինժեների պուլտի վերին միջին մասը, ցանցի ավտոմատ պաշտպանության աջ և ձախ պանելները.
- բացել պանելները և ստուգել շարժիչների կառավարման լծակների ներքևի մասի տարածքները.
- ստուգել սիլիկաների պատրոնների (պատուհանի շրջանում) ամրացման տեղերը.
- ստուգել անտեսադաշտ (սարքավորումներով) թռիչքի բոլոր վարագույրներն ու սահափականները.
- բացել և ստուգել փրկարարական ճոպանների և մետաղաճոպանների անցքերը.
- հանել վերին պանելի լուսավորման լամպը և ստուգել նրա ամրացման տեղը.
- բացել բարձրախոսի դեկորատիվ ցանցը և ստուգել այն.
- բացել և ստուգել առաստաղի դյուրին բացվող անցքերը.
- բացել և ստուգել վերևի լուսամփոփը, «ելք» լուսատախտակը.
- ստուգել մուտքի դռները:
Նախասրահի վերազննման թիվ 8 գոտի
Օդանավի առաջին նախասրահ
- ստուգել հատակը, բացել անցքերը, ստուգել հատակի ներքևի տարածքները, ուշադրություն դարձնել առաջին տեխնիկական բաժանմունք տանող անցքին.
- ստուգել պատերը, նրանցում եղած անցքերը, արկղերը.
- բացել և ստուգել առաջին կարգի խմիչք-սենյակի դարակներն ու պահարանները, նրանց տակ գտնվող տարածքները.
- ստուգել փչովի սանդուղքները, նրանց պահպանման խցիկը.
- ստուգել մուտքի դուռը, նրա նախախցիկը.
- ստուգել բորտուղեկցորդների բազկաթոռները.
- ստուգել օգտագործված հիգիենիկ ծրարների տարողությունները.
- ստուգել լուսավորման լուսամփոփները և «ելք» լուսատախտակը.
- բացել և ստուգել անտենաների ամրացման տեղերը, լուսավորման լամպերի խորշերը.
- բացել և ստուգել ջրի բաքերը, ջրի մակարդակը ցույց տվող անցքը.
- ստուգել վարագույրները, հայելու ամրացման տեղերը առաստաղի վրա:
Օդանավի հետևի նախասրահ
- ստուգել մուտքի դռան հատակը և նախախցիկը.
- բացել և ստուգել փչովի սանդուղքի, մագնիտոֆոնի, թթվածնի շարժաբերի, բաժանարար վահանակի խցիկները, մյուս սարքավորումների ամրացման տեղերը.
- ստուգել մոխրամանները.
- ստուգել բորտուղեկցորդների բազկաթոռները.
- ստուգել լուսամփոփները և «ելք» լուսատախտակը.
- ստուգել սրահը դիտելու հայելին, նրա ամրացման տեղը, վերին լուսամփոփը.
- բացել ուղեբեռի բեռնախցիկի անցքը և ստուգել նրա հետևի տարածքը:
Հանդերձապահարանի վերազննման թիվ 9 գոտի
Անձնակազմի հանդերձապահարան
- ստուգել հատակը, փաստաթղթերով դրված արկղը.
- ստուգել պատերը.
- ստուգել տելեսկոպիկ աստիճանները, նրա ամրացման տեղը.
- ստուգել սիլիկանելի պատրոնները, տեղակայման վայրը.
- ստուգել կրակմարիչը, թթվածնային բալոնը, նրանց գտնվելու տեղը.
- ստուգել վթարային կացնի պայուսակը, ծխապաշտպանական դիմակները, նրանց պահելու տեղը.
- ստուգել լուսավորման լուսամփոփները, պահեստամասերով արկղերը, արկղերի շրջակա տարածքները.
- ստուգել ջրի բաքերը և նրանց ծորակները.
- ստուգել վարագույրների ամրացման տեղերը:
Միջնամասի հանդերձապահարան
- ստուգել հատակը.
- ստուգել դյուրին բացվող պահարանները, նրանց պարունակությունը.
- ստուգել կրակմարիչը, թթվածնային բալոնը, վթարային կացնի պայուսակը, նրանց պահպանման խցիկները:
Երկրորդ հանդերձապահարան
- ստուգել սիլիկանելով պատրոնների ամրացման տեղերը.
- ստուգել կախիչների համար բարձակները, կախիչները, նրանց պատյանները.
- բացել աջ և ձախ կողային պատերի պահարանները, ստուգել նրանց մեջ եղած սարքավորումները, շրջակա տարածքը.
- բացել աջ և ձախ պատերի դեկորատիվ պանելները, ստուգել բլոկների, հարմարանքների տեղերը:
Ուղևորային սրահների վերազննման թիվ 10 գոտի
- ստուգել հատակը, համոզվել գորգերի տակ կողմնակի իրերի բացակայության մեջ, տեղափոխել գորգը և բացել հատակի անցքերը, հանել պանելները, ստուգել ամբողջ տարածքը.
- ստուգել ուղևորների բազկաթոռները, նրանց գրպանները, ուղևորային սրահի նստատեղերի տակ գտնվող փրկարար բաճկոնների առնվազն 10 տոկոսը, մոխրամանները, հիգիենիկ ծրարների գրպանները, բազկաթոռներն ուղղող արմնկակալները, ծալովի սեղանիկները.
- ստուգել դիմացի միջնապատը, «ելք», «ամրացնել ամրագոտիները» լուսատախտակները, վարագույրները, նրանց ուղղիչները, միջնապատի վրայի ծալովի սեղանները, խցիկները.
