«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
16 հունվարի 2014 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոններ»-ում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) կանոնների 5-րդ կետը «Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է» բառերից հետո լրացնել «օդանավ ուղեբեռների ու բեռների բարձումից և ուղևորների նստեցումից առաջ,» բառերը.
2) կանոնների 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանումների աշխատակիցների (մեկ կամ երկու) կողմից, անհրաժեշտության դեպքում զննման գործընթացին ներգրավելով օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության աշխատակիցներին, սույն հրամանի թիվ 1 Հավելվածով սահմանված ցանկով։».
3) կանոնների 7-րդ կետի «ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «ինժեներատեխնիկական» բառերով.
4) կանոնների 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Օդանավերի նախաթռիչքային զննումից հետո օդանավի զննման գործընթաց իրականացրած ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատակցի, զննմանը մասնակցած անձնակազմի և ինժեներատեխնիկական ծառայության անդամները լրացնում են սույն հրամանի թիվ 2 Հավելվածով սահմանված արձանագրությունը երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը` օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի մոտ և պահվում է 24 ժամ։ Օդանավի զննման գործընթացի մասնակիցները զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին։».
5) կանոնների 13-րդ կետում «շահագործողի ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական» բառերով.
6) Կանոնների Հավելված 1-ի «Ուղևորային սրահների վերազննման թիվ 10 գոտի» բաժնի 2-րդ պարբերությունում «փրկարար բաճկոնները» բառերը փոխարինել «ուղևորային սրահի նստատեղերի տակ գտնվող փրկարար բաճկոնների առնվազն 10 տոկոսը» բառերով.
7) Կանոնների Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հավելված 2 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՆԱՎԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ
Օդանավակայան___________________ | «__»______________20__ թ. |
N/N |
Օդանավի զննման/վերազննման |
Կատարողի/ների պաշտոնը, |
1. |
Ֆյուզելաժ |
|
2. |
Շարժիչներ` |
|
3. |
Կիսաթև` |
|
4. |
Պոչաթևեր |
|
5. |
Բեռնային խցիկներ` |
|
6. |
Հետնամասի տեխնիկական բաժանմունք |
|
7. |
Անձնակազմի խցիկ |
|
8. |
Օդանավի նախասրահ` |
|
9. |
Անձնակազմի հանդերձապահարան |
|
10. |
Ուղևորային սրահ` |
|
11. |
Խոհանոց |
|
12. |
Զուգարաններ` |
|
13. |
Զուգարանների նախասրահ` |
___________________________________________________________________ զննման ընթացքում
(նշել չվերթը և օդանավի տիպը)
փոխադրման համար արգելված առարկաներ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր և հեղուկներ) չեն հայտնաբերվել։
Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ |
_____________________________________ |
Մասնակիցներ` |
______________________________________________________ |
|
______________________________________________________»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |