ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2011 թվականի N 428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Գ. Մալխասյանի և Տ. Պետրոսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:
Այդ կապակցությամբ «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» և «Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը` «Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը լրացնել «Ա. Վարդանյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|