- ստուգել կողային պատերը, պատուհանները, լուսաֆիլտրերը, վթարային ելքի անցքերը, լուսատախտակները.
- բացել և ստուգել օդափոխիչ սարքերի դեկորատիվ պանելները.
- ստուգել ձեռքի իրերի դարակները, կողապատերին ամրացված կեղծ պանելները.
- բացել և ստուգել անհատական լուսավորվածության վահանակը.
- բացել և ստուգել առաստաղը, լուսավորվածության պանելները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել «ելք» լուսատախտակին.
- ստուգել սրահի վերջին մասը, թթվածնային պիտույքների պահպանման տեղերը.
- ստուգել փչովի սանդուղքները, նրանց պահպանման տեղերը, արկղերը.
- ստուգել վարագույրները և նրանց արկղիկները.
- ստուգել բորտուղեկցորդի աշխատատեղը, բազկաթոռը, խոսակցական սարքավորումները:
Խոհանոցի վերազննման թիվ 11 գոտի
- ստուգել հատակը.
- ստուգել վթարային դռները և նրանց շրջակայքը.
- հանել սննդի բեռնարկղերը, ստուգել նրանց տեղադրման տարածքը, պարունակությունը՝ եթե կապարակնքված չեն.
- ստուգել բոլոր դարակները, արկղերը, սեղանները, նրանց շրջակա տարածքները.
- ստուգել սառնարանը, նրա բոլոր բաժինները, նրա տեղադրման տարածքը (հատկապես սառնարանի հետնապատի հետևը).
- ստուգել կտորից ճոռի (желоб) բաժինները.
- բացել և ստուգել կրակապահարանը, նրա բաժինները, էլեկտրաջեռուցիչը, նրա ամրացման տեղը.
- ստուգել լվացարանի վերևի պահարանը.
- բացել և ստուգել լուսավորության վահանակները.
- ստուգել «ելք» լուսատախտակը.
- ստուգել օդափոխիչ համակարգի բոլոր սարքերը առաստաղում, լուսամփոփները.
- ստուգել եղած արկղերը, ծալովի սեղանները, վարագույրները, նրանց արկղիկները:
Զուգարանների և նրանց նախասրահների վերազննման թիվ 12 գոտի
Առաջին զուգարան
- ստուգել դռներն ու լուսամփոփները.
- ստուգել հատակը, զուգարանակոնքը, նրա տեղադրման տարածքը.
- ստուգել օգտագործված թղթի արկղը.
- ստուգել բարձրախոսի խցիկը.
- ստուգել անձեռոցիկների, թղթի արկղը, սանտեխնիկական պիտույքների արկղը՝ զուգարանակոնքի տակ.
- ստուգել զուգարանակոնքի տակի երկու անցքերը:
Երկրորդ զուգարան
- ստուգել դռները, լուսամփոփները, լուսատախտակները.
- ստուգել հատակը, զուգարանակոնքը, նրա ամրացման տարածքը.
- ստուգել օգտագործված թղթի արկղը.
- ստուգել բարձրախոսի խցիկը, մոխրամանը, կոնդիցիոները.
- հանել հայելին և ստուգել խցիկը, ամրացման տեղը.
- ստուգել անձեռոցիկների, թղթի արկղը, սանտեխնիկական պիտույքների արկղը՝ լվացարանի տակ.
- ստուգել զուգարանակոնքի տակի երկու անցքերը.
- ստուգել ջրի բաքը (վերևի), նրա տարածքը, նրանից սանհանգույցի ընդունիչ բաք տանող տարածքը.
- բացել զուգարանի հետին պատի դռնակները, հայելու ամրացման խցիկը, ստուգել ամբողջ տարածքը.
- բացել և ստուգել առաստաղի պանելը, ստուգել ջրի բաքը, նրա տարածքը, ջրի մակարդակը ցույց տվող սարքը:
Զուգարանի նախասրահներ
- բացել առաստաղի կեղծ պանելները և ստուգել տեղակայված սարքավորումների տարածքը.
- ստուգել կրակմարիչները և նրանց գտնվելու տարածքը:
(հավելվածը փոփ. 16.01.14 N 2-Ն)
Հավելված 2 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՆԱՎԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ
Օդանավակայան___________________ | «__»______________20__ թ. |
N/N |
Օդանավի զննման/վերազննման |
Կատարողի/ների պաշտոնը, |
1. |
Ֆյուզելաժ |
|
2. |
Շարժիչներ` |
|
3. |
Կիսաթև` |
|
4. |
Պոչաթևեր |
|
5. |
Բեռնային խցիկներ` |
|
6. |
Հետնամասի տեխնիկական բաժանմունք |
|
7. |
Անձնակազմի խցիկ |
|
8. |
Օդանավի նախասրահ` |
|
9. |
Անձնակազմի հանդերձապահարան |
|
10. |
Ուղևորային սրահ` |
|
11. |
Խոհանոց |
|
12. |
Զուգարաններ` |
|
13. |
Զուգարանների նախասրահ` |
___________________________________________________________________ զննման ընթացքում
(նշել չվերթը և օդանավի տիպը)
փոխադրման համար արգելված առարկաներ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր և հեղուկներ) չեն հայտնաբերվել։
Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ |
_____________________________________ |
Մասնակիցներ` |
______________________________________________________ |
|
______________________________________________________ |
(հավելվածը խմբ. 16.01.14 N 2-Ն)