«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 33013105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2013 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱԶՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 2-րդ հավելվածի 32-րդ և 65-րդ կետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝
1) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման կարգն ու կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Ռոստոմյան |
Հավելված N 1 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թ. փետրվարի 6-ի N 2-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Կ Ա Ր Գ Ն ՈՒ Կ Ա Զ Մ Ը
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման կարգն ու կազմը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Հանձնաժողովը ձևավորվում է Հիմնարկի կողմից:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հիմնարկի և հասարակական կազմակերպությունների կողմից:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջադրման թերթիկում առնվազն պետք է նշվեն յուրաքանչյուր թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային և բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն:
6. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից՝ Հանձնաժողովի նախագահից, քարտուղարից և 4 անդամից: Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ 2, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ 2, Հիմնարկի տնօրենի կողմից՝ 1 և հասարակական կազմակերպություններից՝ 1 ներկայացուցիչ:
7. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
8. Մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ Հանձնաժողովի անդամները տեղեկացվում են Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հիմնարկի տնօրենի հրամանով: Նույն հրամանով Հիմնարկի տնօրենը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
11. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Հանձնաժողովի խնդիրներն են՝
1) ապահովել Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) համաձայն Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի՝ ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
14. Հանձնաժողովը՝
1) Հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, Հանձնաժողովի կնիքը, ձայնագրման սարքը, քվեատուփը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.
2) մինչև հարցազրույցի փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու համար դիմած, հարցազրույցի փուլ անցած և ներկա մասնակիցների ցուցակը հաստատելու մասին.
3) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
4) որոշում է կայացնում հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
5) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
6) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
7) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.
8) ամփոփում է մրցույթի արդյունքները.
9) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.
10) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.
11) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
16. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
17. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
18. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Հիմնարկի տնօրենին: Հիմնարկի տնօրենը իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի տվյալ անդամին մրցութային Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
20. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
21. Հանձնաժողովի անդամը՝
1) վարում է նիստերը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.
5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի նախագահն ու անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող չճանաչվելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թ. փետրվարի 6-ի N 2-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) աշխատողի (բացառությամբ սպասարկող անձնակազմի) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ, սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:
3. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման և սույն ընթացակարգի համաձայն Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, ՀՀ չափահաս քաղաքացիները:
4. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման և սույն ընթացակարգի համաձայն Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
5) զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
5. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հիմնարկի աշխատակազմը:
6. Հիմնարկի աշխատողի ընտրության պարտադիր պայմաններն են՝
1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.
2) կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
7. Հիմնարկի աշխատողի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն՝ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան։
8. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար Մրցույթն անցկացնում է սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:
9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է Հիմնարկը:
11. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև համացանցում՝ Հիմնարկի պաշտոնական կայքում:
12. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները՝
1) Հիմնարկի թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվելու է Մրցույթ և այդ պաշտոնի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
2) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (նյութերի) անվանումը.
3) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.
5) Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հիմնարկի աշխատակազմի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.
6) Մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
13. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հիմնարկի աշխատակազմ են ներկայացնում՝
1) գրավոր դիմում՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման հավելված N 2-ի Ձև N 1-ի.
2) ինքնակենսագրություն.
3) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին՝ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան.
7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
9) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.
10) անձնագրի պատճենը.
11) երկու բնութագիր (երաշխավորագիր).
12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
14. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
15. Հիմնարկի աշխատակազմը սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
16. Սույն ընթացակարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
17. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով Հիմնարկի աշխատակազմում վարվում է Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան, որում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը, սերիան և ում կողմից է տրված, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի անվանումներն ու էջերի քանակը: Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը Հիմնարկի աշխատակազմի կողմից ընդունվելու օրը:
18. Մրցույթին մասնակցելուց քաղաքացու հրաժարվելու դեպքում Մրցույթին մասնակցելու համար քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն վերադարձվում:
19. Եթե Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին գրավոր տեղյակ է պահվում Հիմնարկի տնօրենին:
20. Հիմնարկի աշխատակազմը Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` փաստաթղթերի համապատասխանության ու ամբողջականության մասին տեղեկանքը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ
21. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է Հիմնարկի աշխատակազմը:
22. Մրցույթի փաստաթղթային փուլին քննության են առնվում Մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը:
23. Քաղաքացին չի մասնակցում Մրցույթի հարցազրույցի փուլին՝
1) եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը,
2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների)՝ համաձայն որոնց պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր:
24. Հարցազրույցի փուլին՝
1) հրավիրվում են միայն սույն ընթացակարգի 23-րդ կետում նշված պահանջներին համապատասխանող Մրցույթին մասնակցելու համար դիմած մասնակիցները՝ էլեկտրոնային փոստի միջոցով.
2) չանցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու մասին:
25. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
26. Եթե Հիմնարկի աշխատակազմը Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթի հարցազրույցի փուլին, ապա Մրցույթը համարվում է չկայացած:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
27. Եթե Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` Մրցույթը չկայացած համարելու մասին, և այդ որոշումն անմիջապես ուղարկվում է Հիմնարկի տնօրենին:
28. Հարցազրույցը մասնակցի մասնագիտական պատրաստվածության, գործնական ունակությունների և բարոյական հատկանիշների ստուգումն է:
29. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց՝ տվյալ պաշտոնի համար հաստատված դրույթների (չափանիշների և պայմանների) շրջանակներում:
30. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
31. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
32. Հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը:
33. Արձանագրությունը ստորագրվում է մրցույթի մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
34. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախապես պատրաստվում են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` համաձայն Ձև N 1-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի տվյալ անդամը: Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից Հանձնաժողովի կնիքով:
35. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, քվեարկելով կողմ կամ դեմ, քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ:
36. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացվելուց հետո, բոլոր մասնակիցների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, հանում քվեաթերթիկները և հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:
37. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) ստացել է (են) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներ:
38. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում նրան Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
39. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Հիմնարկի տնօրենին:
40. Հանձնաժողովի կողմից Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տրվող եզրակացության մեջ պետք է նշվեն՝
1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.
2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
41. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի բոլոր անդամները:
42. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
43. Հանձնաժողովը հանձնման ակտով Հիմնարկի աշխատակազմին փոխանցում է Հանձնաժողովի կնիքը, ձայնագրման սարքը, քվեատուփը և մրցութային փաթեթը, որը սույն ընթացակարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը՝
1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
2) Հանձնաժողովի իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.
3) Մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
4) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.
5) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
6) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
7) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
8) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
9) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
10) Մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
11) Մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
12) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
13) Մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
14) քվեաթերթիկները.
15) Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը:
44. Հիմնարկի աշխատակազմը սույն ընթացակարգի 43-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
45. Սույն ընթացակարգի 19-րդ, 26-րդ, 27-րդ և 39-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվում է նոր մրցույթ:
46. Հանձնաժողովի իրավազոր չլինելու դեպքում անցկացվում է կրկնակի մրցույթ` 10-օրյա ժամկետում, և այդ ընթացքում նոր դիմումներ չեն ընդունվում:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
47. Մրցույթի արդյունքները հրապարակվում են այն անցկացվելուց անմիջապես հետո` նույն օրը:
48. Մրցույթի արդյունքների հրապարակման համար կազմվում է Մրցույթի հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:
49. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են՝
1) Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը,
2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև Մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
3) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:
50. Սույն ընթացակարգի 39-րդ կետով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
51. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից՝ հարցազրույցի փուլն ավարտվելուց մեկ ժամվա ընթացքում:
52. Սույն ընթացակարգի 51-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ՝ գրավոր բողոք) քննության է առնում Հիմնարկի աշխատակազմը:
53. Գրավոր բողոքը Հիմնարկի աշխատակազմը քննության է առնում Հիմնարկի աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
54. Գրավոր բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս՝ տվյալ նիստին (նիստերին) չի մասնակցում այն անդամը, որը տվյալ մրցույթին մասնակցել է որպես հանձնաժողովի անդամ:
55. Գրավոր բողոքը քննության առնելիս՝ Հիմնարկի աշխատակազմն ըստ անհրաժեշտության կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
56. Գրավոր բողոքը քննության առնելիս Հիմնարկի աշխատակազմը ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) Մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) Մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
57. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովից ստացված Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է Հիմնարկի տնօրենին:
58. Եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնարկի տնօրենը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
59. Տվյալ օրը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները Հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում:
Ձև N 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Կ. Տ. |
Հավելված 3 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թ. փետրվարի 6-ի N 2-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. բաժնի պետ՝ |
1) կրթության համար` 10 միավոր. | |
2. բաժնի գլխավոր և առաջատար մասնագետ՝ |
1) կրթության համար` 15 միավոր. | |
3. իրավաբան՝ |
1) կրթության համար` 15 միավոր. | |
4. ֆինանսիստ՝ |
1) կրթության համար` 10 միավոր. | |
5. գլխավոր հաշվապահ՝ |
1) կրթության համար` 10 միավոր. | |
6. հաշվապահ՝ |
1) կրթության համար` 20 միավոր. |