ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 287-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը հաստատելու մասին» N 22-Ն որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 2-րդ գլխի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով.
«Դատախազությունը Հայաստանի Հանրապետությունում
Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր
Մարդու իրավունքների տեսության հիմնահարցեր
Իրավունքի փիլիսոփայություն».
2) ցանկի 2-րդ գլխի 2-րդ կետում`
ա. «Քրեակատարողական իրավունք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական իրավունք» բառերով, իսկ «Սահմանադրական վերահսկողություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական արդարադատությունը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բառերով`
«Հայաստանի Հանրապետության վարչական վարույթը և վարչական դատավարությունը
Համեմատական քրեական իրավունք
Միջազգային քրեական իրավունք
Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ
Արտասահմանյան երկրների քրեական դատավարության համեմատական վերլուծություն
Միջազգային մարդասիրական իրավունք».
3) ցանկի 2-րդ գլխի`
ա. 3-րդ կետում «Ոստիկանության կառավարման հոգեբանություն» բառերը փոխարինել «Մանկավարժությունը և հոգեբանությունը ոստիկանության ստորաբաժանումների կառավարման գործընթացում» բառերով, իսկ «Ոստիկանության իրավաստեղծ գործունեության կազմակերպում» բառերը` «Իրավաստեղծ գործընթաց և իրավաբանական տեխնիկա» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «Մանկավարժությունը ոստիկանության ղեկավարի գործունեության մեջ» բառերը,
գ. 3-րդ կետը «Առաջին բուժօգնություն» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով`
«Օպերատիվ-հետախուզական և քննչական հոգեբանություն և էթիկա
Հանցագործությունների առանձին տեսակների քննություն
Ոստիկանության ստորաբաժանումների կառավարումը հատուկ միջոցառումների ժամանակ
Մասնագիտական օտար լեզու»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 30 Երևան |
|