ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 2386-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 22.08.2013 թվականի թիվ 23913 դիմումը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի նոյեմբերի 15-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000938 լիցենզիան, 2005 թվականի նոյեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000755 լիցենզիան, 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000549 լիցենզիան, կազմակերպության գտնվելու վայրը՝ ք. Երևան, Վարդանանց փող., շ. 22, բն. 41 հասցեից տեղափոխելով ք. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փող., տուն 8 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |
